Միսիսիպյան գամբուզիա
Միսիսիպյան գամբուզիա (լատին․՝ Gambusia holbrooki), պեցիլային ձկների ընտանիքի ձուկ։
Միսիսիպյան գամբուզիա | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Gambusia holbrooki | ||||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||||
|
Կենսաբանական տարածումը
խմբագրելՀայաստանի ջրակալներ է ներմուծվել 1934 թ.-ին՝ մալարիայի մոծակի դեմ պայքարելու նպատակով։ Հանդիպում է Արարատյան դաշտի գրեթե բոլոր ջրակալներում, Արաքս, Մեծամոր, Հրազդան գետերում։ Փոքր ձուկ է։ Կազմում է մեծ վտառներ, բնակվում է գետերի, փոքր լճակների և ջրամբարների առափնյա մասերում։ Հաճախ հանդիպում է նաև կիսաճահճացած և աղի ջրակալներում կամ ջրափոսերում։
Մարմնի կառուցվածքը
խմբագրելՄարմնի երկարությունը 2-4 (երբեմն՝ մինչև 6) սմ է, արուներինը՝ կողքերից սեղմված, էգերի փորիկը ուռուցիկ է։ Պոչային ցողունը երկար է՝ կողքերից սեղմված։ Գլուխը տափակ է, բերանը փոքր՝ դեպի վեր ուղղված և շեղ կտրվածքով։ Թեփուկները խոշոր են՝ մարմնի վրա 30-32 երկայնական շարքով։ Կողագիծը բացակայում է։ Պոչային լողակի հիմքին մոտ գտնվող մեջքային լողակում կա 7 ճառագայթ, իսկ հետնալողակում՝ 10։ Արուների հետնալողակի 3-5-րդ ճառագայթները երկարացած են և վերածվել են յուրահատուկ սեռական օրգանի՝ գոնոպոդիումի, որի շնորհիվ կատարվում է ներքին բեղմնավորում։ Պոչային լողակը կլորավուն եզրագծով է։ Մեջքը մոխրագույնից ձիթապտղագույն է, կողքերը՝ կանաչամոխրագույն, թափանցիկ՝ յուրահատուկ երկնագույն նրբերանգով։ Փորիկն արծաթասպիտակ է, լողակները՝ անգույն։ Մեջքային և պոչային լողակները պատված են մանր, մուգ պտերի 3-4 շարքով։ Աչքի վրայով անցնում է ուղղաձիգ սև շերտ։
Բզմացումը
խմբագրելՍեռահասուն է դառնում 1-2 ամսականում։ Սեռական երկձևությունը վառ արտահայտված է։ Արուները 2-2,5 անգամ փոքր են էգերից և ունեն գոնոպոդիում։ Բազմանում է մարտ-նոյեմբերին։ Բեղմնավորումը ներքին է։ Հղիությունը տևում է 30 օր։ Էգը տարվա ընթացքում ծննդաբերում է 4- 7 անգամ (ամեն անգամ՝ 10-60 մանրաձուկ, որոնք ծնվելուց անմիջապես հետո անցնում են ակտիվ սննդառության և ինքնուրույն կենսաձևի)։
Սնունդը
խմբագրելՍնվում է տարբեր անողնաշարավորներով՝ միջատներով, մոծակների (նաև մալարիայի) թրթուրներով, ջրալվերով և այլ պլանկտոնային օրգանիզմներով։ Սննդային ակտիվությունը բարձր է ցերեկը։ Արդյյունաբերական նշանակություն չունի։ Կենսաբանական պայքարի միջոց է. ոչնչացնում է մալարիայի մոծակի թրթուրները։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիսիպյան գամբուզիա» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միսիսիպյան գամբուզիա» հոդվածին։ |