Մահվան տետր (անգլ.՝ Death Note), համանուն մանգայում, անիմեում, մի շարք ֆիլմերում և համակարգչային խաղերում հորինված կախարդական տետր։

Նկարագրություն խմբագրել

 
Լայթին Րյուկի կողմից սկզբնապես տրված մահվան տետրը

Մահվան տետրը զենք է, որը կարող է մարդկանց սպանել հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ, կարևոր չէ, թե որտեղ է զոհը, սակայն տետրն օգտագործողը պետք է իմանա զոհի իրական անունն ու դեմքը։ Մահվան տետրը մի բան է, որը սկզբնապես պատկանում է մահվան աստվածներին։ Օգտագործելով տետրերը, մահվան աստվածները կատարում են իրենց հիմնական նպատակը' սպանում են մարդկանց։ Արտեֆակտների ծագումը հայտնի չէ, բայց մահվան աստվածներին տետրերը տրվում են մահվան թագավորի կողմից։ Յուրաքանչյուր մահվան աստվծո թագավորը տալիս է ընդամենը մեկ տետրը, սակայն նրանք կարող է ունենալ այնքան տետրեր, որքան կարող են ձեռք բերել։

Արտաքին տեսք խմբագրել

Լայթի, Ռյուկից ստացած տետրի վրա առկա է "Death Note" գրությունը, սակայն Միասյի, Ռեմիցստացած տետրի վրա առկա է անհասկանալի լեզվով գրություն։ Գրությունը վերաբերում է ARVC-5 հապավմանը (Arrhythmogenic Right Ventricular Cardiomyopathy 5), որը հանդիսանում է Առիթմոգեն ուղղափառային ուղղահայաց կարդիոպաթիա գենետիկական հիվանդության տեսակ, որն առաջացնում է հանկարծակի սրտի նոպաներ։

Լայթին պատկանող տետրը պարունակում է առաջին 5 կանոնները, որոնք գրված էին Ռյուկի կողմից՝ անգլերեն լեզվով (որպես աշխարհի ամենատարածված լեզու)։ Իսկ Միսայի տետրերում ոչ մի հրահանգ չկա։

Ցույց են տրվում նաև Րյուկի և Ռամի տերտրերը։ Րյուկի տետրը տեղադրված է խաչաձև մետաղյա կաղապարի մեջ, որի մեջտեղում կա մի գանգի:Ռեմի տետրը, ինչպես շատ այլ տետրեր, ամբողջությամբ սև է, առանց արձանագրությունների և զարդերի[1]։

Տետրերի կանոններում գրված է, որ կարող են գոյություն ունենալ տարբեր գույների տետրեր, սակայն մյուս գույների տետրերը ցուցադրված են միայն դորամայում (Միսայի կողմից օգտագործվող Ջելոուսի կարմիր մահվան տետրը) և "Մահվան տետր։ Նոր աշխարհի լույսը" ֆիլմում, որտեղ Սինիգամի Արման օգտագործում է սպիտակ մահվան տետր։ Բոլոր տետրերը, անկախ գույնից, ունեն միևնույն ազդեցությունը։

Տետրերը սյուժեում խմբագրել

Առաջին տետր խմբագրել

Սյուժեում հայտնված առաջին տետրը Սիդո Շինագամիի տետրն էր։ Րյուկը գտնելով այն, տետրը նետում է երկիր մոլորակ, որպեսզի մարդկանցից ինչ-որ մեկը վերցներ այն։ Երկրի վրա տետրը ընկնում է Յագամի Լայթի ձեռքը, ով սկսում է ակտիվորեն օգտագործել այն։ Հետագայում Լայթը խնդրում է Րյուկին տետրում գրել 2 կեղծ կանոններ և հրաժարվում դրանից։ Տետրը փոխանցվում է Յոցուբա ընկերության գլխավոր մեջեր՝ Կյոսուկե Հիգուչիին, ով շարունակում է տետրի ակտիվ օգտագործումը։ Շուտով այն հայտնաբերվում է, և ընկնում դետեկտիվ L-ի և նրա օգնականների ձեռքը, որոնք այդպիսով հասկանում են սպանությունների կատարման եղանակը։ L-ի մահից հետո Մելոն, ով ինքնուրույն հետաքննություն էր վարում, շանտաժի միջոցով գողանում է մահվան տետրը և հաշվեհարդար տեսնում իր մրցակցի թիմի հետ։ Ի վերջո տետրը հաջողվում է հետ վերադարձնել։ Տետրը վերադարձնում են սկզբնական սեփականատիրոջը ՝ Սիդոյին։

