«Անունս Վիոլա է», 2013 թվականին նկարահանված հայկական ֆիլմ։

Անունս Վիոլա է
անգլ.՝ My name is Viola
ԵրկիրՀայաստան Հայաստան
Թվական2013
Լեզուհայերեն՝ անգլերեն ենթագրերով
ՌեժիսորՌուբեն Քոչար
ՊրոդյուսերՆարինե Քոչար
Ալֆրեդ Ռոփ
ՕպերատորԳևորգ Գրիգորյան
Երաժշտությունկոմպոզիտոր` Էմմա Զարոբյան
ԿինոընկերությունRK films (ԱՄՆ)
Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ
Տևողություն95 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Երիտասարդ աղջկա հոգեվիճակ ազատության ձգտման և աշխարհընկալման ճանապարհին։ Սիրո և ընկերության հասկացողությունը փոշիանում է շրջապատի և հասարակության նսեմացուցիչ վերաբերմունքից։ Երիտասարդ աղջիկն իր փրկությունը տեսնում է միայնության, ինքնամփոփության մեջ, մինչ այն պահը, երբ հանդիպում է Աննային։ Նա փորձում է ապրել իր նոր ընկերուհու կյանքով՝ կարծելով, թե դա կլինի իր փրկությունը շրջապատից, ուր կորցրել էր իր «ես»-ը։ Մտնելով ընկերուհու կյանքը՝ պարզում է, որ նա նույնպես ունի շրջապատում և ընտանիքում անհանդուրժողականության խնդիր և որ իր վիճակն ավելի հանդուրժելի էր, քան այդ նոր ձեռք բերած կյանքում։

Հարցի լուծումն է՝ անէանալ, ձուլվել բնությանը՝ միակ մարդկայինին[1][2]։

Դերերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Անունս Վիոլա է». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 21-ին.
  2. Ռուբեն Քոչար. «Շատերը կարծում են` ֆիլմս լեսբուհիների մասին է»

Արտաքին հղումներ խմբագրել