Միսա Ամանե (ճապ.՝ 弥海砂 'Ամանե Միսա'), «Մահվան տետրը» մանգայի, անիմեի և ֆիլմերի գլխավոր հերոսուհին։ Հայտնի ֆոտոմոդել, ով հաղթել է «18» ամսագրի «Ընթերցողների ընտրություն» մրցույթում։ Ֆիլմում հայտնի հեռուստահաղորդավարուհի է։

Միսա Ամանե
Ռեմ և Միսա Ամանե
Տեսակգեղարվեստական անձ, մանգայի կերպար և անիմեի կերպար
ՀեղինակՑուգումի Օբա և Թաքեշի Օբատա
Առաջին հիշատակում
  • Մանգայի 28-րդ գլուխ
  • Անիմեի 11-րդ սերիա
Ներկայացված էՄահվան տետրը
Սեռիգական
ԱզգությունՃապոնացի
Քաղաքացիություն Ճապոնիա
Տարիք
  • Մանգայի սկզբում՝ 19
  • Մահվան ժամանակ՝ 26
Ծննդյան տարեթիվ
  • Մանգա՝ Դեկտեմբերի 25, 1984 (1984-12-25)
  • Անիմե՝ Դեկտեմբերի 25, 1987 (1987-12-25)
  • Ֆիլմեր՝ Դեկտեմբերի 25, 1986 (1986-12-25)
Մահվան տարեթիվ
  • Մանգայում՝ Փետրվարի 14, 2011 (2011-02-14)
  • Անիմեում՝ անհայտ
  • Ֆիլմերում՝ անհայտ
Մականուն
  • Միսա-Միսա
  • Երկրորդ Կիրա
Կոչում«18» ամսագրի «Ընթերցողների ընտրություն» մրցույթի հաղթող
Գործունեություն
Մասնագիտությունմոդել
Դերը կատարել ենԱյա Հիրանո (ճապ.՝ 平野 綾)
 Misa Amane Վիքիպահեստում

Միսան առաջին հերոսն է, ով Շինիգամիի հետ գործարք է կնքել ու ստացել Շինիգամիի հատուկ աչքերը։ Քչերը նրա մեջ մարդասպանի, ինչպես նաև երկրորդ Կիրայի կտեսնեին, ով «Սակուրա» հեռուստաալիքի ստուդիայում իրարանցում է առաջացրել։ Կիրայի շնորհիվ պատժվում է իր ծնողներին սպանողը, և նա պատրաստ է ամեն ինչ անել Կիրային գտնելու համար։ Սիրահարվելով Յագամի Լայտին, նա երկու անգամ մահվան աստծո հետ գործարք է կնքում, որպեսզի ստանա մահվան աստծո աչքերը և Լայտին օգտակար լինի։ Իր մասին հաճախ երրորդ դեմքով է խոսում, իրեն անվանելով «Միսա-Միսա»։

Կենսագրությունը խմբագրել

Միսան ծնվել էր 1984 թվականի դեկտեմբերի 25-ին, Կյոտոյում։

«Մահվան Տետր»-ի աշխարհում Միսան հայտնի մոդել, երգչուհի ու դերասանուհի էր՝ սիրահարված նախ Կիրային, ապա՝ Յագամի Լայտին։ Վերջինս իր հերթին առաջին անգամ Միսային հանդիպելուց հետո կապվածություն է զգում աղջկա հանդեպ, բայց կարծում է, որ «զարգացող զգացմունքը հիմարի գոռոց է»։ Չնայած այդ համոզմանը՝ Լայտը առիթը բաց չի թողնում Միսայի ուժն օգտագործելու ու հաճոյախոսություններով գերում է նրան։

Խոսելիս Միսան հաճախ էր իրեն ներկայացնում երրորդ դեմքով՝ անվանվելով «Միսա-Միսա»։ Չնայած իր աշխույժ պահվածքին, նա իր զգացմունքների գերին էր դառնում ու օգնում էր Լայտին ցանկացած մտահաղացում իրագործել. նա նույնպես մահվան տետրի ու դրանից բխող գերբնական ուժի տեր էր։

Միսան երկու անգամ Շինիգամիի հետ գործարք է կնքել՝ կյանքը երկու անգամ կրճատելով, առաջին անգամ Ռեմի հետ, երկրորդ անգամ ` Րյուքի։ Իրականում նա պիտի հարյուր տարի ապրեր, բայց աչքերն օգտագործելու պատճառով նրա մահվան տարիքը դարձավ քսանհինգը։

Բայց Միսան նման չէր Լայտին. նա չէր ցանկանում աստված դառնալ ու ոչ էլ կորցնում էր իր նախկին ապրելաոճը տետրն օգտագործելուց հետո։ Միսան ուղղակի Լայտի դաժան ցանկությունների զոհն էր։

Միսան պատրաստ էր ամեն ինչի հանուն Լայտի, քանի որ Կիրան պատժել էր իր ծնողներին սպանած հանցագործին։ Միսան չէր ներել մարդասպանին ու կարող էր սպանել նրան իր ուժերով, բայց, իմանալով, որ Լայտն արդեն դա արել է, սկսեց պաշտել Կիրային։

Ըստ Օբայի՝ չնայած նրանք միասին հինգ տարի «կիրայություն» են արել, Լայտը չի սիրում Միսային ու նրան «վատ մարդ» է համարում, քանի որ նա անմեղ մարդկանց է սպանել իր ցանկություններին հասնելու համար։

Մինչև Միսայի՝ պատմությունում հայտնվելը, նրա վրա չընկերական տրամադրված անձնավորություն է հարձակվում (ֆիլմում դա Րյոտա Սակաջոն է)։ Ու աղջկան անծանոթ, բայց նրան սիրահարված Գելուս անունով Շինիգամին կյանքի գնով փրկում է Միսային՝ սպանելով ավազակին։ Ռեմը, ով հետևում էր Գելուսին (հետագայում օգնում ու հետևում է Միսային) նրա մահվան պահին իր կողքին էր ու վերցրեց նրա «Մահվան Տետրը», հետո Միսային տալու ու նրա Շինիգամին դառնալու համար։

Նրանք խոստացան պաշտպանել միմյանց։

Հրաժարվելով իր տետրից, Միսան կորցնում է դրա մասին իր բոլոր հիշողությունները, բայց շարունակում է խելագարի պես սիրել Լայտին։

Մահ խմբագրել

Մանգայում Միսայի ճակատագիրն այդպես էլ պարզ չի դառնում։ Բայց Օբան հարցազրույցի ժամանակ ասել է որ Միսան ինքնասպանություն է գործել Լայտի մահվանից մի տարի անց։

Անիմեում ցուցադրված չէ Միսայի մահը, չնայած վերջին սերիայում նա ցուցադրվում է երկնաքերի տանիքի եզրին կանգնած։ «Death Note A Animation Official Analysis Guide»-ի ուղեցույցում գրված է, որ հերոսուհու մահվան ամսաթիվը հայտնի չէ։

13-րդ հատորում խմբագրել

Մանգայի 13-րդ հատորում ներկայացված են հերոսի պաշտոնական տվյալները․ ինտելեկտ՝ 3, ակտիվություն՝ 10, մոտիվացիա՝ 6, ստեղծագործականություն՝ 4, սոցիալականություն՝ 10, հմայք՝ 10։

13-րդ հատորում մանգայի հեղինակները Միսայի սեքսուալությունը նկարագրում են «Մահվան տետրի» մասին յենկոմներով՝ որպես հիմնական մանգայի համեմատության մեջ մեծ հաջողություն[1]։

Ֆիլմում խմբագրել

«Մահվան Տետր»-ի բոլոր երեք ֆիլմերում էլ Միսայի դերակատարը Էրիկա Տոդան է։ Ֆիլմերի փոփոխված պատմությունում Միսան եղբայր ուներ, ում սպանել են ծնողների հետ միասին։ Ֆիլմում Միսայի կերպարը, համեմատած մանգայի կերպարի հետ, փոքր-ինչ փոփոխված է։

Չնայած մանգայում Միսան շիկահեր է, բոլոր ֆիլմերում շագանակագույն մազեր ունի։

Ֆիլմում նա հայտնվում է «Միսա-Միսայի Ուրախ Քաղցրավենիքները» ֆիլմում նկարահանվելիս։ Այնտեղ նա իր թշնամիներին գիրացնելու համար քաղցրավենիքներ էր պատրաստում։ Բայց ֆիլմի տնօրենը բանավեճերի պատճառով պահանջում է, որ հեռացնեն Միսայի տեսարանները։

