Ֆիրդուս Զաքարյան

հայ պատմաբան
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ֆիրդուս Արսենի Զաքարյան (սեպտեմբերի 15, 1959(1959-09-15), Ավշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։ ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար (2009-2018

Ֆիրդուս Արսենի Զաքարյան
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 15, 1959(1959-09-15) (64 տարեկան)
ԾննդավայրԱվշար, Արարատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատանքՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար
ԱշխատավայրՀայաստանի սփյուռքի նախարարություն
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ և Գարեգին Նժդեհ մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ֆիրդուս Զաքարյանը ծնվել է 1959 թվականին Արարատի մարզի Ավշար գյուղում։ 1981 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի գիտաշխատող։ 1982-1985 թվականներին Արարատի մարզի Նոյակերտ գյուղի միջնակարգ դպրոցում աշխատել է ուսուցիչ, 1985-1986 թվականներին ղեկավարել է Արարատի ԻՏ տեխնիկումի, իսկ 1986-1989 թվականներին՝ Արարատի շրջանի կոմերիտական կազմակերպությունները։ 1989-1991 թվականներին սովորել և ավարտել է Ռուսաստանի Դոնի Ռոստովի Հյուսիս Կովկասյան սոցիալ-քաղաքական ինստիտուտը՝ ստանալով քաղաքագետի և սոցիոլոգի որակավորում։ 1991-1993 թվականներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

Քաղաքական գործունեություն խմբագրել

1993-1996 թվականներին եղել է Արարատի շրջխորհրդի գործադիր կոմիտեի նախագահ։ 1995-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ 1998-2000 թվականներին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ, 2000-2001 թվականներին՝ ՀՀ Վարչապետի խորհրդական, 2001-2003 թվականներին՝ Երևանի քաղաքապետի տեղակալ։

2010 թվականի օգոստոսի 19-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար[1]։

2015 թվականի օգոստոսի 31-ին ՀՀ Կառավարության որոշմամբ նշանակվել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար[2]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել