Միքայել Ալիխանյան

հայ դերասան, ռեժիսոր

Միքայել Ալիխանյան[1] (1886, Բաթում, Ռուսական կայսրություն - 1937), հայ դերասան, ռեժիսոր[1]։

Միքայել Ալիխանյան
Ծնվել է1886
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և ռեժիսոր

Կենսագրություն խմբագրել

Միքայել Ալիխանյանը ծնվել է 1886 թվականին, Վրաստանի Բաթում քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, այստեղ էլ սկսել է անել բեմական կյանքի առաջին քայլերը։ Սովորել է Թիֆլիսի Սոֆիա Դոլուխանյանի դրամատիկական կուրսում։ Խաղացել է մի շարք թատերախմբերում, մասնակցել է տարբեր հյուրախաղերի։

Ալիխանյանը զոհ է դարձել 1937 թվականի բռնաճնշումներին։

Ստեղծագործական կյանք խմբագրել

1902 թվականից որպես դերասան և ռեժիսոր սկսել է աշխատել Բաթումի թատրոնում[2]։ Ալիխանյանը մասնագիտացվել է Թիֆլիսում, Սոֆիա Դոլուխանյանի դրամատիկական կուրսերում։ Մասնակցելով Սիրանույշի երևանյան հյուրախաղերին` 1903 թվականին դերասանը խաղացել է Հորացիոյի դերը։ 1908-1909 թվականներին Բաթումի թատրոնում խաղացել է մի շարք դրամատիկական դերեր։

1908-1909 թվականներին Ալիխանյանը հյուրախաղերի է գնացել Արևմտյան Հայաստան-Թուրքիա և Իրան` Աբելյան-Արմենյան թատերախմբի հետ միասին։ Դերասանի բեմական կյանքի մեծ մասն անցել է անդրկովկասյան քաղաքներում և ծննդավայր Բաթումում։

1921 թվականին Պոլսից Ալիխանյանը Վ. Փափազյանի թատերախմբի հետ վերադարձել է Բաթում, որոշ ժամանակ այնտեղ աշխատելուց հետո մեկնել է Թիֆլիս։

Աբելյանի թատերախմբի հետ ելույթներով հանդես է եկել Հյուսիսային Կովկասի տարբեր քաղաքներում։ 1928-1929 թվականներին որպես դերասան և տեխնիկական ռեժիսոր աշխատել է Թիֆլիսի հայպետթատրոնում։

Դերեր խմբագրել

  • «Համլետ»` Հորացիո
  • «Եվգինե»` Գաբրո Ազարյան
  • «Վանյուշինի զավակները»` Ալեքսեյ
  • «Ավազակներ»` Շպիգելբերգ
  • «Պատվի համար»` Բագրատ
  • «Մարվող ճրագներ»` Ներսես
  • «Խաչագողի հիշատակարանը»` Քավոր Պետրոս

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 552։
  2. Բ. Հովակիմյան, Թատերական օրացույց, Երևան, 2011, էջ 90-91