Վերջին ֆիլմում, երբ Րյուքը սպանում է Լայտին, Միսան գրեթե խելագարվում է։ Նրան ցուցադրում են ֆիլմի վերջում, երբ փոքր սրբավայրում շնորհավորում է Լայտի ծննդյան օրը։

Հարաբերությունները խմբագրել

Յագամի Լայտ խմբագրել

Ստանալով մահվան տետրը, Միսան «Սակուրա» հեռուստաալիքին տեսաձայնագրություններ է ուղարկում, որպեսզի գրավի Կիրայի ուշադրությունը և կարողանա հանդիպել նրա հետ։

Մանգայում և անիմեում՝ այս ձայնագրությունում նա իրեն Կիրա է կոչում, սակայն Էլը միանգամից նկատում է փոփոխությունները Կիրայի ունակությունների մեջ (նոր Կիրան կարողանում է առանց մարդու անունն իմանալու սպանել նրան)։ Դետեկտիվները Կիրայի անունից կեղծ ուղերձ են կազմում, որին Միսան սիրով հավատում է։ Միսան ևս մեկ ձայնագրություն է անում, որում խոստովանում է, որ նա՝ երկրորդ Կիրան է, և առաջին Կիրային առաջարկում է հանդիպել։ Նա «Սակուրա» հեռուստաալիք օրագիր է ուղարկում, որում ծածկագրով գրված է հանդիպման վայրը՝ Աոյամա թաղամասի «Note Blue» ակումբ։ Լայթն գնում է այնտեղ՝ հետաքննության պատրվակով։
Ֆիլմում՝ Միսան ներկայանում է որպես երկրորդ Կիրա և խնդրում է առաջին Կիրային գալ։ Հեռարձակման ժամանակ նա գտնվում է «Սակուրա»-յի շենքում։ Յագամի Լայտը գնում է այնտեղ հորն ու քրոջը վերցնելու պատրվակով։

Լայտին տեսնելով՝ Միսան միանգամից նրա մեջ Կիրային է ճանաչում․ նրա աչքերը հնարավորություն են տալիս տեսնել միայն այն մարդկանց կյանքի ժամկետը, ովքեր չեն տիրապետում մահվան տետրին։

Երկար չմտածելով, Միսան համացանցում գտնում է Լայտի հասցեն և նրա տուն է գնում։ Հետագայում հասկանալի չէ, թե նա ում է սիրում․ Լայտի՞ն, թե՞՝ Կիրային։

Ձերբակալումից հետո կորցնելով հիշողությունը, Միսան նախկին սիրով շարունակում է սիրել Լայտին։ Դրանից օգտվում է Էլը, որպեսզի համոզի Միսային բռնել երրորդ Կիրային։

Էլի մահից հետո՝ Լայտը և Միսան սկսեցին միասին ապրել։ Միսան երջանիկ էր, որ կարող էր օգնել Լայտին նոր աշխարհ կառուցելու համար։ Վերջիվերջո, Լայտը խոստանում է ամուսնանալ նրա հետ։ Սակայն, երբ Միսան դադարում է տիրապետել մահվան տետրին, Լայտը կտրուկ սառչում է նրա նկատմամբ։ Կիրայի գործի հետաքննության համար Լայտը սկսում է հանդիպել մեկ այլ աղջկա՝ Կիյոմի Տակադայի հետ։

Լայտը բավականին սառն է նրա նկատմամբ։ Հնարավոր է, որ Լայտը երբեք համակրանք չի ունեցել Միսայի նկատմամբ և միայն նրան օգտագործել է։ Սակայն հարկ է նշել, որ Լայտը Միսային այդպես էր վերաբերվում միայն Կիրա լինելու ընթացքում։ Տետրից հրաժարվելուց և հիշողությունը կորցնելուց հետո Լայտը փափկել է Միսայի նկատմամբ։ Նա չէր համաձայնվում Էլի առաջակին՝ օգտագործել աղջկա զգացմունքները հետաքննության համար։ Լայտը նաև չէր ցանկանում Միսային վտանգի ենթարկել, անհանգստանում էր Միսայի համար․ իրեն պատասխանատու համարելոց իր վրա սիրահարված աղջկա համար, չնայած, որ նրան դուր չէր գալիս Միսայի ուշադրությունը։ Սակայն տետրը վերադարձնելուց և հիշողությունների վերականգնումից հետո, Լայտը շարունակում է Միսային մանիպուլյացիայի ենթարկել։

Շինիգամիներ խմբագրել

Շինիգամիների՝ Մահվան աստվածների շրջանում Միսան իրեն համակրողներ ու պաշտպաններ ուներ։

Առաջին Շինիգամին, ով ուշադրություն է դարձրել Միսային, Գելուսն է։ Գելուսը Միսային փրկել է մարդասպան֊հանցագործից՝ վերջինիս անունը իր մահվան տետրում գրելով։ Սակայն, քանի որ Մահվան աստվածները իրավունք չունեն ինչ-որ մեկի կյանքը փրկել, Գելուսը մահանում է։

Մեկ այլ Շինիգամի՝ Ռեմը, ով հետևում էր Գելուսին, որոշում է Գելուսի Մահվան տետրը Միսային տալ։ Ռեմը նույնիսկ անձամբ հայտնվում է մարդկանց աշխարհում և հետևում է Միսային՝ պաշտպանելով նրան։

Անիմեի գործողությունների ընթացքում, Ռեմը նույնպես օգտագործում է իր սեփական Մահվան տետրը հանուն Միսայի՝ գրելով Էլի և Վատարիի անունները։ Դա նույնպես կանոններին դեմ է․ Ռեմը ավազի է վերածվում։

Միսան, իր հերթին, Շինիգամիների հանդեպ առանձնահատուկ զգացմունքներ չի ունեցել։ Ռեմից իմանալով Գելուսի պամությունը, նա միայն ասում է՝ «ուրեմն, մահվան աստվածը, ով փրկեց ինձ, կոչվում էր Գելուս»։ Ռեմի մահվան մասին Միսան երբեք ոչինչ չի ասել։

Կերպարի ստեղծումը խմբագրել

Ցուգումի Օբան, մանգայի սցենարի հեղինակը, որոշել էր Միսային երկրորդ Կիրա դարձնել դեռ նրա հայտնվելուց առաջ։ Նա զգում էր, որ միայն տղամարդկանց մասին պատմությունը «ձանձրալի» կլիներ, և որ նա կցանկանար սյուժեում «հաճելի կանանց» ներառել։ Օբան նրա անհատականությունը «ամենասկզբում» էր մշակել․ Միսան պիտի լիներ «միամիտ և ոչ այդքան պայծառ»։ Քանի որ Լայտը Մահվան աստծո աչքերի համար երբեք չէր սակարկի, Օբան որոշեց օգատագործել Միսային նաև այդ դերը լրացնելու համար[2]։ Օբան ասել է, որ Միսայի անվան միտքը «մասամբ պատահականություն էր, սակայն կարծում է, որ այն կարող է «kuromisa»-ից լինել(հայերեն՝ Սև պատարագ)[3]։

Ի վերջո, Օբան որոշում կայացրեց Միսային ներառել Նաոմի Միսորիի մահից հետո։ Նա և Թաքեշի Օբատան՝ մանգայի նկարազարդողը, ցանկանում էին օգտագործել գոթիկական լոլիտա ոճը՝ փոխանցելու «Շինիգամիների և նրանց աշխարհի գոթիկակությունը»[4]։ Առաջին անգամ հերոսին պատկերելով, Օբատան պատկերացնում էր «եռանդուն ճապոնուհի արտիստի» և «արտասահմանյան ռոքնռոլ երգչուհու»։ Նա նշել է, որ մտահոգվում էր Միսային մազերի երկարության համար․ անձամբ նա ցանկանում էր նրան մազափնջով պատկերել, սակայն մտածեց, որ Միսային ամբողջությամբ գոթիկական լոլիտա ոճի շրջանակներում պատկերելը «չափազանց» կլիներ[2][4]։ Այդ պատճառով Օբատան պատկերեց նրան այնպես, որ նա ավելի «բնական և հաճելի» տեսք ունենա այն մարդկանց համար, որոնց դուր չի գալիս գոթիկական լոլիտա ոճը[4]։ Նկարիչը նշել է, որ հիշում է, թե որքան ծիծաղելի էր գոթիկական ամսագրեր նայելը և Միսային նկարելը[4]։