Երկրորդ տետր խմբագրել

 
Միսային Ռեմի կողմից տրված մահվան տետրը

Երկրորդ տետրն ի սկզբանե պատկանել է սինիգամի Ջելոուսին, ով զոհել է իր կյանքը հանուն մոդել Միսա Ամանեի։ Ռեմը՝ մյուս սինիգամին, յադ տետրը տալիս է ՄԻասյին, ով նույնպես ակտիվորեն օգտագործում է այն։ Ավելի ուշ Միսան այն փոխանցում է վերջին Կիռային — Տերու Միկամիին։ Սյուժեի վերջաբանու այս տետրն օգնում է բացահայտել բոլոր մարդասպանությունների հետևում կանգնած Լայթի իրական ինքնությունը։

Այլ տետրեր խմբագրել

Երրորդ տետրը Ռեմի մահից հետո մնում է մարդկանց աշխարհում։ Դրա վրա արձանագրություններ և զարդեր չկան։ Լայթը գտնում է այն, որոշ ժամանակ պահում իր մոտ, ապա ուղարկում ոստիկանություն, որպեսզի ոստիկանները, օգտագործելով այդ տետրը, հանցագործներից խլեն առաջին տետրը։ Սեփական տետրը Րյուկը միշտ պահում է իր մոտ։ Վերջում Րյուկը իր սեփական տետրի մեջ գրում է Յագամի Լայթի անունը և վերադառնում իր աշխարհ։

Տետրի կանոններ խմբագրել

Մահվան տետրերի գործողությունները կանոնակարգվում է հատուկ կանոններով։ Կանոնների հիմնական մասը ցուցադրվում է մանգայի որոշ գլուխների վերջում։ Անիմեի յուրաքանչյուր սերիայի մեջտեղում անգլերեն լեզվով, մի քանի վայրկյան ցուցադրվում են որոշ կանոններ (ընդհանուր 70 կանոն)։ Այս կանոնները մանրամասն նկարագրում են տետրերի գործողության տարբեր ասպեկտները (մարդկանց և մահվան աստվածների աշխարհում գործող և մարդկանց և մահվան աստվածների փոխհարաբերությունների մասին կանոններ)։

Տետրերի կանոնները շատ են, նույնիսկ մահվան աստվածները չգիտեն բոլոր կանոնները։ Սակայն մահվան աշխարհում գոյություն ունեն տետրերի օգտագործան մասին ուղեցույցներ, որոնք մահվան ասվածները կարող են կարդալ և հիշել։

Ստորև բերված են որոշ կանոններ՝

  • Այն մարդը, ում անունը գրվի այս տետրի մեջ, կմահանա։
  • Տետրերի ազդեցությունը չի ունենա, եթե գրողը չիմանա իր զոհի մարդու դեմքը։ Այսպիսով, նույն անունով և ազգանունով մարդիկ չեն մահանում։
  • Եթե մահվան պատճառը նշված չէ, մարդը 40 վայրկյանից կմահանա սրտի կատվածից
  • Եթե մահվան պատճառը գրվի զոհի անունը գրելուց հետո՝ 40 վայրկյանի ընթացքում, ապա զոհը կմահանա այդկերպ։
  • Մահվան մանրամասները պետք է գրվեն մահվան հանգամանքները գրելուց հետո՝ 6 րոպե 40 վայրկյանի ընթացքում։

Հենց այս 5 կանոններն էր գրել Րյուկը Լայթին տված տետրի մեջ։

Տետրի օգնությամբ մարդասպանը կարող է նշել զոհի մահվան պատճառն ու ժամանակը, ինչպես նաև զոհին և նրա շրջակա հանգամանքները նրա մահից որոշակի ժամանակ առաջ։ Մարդասպանը չի կարող գրել այնպիսի կաննոներ որոնք հակասում են ֆիզիկայի կաննեներին կամ անհնար են տվյալ պայմաններում (հակառակ դեպքում զոհը կմահանա սրտի կատվածից)։ Տետրի օգնությամբ մարդ սպանելու համար անհրաժեշտ է իմանալ զոհի իրական անունն ու ազգանունը, այսինքն մարդուն սպանելու համար կեղծանունները չեն գործում։ Տետրերի տերը կարող է հրաժարվել դրանից, սակայն այդ դեպքում նա կկորցնի տետրի օգտագործման հետ կապված բոլոր հիշողությունները։

Մարդկանց հետ մահվան աստվածների փոխազդեցության կանոններ խմբագրել

Որոշ կանոններ վերաբերվում են մարդկանց և սինիգամիների փոխազդեցության օրենքները։

  • Մահվան աստվածը այնքան ժամանակ կհետևի տետրի տիրոջ, մինչև այդ մարդը մեռնի կամ հրաժարվի տետրից։
  • Տետրին դիպչած մարդը կարող է տեսնել և լսել մահվան աստծուն, նույնիսկ եթե նա տետրի սեփականատեր չէ։
  • Մահվան աստվածները իրենց մահվան տետրում մարդկանց անուններ գրելով կարող են երկարացել իրենց կյանքի տևողությունը, իսկ մարդիկ չեն կարող։
  • Եթե մահվան աստվածը տետրի տիրոջ կամքով ուրիշ մարդու կյանքը երկարացնելու համար միտումնավոր մարդ սպանի, ապա այդ մահվան աստվախը կմահանա։Սակայն եթե մարդը այդպես վարվի՝ ոչինչ չի լինի։

Մահվան աստծո աչքեր խմբագրել

Մահվան աստծո աչքերը մահվան աստվածների արտասովոր կարողությունն են։ Այդ չքերով նայելով մարդուն, նրանք տեսնում են այդ մարդու իրական անունը և մահվան ամսաթիվն ու ժամանակը։ Տետր ունեցող մարդը ցանկացած պահի կարող է ձեռք բերել մահվան աստծո աչքերը, սակայյն նրա մնացյալ կյանքի տևողութունը կկրճատվի կիսով չափ։ Երբ մարդը հրաժարվում է մահվան տետրից, նա կորցնում է նաև իր մահվան աստծո աչքերը, սակայն զոհաբերված կյանքը նրան հետ չի վերադառնում։

Մարդկանց բնույթի մասին պնդումներ խմբագրել

Բացի այդ, կանոնների տեքստը պարունակում է նաև մի քանի դիտողություններ, որոնք չեն վերաբերում մահվան տետրին կամ մահվան աստվածներին։ Ըստ դրանց, ցանկացած մարդու կյանքի տևողությունը կանխորոշված է, և նրանք իրենց գործողություններով չեն կարող ազդել դրա վրա։

Ահա ևս մի քանի կանոններ՝

  • Յուրաքանչյուր ոք ունի ինքնասպանության թաքնված միտում։
  • Բոլոր մարդիկ, առանց բացառության, ինչ-որ ժամանակ մահանում է։
  • Մահից հետո բոլոր մարդիկ ընկնում են անհայտության մեջ

Հանրային արձագանք խմբագրել

Արգելք Չինաստանում խմբագրել

2005 թվականի սկզբին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում գտնվող Շենյան քաղաքի դպրոցի ադմինիստրացիան արգելել էր մահվան տետրը[2]։ Անմիջական պատճառն այն էր, որ ուսանողներին պատրաստում էին նման "մահվան տետրերի", որտեղ հետագայում գրում էին իրենց ծանոթների, թշնամիների և ուսուցիչների անունները[3][4]։ Արգելքը նախատեսված էր պաշտպանելու ուսանողներին «ֆիզիկական և հոգեկան առողջությունը», և զերծ պահել այն առարկայից, որը «մոլորեցնում է անմեղ երեխաներին և խեղաթյուրում նրանց միտքն ու ոգին»[5][6]։ Ջոնաթան Քլեմենտսը ենթադրում է, որ չինական իշխանությունները գործել են մասամբ ընդդեմ "սնահավատության", բայց նա նաև դեմ է արտահայտվել Death Note-ի ապօրինի, ծովահենական հրատարակություններին[7]։ Արգելքը տարածվել Է նաև Չինաստանի այլ քաղաքներում, որոնց թվում են ՝ Պեկինը, Շանհայը և Լանչժոու նահանգը[8][9][10]։ Չինարեն "մահվան տետրը" հրապարակվում է Հոնկոնգում և Թայվանում[7]։

