Արմեն Ղուլարյան
հայ ճարտարապետ
Արմեն Հրանտի Ղուլարյան (սեպտեմբերի 25, 1954, Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ (2021-2024)[1]։
Արմեն Ղուլարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1954 (70 տարեկան) |
Ծննդավայր | Իջևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | ճարտարապետ |
Կուսակցություն | անկուսակցական |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1954 թվականի սեպտեմբերի 25-ին Իջևանում։ Հայաստանի զինված ուժերի գնդապետ է։ Ճարտարապետների միության անդամ է։ Անկուսակցական է։ Ամուսնացած է։ Ունի երկու որդի։
Կրթություն
խմբագրել- 1961-1971 Իջևանի ռուսական միջնակարգ դպրոց
- 1971-1976 - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Ճարտարապետաշինարարական ֆակուլտետ, մասնագիտությունը՝ ճարտարապետ։
Աշխատանքային գործունեություն
խմբագրել- 1976-1980 - Իջևանի շրջանային խորհրդի գործկոմ՝ ճարտարապետության բաժնի խմբի ղեկավար
- 1980-1988 - Իջևանի շրջանի գլխավոր ճարտարապետ
- 1988-1990 - ՀԿԿ Իջևանի շրջկոմ՝ արդյունաբերության, շինարարության և տրանսպորտի բաժնի վարիչ
- 1990-1996 - Իջևանի քաղաքային խորհրդի գործկոմ՝ նախագահ
- 1996-1999 - Իջևանի քաղաքապետ
- 1999-2014 - Հայաստանի Տավուշի մարզպետ։
- 2014 թ. մայիսի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ ազատվել է Հայաստանի Տավուշի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
- 2014-2016 - ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի քաղաքաշինության նախարարի տեղակալ[3]։
- 2016-2018 - ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի տեղակալ
- 2018-2021 - ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
- 2021 թվականի հունվարի 27-ին նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ։ Ազատվել է 2024 փվականի հունվարի 3-ին[1]։
Պարգևներ
խմբագրել- Անանիա Շիրակացու մեդալ
- «Ֆրիտյոֆ Նանսեն» մեդալ
- «Ջիմ Թորոսյան» մեդալ
- ՀՀ վարչապետի և ՀՀ քաղաքաշինության նախարարության հուշամեդալներով
Պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Մարշալ Բաղրամյան», «Դրաստամատ Կանայան» և մի շարք այլ գերատեսչական մեդալներով։
Արտաքին հղումներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու Լոռու մարզպետն ազատվել են պաշտոններից».
- ↑ «ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ «ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
3. «ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹԱՅՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Նախորդող Պավլիկ Ասատրյան |
ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան 1999—15 մայիսի 2014 |
Հաջորդող Հովիկ Աբովյան |