Նիայի և Մելլոյի սյուժետային գծի ժամանակ Միսան փոփ-այդոլ դարձավ և Օբատան որոշեց նրան «հայտնի դերասանուհի» դարձնել։

Ի պատասխան այն հարցի, թե որ կերպարի ստեղծումն էր ամենադժվարը, Օբատան ընտրել է Միսային։ Նա նշել է, որ դժվարությամբ է հասկանում, թե ինչպես է հնարավոր «սիրած մարդու համար ամեն ինչ անել», և որ նա զգում էր, թե ինչպես էր կերպարը նրան վերահսկում, երբ նա նկարում էր Միսային։ «Death Note 13: How to Read»-ում խոսվում է, որ «Միսան շատ գեղարվեստական որոշումներ էր պահանջում այն պատճառով, որ աղջկա դեմքի արտահայտությունը հիմարից դեպի լուրջ էր փոխվում»[5]։

Մանգայում Միսան որպես զարդ՝ խաչ, իսկ անիմեում՝ Ֆլյոր դե Լիս էր կրում։ Շապիկների գունային դիզայնում Օբատան կերպարներին այնպիսի գույներ էր նշանակում, որպեսզի «կարգուկանոնի մթնոլորտ ստանա»։ Օբատան Միսային պատկերել է վարդագույն և սև գույներով[6]։

Քննադատություն խմբագրել

IGN կայքի խմբագիր Թոմ Փեփրիումը Միսային նկարագրել է որպես «սերիալի առավել թույլ և նյարդայնացնող կերպար»։ Որպես օրինակ, խմբագիրը ընդգծում է «ոճը, որով նա պատկերված է», նշելով, որ նրա մոտիվացիան և Կիրայի հանդեպ մոլուցքը կապի մեջ է մահվան տետրի սև զգացմունքների հետ[7]։ Խմբագիրը նաև Միսային համեմաում է «Աստղային պատերազմներ» սագայի Ջա Ջա Բինքսի հետ[8]։ Խմբագիրը հավելել է, որ կցանկանար, որ Միսան առավել շատ ժամանակ անցկացներ որոշ լուրջ փոփոխություններում՝ «հիմար, սիրահարված, մեծ աչքեր ունեցող անիմե հերոսի» փոխարեն[9]։

Ֆիլմում խմբագրել

Էրիկա Տոդան ` Միսայի դերակատարուհին, ներկայացրել է Միսային որպես բարդ, բայց միևնույն ժամանակ հետաքրքրաշարժ կերպար։ Տոդան ավելացրել է նաև, որ չի հասկանում թե ինչպես մարդ կարող է «Մահվան Տետր»-ն այդքան պատրաստակամորեն օգտագործել։ Տոդայի կարծիքով՝ Միսան անում այն, ինչ խոստանում է, որ պիտի անի, բայց նա Լայտին ու Միսային համարում է հանցագործներ։

Քրիստի Լին ասել է, որ ֆիլմում Միսայի կերպարը սկզբից կարող է ձանձրալի թվալ իր պահվածքի պատճառով, բայց հետո, երբ Միսան մեծանում է, ամեն ինչ տեղն է ընկնում։ Նա նաև Միսային բավական գրավիչ կերպար է համարում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Death Note 13: How to Read». էջ 215
  2. 2,0 2,1 «Death Note: How to Read 13», էջ 062
  3. Death Note: How to Read 13, էջ 060
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Թաքեշի Օբատան Արտադրական Մոսում․ Հերոսներ». «Death Note: How to Read 13», էջ 127
  5. «Death Note: How to Read 13», էջ 191
  6. «Death Note 13: How to Read»
  7. Թոմ Փեփրիում (2008, մարտի 19). «Մահվան Տետրը․ «Կատարում»։ Մահվան տետրը աղջիկների համար». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012, հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012, հոկտեմբերի 03-ին.
  8. Թոմ Փեփրիում (2008, հունվարի 28). «Մահվան տետրը․ «Ընկերը»։ Հիմար, հիմար գրառում». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012, հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012, հոկտեմբերի 03-ին.
  9. Թոմ Փեփրիում (2008, հունվարի 28). «Մահվան տետրը․ «Խոստովանություն»։ Երկու Կիրաները հանդիպում են». IGN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2012, հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2012, հոկտեմբերի 03-ին.