«Մի գնա» երգ  հայերեն և անգլերեն լեզուներով հայազգի դիջեյ Սուպեր Սաքոյի (Սարգիս Բալասանյան) կատարմամբ, վոկալի հեղինակ՝ ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկո (Հայկ Ղևոնդյան)։

«Մի գնա»
Մի գնա
Սուպեր Սաքոյի և Սպիտակցի Հայկոյի երգը «Love Crimes» ալբոմից
Թողարկված2017
ՖորմատCD single
Ձայնագրված2016
Ժանրժամանակակից R&B
Լեզուֆրանսերեն, հայերեն և անգլերեն
Տևողություն3:37
ՀեղինակԱրտակ Արամյան
Սարգիս Բալասանյան
«Մի գնա (Մետր Գիմս ռեմիքս)»
Mi Gna (Maître Gims Remix)
Maître Gims և Սուպեր Սաքոյի feat. Հայկոյի երգը «Ceinture noire» ալբոմից
Թողարկված2018
ՖորմատCD single
Ձայնագրված2017
Ժանրժամանակակից R&B
Լեզուֆրանսերեն, հայերեն և անգլերեն
Տևողություն3:34
ԼեյբլChahawat / B1 (Sony Music)
ՀեղինակԱրտակ Արամյան
Սարգիս Բալասանյան
Maître Gims
Araik Mouradian
ՊրոդյուսերMaître Gims
MG Mouradian

«Մի գնա» երգի բառերի հեղինակն է Արտակ Արամյանը[1], որ նաև հայտնվել է Սուպեր Սաքոյի 2016 թվականի Love Crimes ալբոմում։ Երգը YouTube-ում ներբեռնվել է 2016 թվականի օգոստոսի 17-ին, դարձել հայտնի հիթ Հայաստանում, հայկական սփյուռքում, Մերձավոր Արևելքում և աշխարհի տարբեր երկրներում։ Բուն յութուբյան տեսանյութը 2018 թվականի օգոստոսի դրությամբ գրանցել է ավելի քան 174 մլն դիտում։ Երգը ենթարկվել է մեծ թվով ռեմիքսների, ադապտացիաների, այդ թվում տարբեր լեզուներով՝ ալբաներեն, արաբերեն, բուլղարերեն, հոլանդերեն, ֆրանսերեն, գերմաներեն, եբրայերեն, քրդերեն, ռումիներեն, ռուսերեն և թուրքերեն։

2018 թ.-ի Հունվարին Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի երգիչ, ռեփեր ու կոմպոզիտոր Մետր Գիմսի հետ (Maître Gims) ներկայացրել է «Մի գնա» երգի ռեմիքս տարբերակը featuring Հայկո[2][3]։ Երգի ռեմիքս տարբերակի յութուբյան տեսանյութը 2018 թվականի օգոստոսի դրությամբ գրանցել է ավելի քան 154 մլն դիտում։

Հղումներ խմբագրել

  1. «Սուպեր Սաքոյից ոչ ոք չի կարող խլել «Մի գնա» երգի հեղինակային իրավունքը. երգի հեղինակ». Armtimes.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  2. «Ֆրանսիացի հայտնի ռեփերի մշակած՝ Հայկոյի ու Սուպեր Սաքոյի «Մի գնա» երգը՝ համացանցի հիթ (տեսանյութ)». ՄԱՄՈՒԼ.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.
  3. «Թողարկվել է «Մի Գնա» երգի պաշտոնական տեսահոլովակը. համագործակցություն Maître Gims-ի հետ». Vivaro News. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել