Վիգեն Չիտեչյան
հայ դիվանագետ
Վիգեն Իվանի Չիտեչյան (1941, հուլիսի 26, Երևան), դիվանագետ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Վիգեն Իվանի Չիտեչյան | |
---|---|
Ծնվել է | 1941, հուլիսի 26 |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | դիվանագետ |
Աշխատավայր | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի դեսպան Ֆրանսիայում և Հայաստանի դեսպան Ֆրանսիայում |
Պարգևներ և մրցանակներ | Թագի դաշինքի մեծ խաչ Մխիթար Գոշի մեդալ և «Վաստակի համար» շքանշանի ասպետ |
ԿենսագրությունԽմբագրել
Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, Մոսկվայի պետական ավիացիայի ինստիտուտը և Մոսկվայի էներգետիկայի համալսարանը։
- 1969-1985 թթ. աշխատել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ որպես էլեկտրական մեքենաների ամբիոնի վարիչ, ապա Թունիսի ազգային ճարտարագիտական ինստիտուտում՝ որպես ամբիոնի վարիչ։
- 1985-1990 թթ. եղել է «Հայէլեկտրամեքենա» գիտաարդյունաբերական ձեռնարկության գլխավոր ճարտարագետ։
- 1990-1991 թթ. - ՀՀ Արդյունաբերության նախարարի տեղակալ։
- 1991-1993 թթ. - ՀՀ պետական նախարար։
- 1993-1995 թթ. - ՀՀ փոխվարչապետ։
- 1995-1997 թթ. - Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
- 1997-2009 թթ. - ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Բելգիայում, Նիդեռլանդներում և Լյուքսեմբուրգում, Եվրոպական միությունում ՀՀ առաքելության ղեկավար։
- 1997-2004 թթ. - ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար։
- 2009 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և, համատեղության կարգով, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից[1]։
- 2009 թ. մայիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
- 2009 թ. նոյեմբերի 7-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[3]։
- 2010 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[4]։
- 2011 թ. հունիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Անդորրայի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]։
- 2011 թ. հունիսի 16-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[6]։
- 2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[7]։
- 2013 թ. մարտի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից[8]։
Շուրջ 150 գիտական հրապարակումների հեղինակ է[9]։
ՊարգևներԽմբագրել
- Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան
- Մխիթար Գոշի մեդալ (2001)։
- Բելգիայի Թագավորության Մեծ Խաչ շքանշան, 2009
- Ֆրանսիայի Արժանիքի պետական շքանշան, 2011
Անձնական կյանքըԽմբագրել
Ամուսնացած է, ունի 1 որդի։
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 1995 - 1997 |
Հաջորդող Էդվարդ Նալբանդյան |
Նախորդող Արմեն Սարգսյան |
Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 1997 - 26 մայիսի 2009 |
Հաջորդող Ավետ Ադոնց |
Նախորդող Արմեն Սարգսյան |
Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Վիգեն Չիտեչյան 1997-27 մայիսի 2009 |
Հաջորդող Ավետ Ադոնց |
Նախորդող պաշտոնը հիմնադրվել է |
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար Վիգեն Չիտեչյան 1997-2004 |
Հաջորդող Սամվել Մկրտչյան |
Նախորդող Արմեն Սարգսյան |
Նիդեռլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 1997-7 նոյեմբերի 2009 |
Հաջորդող Ավետ Ադոնց |
Նախորդող Արմեն Սարգսյան |
Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 1997-20 փետրվարի 2010 |
Հաջորդող Ավետ Ադոնց |
Նախորդող Էդվարդ Նալբանդյան |
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 26 մայիսի 2009 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Էդվարդ Նալբանդյան |
Անդորրայի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 14 հունիսի 2011 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Էդվարդ Նալբանդյան |
Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 16 հունիսի 2011 - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |
Նախորդող Էդվարդ Նալբանդյան |
Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյան 20 փետրվարի 2012 - 9 մարտի 2013 |
Հաջորդող Միքայել Մինասյան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Վ. Չիտեչյանին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի եւ, համատեղության կարգով, Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Վ. Չիտեչյանին Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Վ. Չիտեչյանին Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Վիգեն Չիտեչյանին Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ Վ. Չիտեչյանին Անդորրայի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Վ. Չիտեչյանին Մոնակոյի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Վ. Չիտեչյանին Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին
- ↑ Վ. Չիտեչյանին Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին
- ↑ ՀՀ ԱԳՆ կայքը, Վիգեն Չիտեչյան