Մկնասոխ Միշչենկոյի

բույսերի տեսակ
Մկնասոխ Միշչենկոյի
Մկնասոխ Միշչենկոյի
Մկնասոխ Միշչենկոյի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Ծնեբեկազգիներ (Asparagaceae)
Ենթաընտանիք Մկնասոխայիններ (Scilloideae)
Ցեղ Մկնասոխ (Scilla)
Տեսակ Մկնասոխ Միշչենկոյի (S. mischtschenkoana)
Միջազգային անվանում
Scilla mischtschenkoana

Մկնասոխ Միշչենկոյի (լատին․՝ Scilla mischtschenkoana), հակինթազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

10-15 սմ բարձրությամբ, նուրբ, ծաղկից հետո պառկած ծաղկասլաքով բազմամյա սոխուկավոր բույս է։ 15-18 մմ երկարությամբ, 10-15 մմ լայնությամբ, մուգ գորշ թեփուկներով սոխուկը փոքր է։ Տերևները գծային են, ծաղկասլաքից կարճ։ Ծաղկաբույլը ունի 2-5 ծաղիկ։ Ծաղիկները դժգույն մանուշակագույն են, կապույտ կամ համարյա սպիտակ։ Տուփիկը գնդաձև է։ Սերմերը՝ գնդաձև են, սև, հարթ, սերմը՝ կիսաօղակի նման գրկող, սպիտակ սերմնաթիկնոցով, նկատելի նույնիսկ սերմի զարգացման վաղ փուլում[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Մեղրու ֆլորիստիկական շրջանում (Կարճևան, Լեհվազ, Նյուվադի)։ Հայաստանից բացի աճում է Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում` ծովի մակարդակից 1000-1700 մ բարձրությունների վրա, բնական ծածկերի տակ, ժայռերի ճեղքերում, ֆրիգանանման բուսականության մեջ, արիդ նոսրանտառում։ Ծաղկում է մարտ-ապրիլ ամիսներին, պտղաբերում՝ ապրիլ-մայիսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի է մեկ ֆլորիստիկական շրջանում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնասոխ Միշչենկոյի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մկնասոխ Միշչենկոյի» հոդվածին։