Մխիթար Գոշի հուշարձան (Գոշ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար Գոշի հուշարձան (այլ կիրառումներ)

Մխիթար Գոշի հուշարձան, գտնվում է Տավուշի մարզի Գոշ գյուղում, Մխիթար Գոշի կողմից՝ Իվանե Զաքարյան իշխանի աջակցությամբ կառուցված Գոշավանք վանքային համալիրի տարածքում։

Մխիթար Գոշի հուշարձանը Գոշում
Տեսակհուշարձան
Երկիր Հայաստան
Շինության ձևարձան
Ներկա վիճակԿանգուն

Հեղինակներ

խմբագրել

Պատմություն

խմբագրել

Մտածող, հասարակական գործիչ, օրենսդիր, առակագիր Մխիթար Գոշի հուշարձանի բրոնզաձույլ արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2013 թվականի սեպտեմբերի 13-ին։ Գոշավանքի բակում Մխիթար Գոշի արձանի տեղադրման նախաձեռնությունը գործարար ու բարերար Անտոն Մեհրաբյանինն է, ում ֆինանսավորմամբ էլ կերտվել է քանդակը։ Հուշարձանի բացման պատիվը վերապահվել էր Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին, Տ. Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանին և բարերար Անտոն Մեհրաբյանին։ Բացման արարողությանը ներկա էին ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը, ՀՀ սփյուռքի նախարարության ԱՊՀ երկրների վարչության պետ Անդրանիկ Արշակյանը, Երևանի «Մանց» համալսարանի ռեկտոր, «Միավորված հայեր» կուսակցության քաղխորհրդի նախագահ, «Զվարթնոց տաճարի վերականգնման հիմնադրամի» տնօրեն Ռուբեն Ավագյանը, ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, ով Անտոն Մեհրաբյանին հանձնեց նախարարության «Նուբար Փաշա» մեդալը[1]։

Պատկերասրահ

խմբագրել

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել