Միջազգային ֆինանսական կենտրոն

Միջազգային ֆինանսական կենտրոն (անգլ.՝ International Finance Centre, (Չինարեն), բրենդ - ifc), շենքերի կոմպլեքս, որը գտնվում է Հոնկոնգ քաղաքի կենտրոնական շրջանի ափամերձ հատվածում։ Բաղկացած է երկու երկնաքերերից («One IFC» և «Two IFC»), «IFC Mall» առևտրի կենտրոնից և «Four Seasons» 40 հարկանի հյուրանոցից։

Միջազգային ֆինանսական կենտրոն
Տեսակշինությունների համալիր
Երկիր Չինաստան
ՏեղագրությունՀոնկոնգ
Հարկեր88
Վերելակներ62
Կազմված էTwo International Finance Centre?, One International Finance Centre? և IFC Mall?
Հիմնադրված է2003
Բացված2003
ՃարտարապետՍեզար Պելլի և Rocco Yim?
ՃարտարագետArup
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

Կոմպլեքսի մաս կազմող ամենաբարձր շենքը՝ «Two IFC», աշխարհի ամենաբարձր շենքերի ցանկում զբաղեցնում է 26-րդ հորիզոնականը, 17-րդն Ասիայում, և երկրորդը Հոնկոնգում, որը Միջազգային առևտրական կենտրոնին զիջում է ընդամենը 484 մետրով[1]։ Կոմպլեքսը կառուցվել է «Sun Hung Kai Properties» և «MTR Corporation» ընկերությունների աջակցությամբ։ Օդանավակայան-Էքսպրեսս և Թունչհուն գծերի «Հոնկոնգ» կայարանը սպասարկում է բիզնես-համալիր։

Միջազգային ֆինանսական կենտրոն 1 խմբագրել

Միջազգային ֆինանսական կենտրոնի կոմպլեքսում առաջին երկնաքերը՝ «One IFC», կառուցվել է 1998 թվականին, բացումը կայացել է 1999 թվականին։ Շենքի բարձրությունը 210 մետր է, 38 հարկանի է, ընդհանուր տարածքը կազմում է 72 850 մ²։ Այն չորս գոտում սպասարկվում է 18 արագընթաց մարդատար վերելակներով[2]։ Շենքը տեղավորում է մոտավորապես 5000 մարդ[3]։ Շենքի նախագծմամբ զբաղվել է «Rocco Design Architects» ընկերությունը, «Cesar Pelli & Associates»-ից Սեզար Փելլին պատասխանատու էր ճարտարապետության համար, իսկ կառուցապատման համար Ասիայի ամենախոշոր ընկերությունը՝ «Sun Hung Kai Properties»[4]։

Միացյալ Նահանգների Նյու Ջերսի նահանգում կա նմանատիպ երկնաքեր՝ «30 Hudson Street», որի վրա աշխատել է նույն ճարտարապետը։

Միջազգային ֆինանսական կենտրոն 2 խմբագրել

Երկրորդ երկնաքերը պլանավորվել էր դեռևս 1996 թվականին։ Կառուցումն սկսվել է 2000 թվականին և ավարտվել 2003 թվականին։ Նախագծի հեղինակը կրկին Սեզար Փելլին է, այս շենքը՝ 412 մետր բարձրությամբ, ներկա պահին բարձրությամբ երկրորդն է Հոնկոնգում[1]։

Շենքը 88 հարկանի է, որից 22-ն առևտրային հարկեր են։ Ամենաբարձր գրասենյակային հարկերը վաճառվում կամ վարձակալվում են տարբեր ընկերությունների կողմից։ Օրինակ՝ Հոնկոնգի ֆինանսական վարչությունը 2001 թվականին 55, 56 և 77-88 հարկերը գնել է 3,7 միլիարդ դոլարով[5]։ 55-րդ հարկում կա ցուցահանդես՝ նվիրված Հոնկոնգի մետաղադրամների պատմությանը և Հոնկոնգի ֆինանսական վարչության գրադարանին, որոնք այցելուների համար բաց են գրասենյակի աշխատանքային ժամերին։

«Four Seasons» հյուրանոցների ցանց խմբագրել

«Four Seasons» հյուրանոցի կառուցումն սկսվել է 2002 թվականին և ավարտվել 2005 թվականի հոկտեմբերին։ Հյուրանոցը բաղկացած է երկու աշտարակներից՝ 165 և 205 մետր բարձրությամբ՝ համապատասխանաբար 42 և 55 հարկերով[6][7]։ Առաջին աշտարակում գտնվում է 400 սենյակներով «Four Seasons Hotel Hong Kong» հյուրանոցը, իսկ երկրորդում՝ «Four Season Place» հյուրանոցը, որը նախատեսված է երկարատև հանգստի համար[8]։

Առևտրի կենտրոն խմբագրել

«IFC Mall»-ը գտնվում է Միջազգային ֆինանսական կենտրոնի չորսհարկանի ստիլոբատային մասում[9]։ Այնտեղ է գտնվում Հոնկոնգի առաջին «Apple» խանութը[10]։

Մշակույթում խմբագրել

Թվաբանությունում խմբագրել

  • 88 - «2 IFC» աշտարակի հարկերի թիվն է, որը չինական թվաբանությունում բարեհաջող լինելու նշան է, քանի որ 88 հիերոգլիֆը նման է կրկնակի երջանկության հիերոգլիֆին[3]։
  • «2 IFC» աշտարակում բացակայում են 4 թիվը ներառող հարկերը՝ 14 և 24։ Դա պայմանավորված է 4 թվի վերաբերյալ սնահավատությամբ՝ տետրաֆոբիա[3]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Two International Finance Centre - The Skyscraper Center». www.skyscrapercenter.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. «1 International Finance Centre, Hong Kong - SkyscraperPage.com». skyscraperpage.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Второй Международный Финансовый Центр в Гонконге». ctoday.ru. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «One International Finance Centre - The Skyscraper Center». www.skyscrapercenter.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  5. Tong, Sebastian (2003 թ․ ապրիլի 7). «HKMC 'to pay $90m' for lease at Two IFC». The Standard. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 27-ին.
  6. «Four Seasons Hotel Hong Kong - The Skyscraper Center». www.skyscrapercenter.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  7. «Four Seasons Place - The Skyscraper Center». www.skyscrapercenter.com. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  8. «Four Seasons Place Hong Kong – Luxurious Serviced Apartment / Suite Hotel atop Hong Kong Station». www.fsphk.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  9. «ifc mall | International Finance Centre, Hong Kong» (անգլերեն). ifc.com.hk. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  10. «Apple's First Retail Store in Hong Kong Opens Saturday» (անգլերեն). Apple Newsroom. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  11. «Vertigo World's Largest Outdoor Advert». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային ֆինանսական կենտրոն» հոդվածին։