ԱՄՆ-ում խմբագրել

Մանգայի հրապարակումից և անիմեի ցուցադրությունից հետո մի քանի դպրոցներում աշակերտների մոտ հայտնաբերվել են ինքնաշեն "մահվան տետրեր", որտեղ դեռահասները գրանցել են համադասարանցիների և ուսուցիչների անունները։

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ Ֆրանկլինի ռազմական ակադեմիայի ուսանողներից մեկից առգրավվել է այլ աշակերտների անուններով տետր։ Անունները գրած ուսանողը հեռացվել է պարապպունքներից[11]։

Հարավային Կարոլինայում (ԱՄՆ), 2008 թվականին դպրոցական պաշտոնյաները Հարթսվիլ քաղաքի միջնակարգ դպրոցի աշակերտիցվբռնագրավել են "Death Note" գրությամբ տետր։ Պաշտոնյաները այս գործը կապել են նույն անունով մանգայի և անիմեի հետ։ Տետրը պարունակում էր յոթ աշակերտների անուններ։ Դպրոցը ծրագրել է կարգապահական լսումներ և կապվել բոլոր 7 աշակերտների ընտանիքների հետ[12]։

Ալաբամա նահանգի Գադսդենում 6-րդ դասարանի տղաները ձերբակալվել են մի քանի աշխատակիցների և աշակերտների անուններով "մահվան տետրեր" պահելու համար[13]։

2008 թվականի մայիսի 14-ին Վաշինգտոնի Գիգ Հարբորի միջնակարգ դպրոցում "Death Note" գրությամբ իրենց տետրերի համար մեկ աշակերտ մշտալան և 3 աշակերտ ժամանակավորապես հեռացվել են դպրորցից[14]։

Այլ խմբագրել

2018 թվականին հայտնի դարձավ ճապոնալեզու «Ամուսնու Մահվան տետրվ» (ճապ.՝ だんな デスノート, Դաննա դեսու նո-տո, Danna Death Note) վերնագրով մի կայքէջ, որը հնարավորություն է տալիս խանգարված կանանց արտահայտել իրենց ամուսինների հետ կապված բողոքներով և նրանց արարքների և թերությունների համար բացահայտ խոսել նրանց մահվան մասին[15]։ Ավելի ուշ կայքում մեծ թվով գրառումները դրդեցին հրատարակիչ Տակարաջիմային թողարկել կայքի տպագիր տարբերակը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. How to Read, стр. 140
  2. «Chinese city bans Death Note» (Chinese). Xihuanet. 2005 թ․ հունվարի 11.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Death Note Stirs Controversy in China». Anime News Network. 2005 թ․ փետրվարի 6.
  4. «Death Note in China - Success or Disaster?». ComiPress. 2007 թ․ մարտի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  5. «Beijing bans scary stories to protect young». Reuters. 2007 թ․ մայիսի 15.
  6. Weifeng, Liu (2007 թ․ մայիսի 26). «'Death Note' days numbered». China Daily.
  7. 7,0 7,1 Clements, Jonathan Manga Pulse (und). — NEO Magazine[en], 2007. — № 35. — С. 19.
  8. Jie, Xiao (2007 թ․ մայիսի 15). «Beijing publisher to ignore Beijing's ban of its horror story». Xinhuanet. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  9. MacDonald, Heidi (2007 թ․ մայիսի 15). «Death Note banned in Beijing». Publishers Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 2-ին.
  10. «Chinese Students Fight Back at Death Note Ban». ComiPress. 2007 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 24-ին.
  11. «Virginian Teen Suspended over Names in Death Note». Anime News Network. 2007 թ․ նոյեմբերի 22.
  12. «South Carolina Student Removed over "Death Note" List». Anime News Network. 2008 թ․ մարտի 2.
  13. «2 Alabama 6th-Grade Boys Arrested for Death Note Book». Anime News Network. 2008 թ․ ապրիլի 4.
  14. «4 Washington Middle Schoolers Disciplined over "Death Note"». Anime News Network. 2008 թ․ մայիսի 24.
  15. Casey Baseel (2017 թ․ նոյեմբերի 1). «Husband "Death Note" shows dark side of Twitter, and married life».
  16. Richard Simmonds (2017 թ․ հունիսի 28). «Japanese women list reasons they wish their husbands would die in new Husband Death Note book».

Արտաքին հղումներ խմբագրել