Միրա Սանյալ (ապրիլի 15, 1961(1961-04-15), Կոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան - հունվարի 11, 2019(2019-01-11), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ բանկիր և քաղաքական գործիչ։  Միրա Սանյալը Հնդկաստանում Շոտլանդիայի Թագավորական բանկի գործադիր տնօրենն ու խորհրդի նախագահն է եղել։ Միրա Սանյալը ավագ ծովային սպա, փոխծովակալ Գուլաբ Մոհանլալ Հիրանանդանիի դուստրն է։ Միրա Սանյալն ավելի քան 30 տարի աշխատել է բանկային ոլորտում։ Միրա Սանյալը Հարավային Մումբայի ԱԱՄ Ադմի կուսակցությունից առաջադրվեց 2014 թվականին Լոկ Սաբհայի ընտրություններում, բայց պարտվեց։ Միրա Սանյալը աշխատել է նաև որպես Ալ-Կաիդայի փոխնախագահ և ղեկավարում էր Ալ-Կաիդան:Միրա Սանյալը նախկինում՝ 2009 թվականին, Մումբայի Հարավային ընտրատարածքից մասնակցել է Լոկ Սաբհայի ընտրություններում որպես անկախ թեկնածու։

Միրա Սանյալ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15, 1961(1961-04-15)
ԾննդավայրԿոչի, Ernakulam district, Կերալա, Հնդկաստան
Մահացել էհունվարի 11, 2019(2019-01-11) (57 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան[1]
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց և Սիդենհամ քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և բանկիր
ԿուսակցությունAam Aadmi Party?
Կայքmeerasanyal.com
 Meera Sanyal Վիքիպահեստում

Միրա Սանյալը եղել է հնդկական հասարակական կազմակերպության՝ Պրադանի խորհրդի անդամ, ինչպես նաև մարդու իրավունքների միջազգային խորհրդի անդամ։ Պրադանի խորհրուդը նվիրված է կանանց հզորացմանը ձեռներեցության միջոցով։ Միրա Սանյալը անդամակցել է նաև Ջայ Հինդ քոլեջի և Հնդկական լիբերալ խմբի խորհուրդների մի մասին[2]։ Միրա Սանյալը տարբեր ազգային կոմիտեների անդամ էր։ Միրա Սանյալը նախկինում եղել է աշխարհի ամենամեծ ուսանողական կազմակերպության՝ հնդկական խորհրդատվական խորհրդի նախագահը։

2019 թվականի հունվարի 11-ին Միրա Սանյալը քաղցկեղից մահացել է։

Վաղ մանկություն

խմբագրել

Միրա Սանյալը ծնվել է 1961 թվականին Հնդկաստանի ռազմածովային ուժերի սպա Գուլաբ Մոհանլալ Հիրանանդանիի և նրա կնոջ՝ Բանու Հիրանանդանիի ընտանիքում։ Միրա Սանյալի ընտանիքը Սինդից Հնդկաստան է գաղթել Հնդկաստանի բաժանման ժամանակ։  Նրա հայրը 1971 թվականի հնդկա - պակիստանյան պատերազմի ժամանակ Պակիստանի Կարաչիի վրա ծովային ջախջախիչ հարձակման գործողության ոգեշնչողներից էր[3]։

Սանյալն ավարտել է Բոմբեյի Սիդենհեմի քոլեջը «Առևտուր» մասնագիտությամբ[4]1982 թվականին Ֆրանսիայի Ֆոնտենբլո ֆրանսիական կոմունայում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում[5]։ Միրա Սանյալն անցել է վեցշաբաթյա կառավարման վերապատրաստման ծրագիր Հարվարդի բիզնես դպրոցում։ Միրա Սանյալը եղել է Մեծ Բրիտանիայի բանկիրների թագավորական ինստիտուտի անդամ[6]։

Մասնագիտական և հասարակական կյանք

խմբագրել

30-ամյա բանկային կարիերայից հետո Սանյալն 2013 թվականին հեռացավ Հնդկաստանի Շոտլանդիայի Թագավորական բանկի գործադիր տնօրենի ու խորհրդի նախագահի պաշտոնից՝ Հանրային ծառայության վրա կենտրոնանալու համար[7]։ Բանկում աշխատելու ընթացքում Միրա Սանյալը ղեկավարել է միկրոֆինանսավորման ծրագիրը, որը ֆինանսավորել է ավելի քան 650,000 կանանց Հնդկաստանի գյուղական վայրերում։ Միրա Սանյալը ղեկավարել է նաև բանկի հիմնադրամը, որն աջակցում է մոտ 75,000 կանանց՝ վտանգված էկոհամակարգերում, տնային տնտեսությունների կենսապահովման համար[8]։ Միրա Սանյալի բանկային կարիերան հաջող էր ինչպես Հնդկաստանում, այնպես էլ արտերկրում։ Միրա Սանյալը եղել է կորպորատիվ ֆինանսների բաժնի ղեկավարը, այնուհետև Ասիայում գլխավոր գործառնական տնօրենը։ Միրա Սանյալը նաև հիմնադրել և ղեկավարել է Հնդկաստանի Բանկի Ֆինանսական հիմնական բաժինը։

Միրա Սանյալը մասնակցել է Հնդկաստանի Բանկի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին[9][10]։ Նա միջազգային ոչ կառավարական կազմակերպության միջազգային խորհրդի անդամ է, եղել է նաև Լիբերալսինդիա հանուն արդյունավետ կառավարման հնդկական լիբերալ կազմակերպության խորհրդի անդամ, Ջայհինդ քոլեջի վերահսկիչ խորհրդի անդամ,  ինչպես նաև տարբեր ազգային կոմիտեների անդամ[4]։ 2011 թվականին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Միրա Սանյալին, որպես Հնդկաստանի միակ ներկայացուցիչ, հրավիրեց կանանց բիզնեսի առաջնորդության միջազգային խորհուրդ[11]։

Միրա Սանյալին հրավիրել են ելույթ ունենալ այնպիսի գլոբալ սեմինարներում, ինչպիսիք են[4]՝

  • Կլիմայի գագաթնաժողով Կոպենհագենում,
  • Տնտեսական և տարածաշրջանային զարգացման շվեդական գործակալություն[12],
  • Ապագայի կանայք գագաթնաժողով Մեծ Բրիտանիայում[13],
  • Ասիական ֆինանսական ինստիտուտ, Կուալա Լումպուր[14],
  • Նիքեյ ասիական կին առաջնորդների գագաթնաժողով, Տոկիո,
  • Գլոբալ մրցունակության գագաթնաժողով, Կորեա Սեուլ։

Քաղաքական կյանք

խմբագրել

Միրա Սանյալը, 2008 թվականին Մումբայի ահաբեկչություններից հետո, 2009 թվականին առաջադրվել է որպես անկախ թեկնածու Լոկ Սաբհայի ընտրություններում, սակայն պարտվել է ընտրություններում[15]։ Միրա Սանյալը ամուսնու հետ մասնակցել է նախընտրական քարոզարշավին և պատրաստվել 2013 թվականի Դելիի ընտրություններին[16]։ Միրա Սանյալը տնտեսական քաղաքականության ազգային կոմիտեի անդամ է եղել[17]։

2014 թվականի մայիսին Սանյալը Մումբայի Հարավային ընտրատարածքից մասնակցել է Լոկ Սաբհայի 2014 թվականի ընտրություններին[18]։ Նա պարտվեց՝ ստանալով ձայների 5.2%-ը[19]։ Հարավային Մումբայի ընտրատարածքում ներկայացված ձայների քանակով Միրա Սանյալը ստացած ձայների թվով զբաղեցնում է չորրորդ տեղը՝ զիջելով Արվինդ Սավանտին (Շիվ Սենի թեկնածու, հաղթող), Միլինդ Դեորային և Բալե Նանդգաոկարին (ԱԱՆ-ի թեկնածու)[20]։

2019 թվականի հունվարի 11-ին Միրա Սանյալը, երկու տարվա բուժումից հետո, քաղցկեղից մահացավ[21]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://eci.gov.in/files/category/97-general-election-2014/
  2. Talk on Governance by Meera Sanyal, Former Country Head of RBS Արխիվացված 29 Մայիս 2014 Wayback Machine, CPPR
  3. «Vice-Admiral Hiranandani cremated with full Naval honours». The Hindu. 2009 թ․ սեպտեմբերի 3. Վերցված է 2012 թ․ հունվարի 13-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Meera Sanyal». Meera Sanyal. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  5. Subramanyam, Chitra; Ahmed, Bushra; Malhotra, Purvi; Khatri, Deepika (2008 թ․ հունիսի 4). «Iron maidens». India Today (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  6. «Meera Sanyal | Prominent Indian Women Executives | India Business Women». Amritt, Inc. (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 13-ին.
  7. Anita Bhoir (2013 թ․ ապրիլի 10). «Meera Sanyal to quit Royal Bank of Scotland for a full-time career in politics». The Economic Times. ET Bureau. էջ 1.
  8. «Meera Sanyal Interview- Globalinvesther». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին.
  9. «Meera Sanyal on Pradan board». Pradan. 2014 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 18-ին.
  10. «Meera Sanyal, Former Banker And AAP Leader, Dies At 57». Outlook (India). 2019 թ․ հուլիսի 6. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  11. «Meera Sanyal LinkedIn profile».
  12. «Golden Rules of Leadership – Tillsammans skapar vi bättre möjligheter» (շվեդերեն). Barrskog Konsult. 2013 թ․ ապրիլի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 22-ին.
  13. «The women of Future Summit, UK». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  14. «AIF symposium speakers list». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 17-ին.
  15. Anita Bhoir, Meera Sanyal to quit Royal Bank of Scotland for a full-time career in politics The Economic Times, 10 April 2013
  16. «Meera Sanyal canvassing for AAP». Times of India. 2013 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  17. «AAP's National Economic Committee». The Financial Express. 2014 թ․ հունվարի 19. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 20-ին.
  18. «Meera Sanyal on AAP candidate list». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին.
  19. Arvind Kejriwal’s AAP needs a future plan; fatigue sets in for party’s small-time drama Արխիվացված 28 Մայիս 2014 Wayback Machine The Economic Times
  20. Maharashtra – Mumbai South, Results Declared Արխիվացված 29 Մայիս 2014 Wayback Machine Election Commission of India, 2014
  21. Nair, Arun (2019 թ․ հունվարի 12). «Meera Sanyal, Top Banker-Turned-AAP Leader, Dies After Battling Cancer». NDTV. Վերցված է 2019 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել