Սպուտնիկ 1 (ռուսերեն՝ Спутник-1 [ˈsputnʲɪk] «Արբայնակ 1» կամ ПС-1, ռուսերեն՝ Простейший Спутник-1՝ «Պարզագույն արբանյակ 1»)[1], Երկրի առաջին արհեստական արբանյակը։ Խորհրդային Միությունը այն Երկրի ուղեծիր է ուղարկել 1957 թվականի հոկտեմբերի 4-ին։ Արբանյակը փայլեցված մետաղից գունդ էր 58 սմ տրամագծով, որի վրա ամրացված էին 4 արտաքին ալեհավաքներ՝ ռադիոազդանշաններ փոխանցելու համար։ Արբանյակը տեսանելի էր Երկրի ամբողջ տարածքում, իսկ ռադիոազդանշանները հնարավոր էր որսալ հեշտությամբ։ Սպուտնիկի արձակումը ԱՄՆ-ում առաջ բերեց «Արբանյակային ճգնաժամը», որին հաջորդեց Սառը պատերազմի մասը կազմող «տիեզերքի համար մրցավազքը»։ Տիեզերքի համար մրցավազքը պատճառ դարձավ քաղաքական, ռազմական, տեխնոլոգիական և գիտական մի շարք առաջընթացների։

Սպուտնիկ 1-ի կրկնօրինակը

Սպուտնիկը գիտնականներին շատ նոր տեղեկություններ հաղորդեց մթնոլորտի վերին շերտերի խտության և իոնոսֆերայի մասին։

Սպուտնիկ 1-ը տիեզերք արձակվեց Միջազգային երկրաֆիզիկական տարվա ընթացքում՝ Ղազախական ԽՍՀՏյուրատամի 5-րդ շարքի N 1/5 տեղամասից (այժմ Բայկանուրի տիեզերական թռիչքների կայան)։ Արբանյակի արագությունը 29000 կմ/ժ էր. պահանջվում էր 96.2 րոպե՝ Երկրի շուրջը մեկ լրիվ պտույտի համար։ Այն ազդանշանները հաղորդում էր 20.005-40.002 ՄՀց հաճախականությամբ[2] ազդանշաններին հետևում էին ամբողջ աշխարհի շատ ռադիոսիրողներ[3]։ Ազդանշանները շարունակվեցին 21 օր, մարտկոցի լիցքը ավարտվեց 1957 թվականի հոկտեմբերի 26-ին[4]։ 1958 թվականի հունվարի 4-ին Սպուտնիկ 1-ը շուրջ 70 մլն կմ Երկրի շուրջը թռչելուց հետո այրվեց Երկրի մթնոլորտով ընկնելիս[5]։

Մինչ արձակումը

խմբագրել
 
Այս մետաղյա բանալին Սպուտնիկ 1-ից մնացած միակ մասն է: Ցուցադրվում է Սմիթսոնյան օդային և տիեզերական ազգային թանգարանում:

Արբանյակի կառուցումը

խմբագրել

1954 թվականին հրթիռների գլխավոր մասնագետ Սերգեյ Կորոլյովը դիմեց ԽՍՀՄ Պաշտպանության նախարար Դմիտրի Ուստինովին և առաջարկեց կառուցել արհեստական արբանյակ։ Կորոլյովը ցույց տվեց նաև Միխայիլ Տիխոնրավովի զեկույցը, որտեղ խոսվում էր արտասահմանում արդեն առկա նման նախագծի մասին[6]։ Տիխոնրավովը զեկույցում ընդգծում էր, որ ուղեծրային արբանյակի արձակումը անխուսափելի և կարևոր փուլ է հրթիռային տեխնոլոգիաների զարգացման համար[7]։

1955 թվականի հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հայտարարեց, որ Միջազգային գեոֆիզիկական տարվա ընթացքում Միացյալ Նահանգները կարձակի առաջին արհեստական արբանյակը[8]։ Մեկ շաբաթ անց՝ օգոստոսի 8-ին, ԽՍՀ Կոմունիստական կուսակցության պոլիտբյուրոն հաստատեց արհեստական արբանյակի ստեղծումը[9]։

1956 թվականի հունվարի 30-ին Մինիստրների խորհուրդը հաստատեց Երկրի արհեստական արբանյակ ստեղծելու գաղափարը։ Այս արբանյակը անվանվելու էր «Օբյեկտ Դ» և կառուցվեր 1957-1958 թվականներին, ունենար 1000-1400 կգ զանգված[10] :

1956 թվականի ավարտին պարզ դարձավ որ «Օբյեկտ Դ»-ի կառուցումը հնարավոր չէ ժամանակին ավարտել գիտական գործիքների պատրաստման դժվարության և R-7 շարժիչների ցածր տեսակարար իմպուլսի պատճառով։ Կառավարությունը հետաձգեց արձակումը մինչև 1958 թվականի ապրիլ[7]։ Օբյեկտ Դ-ն հետագայում ստանալու է Սպուտնիկ 3 անվանումը։

Վախենալով որ ԱՄՆ-ն արբանյակը կարձակի ավելի վաղ, ՕԿԲ-1-ն առաջարկեց աշխատել մեկ այլ արբանյակի վրա։ Այս արբանյակը կունենար ավելի պարզ կառուցվածք, կլիներ ավելի թեթև՝ 100 կգ և ծանր հետազոտական գործիքների փոխարեն կունենար միայն ռադիոհաղորդիչ։ 1957 թվականի փետրվարի 15-ին Մինիստրների խորհուրդը հաստատեց այս պարզ արբանյակի կառուցումը, որն անվանվեց «Օբյեկտ ՊՍ»[11] :

 
ԽՍՀՄ 30 կոպեկանոց նամականիշ նվիրված Սպուտնիկ 1-ին

Կրող հրթիռ և արձակման վայր

խմբագրել

Ռ-7 Սեմյորկան ՕԿԲ-1-ի կողմից սկզբնապես նախագծվել էր որպես միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Այն ստեղծելու որոշումը կայացրել էր ԽՍՀՄ Կենտկոմը 1954 թվականի մայիսի 20-ին[12]։ 1956 թվականի հունիսի 14-ին Սերգեյ Կորոլյովը որոշեց հարմարեցնել Ռ-7 հրթիռը Օբյեկտ Դ-ի համար[13], որը հետագայում օգտագործվեց Օբյեկտ ՊՍ-ի համար։

Սեպտեմբերի 22-ին Ռ-7 հրթիռի ձևափոխված տարբերակը՝ Սպուտնիկ անվամբ[14] տեղադրվեց գետնի վրա՝ պատրաստելով այն ՊՍ-1-ի արձակմանը[15]։ Համեմատելով Ռ-7 սկզբնական տարբերակի հետ՝ ձևափոխված տարբերակի կշիռը 280 տոննայից կրճատվել էր մինչև 272, երկարությունը՝ 29,167 մ էր, քարշը՝ 3.90 ՄՆ[16]:

 

Դիզայն

խմբագրել
 
Սպուտնիկ 1-ի կրկնօրինակը ԱՄՆ-ի օդային և տիեզերական ազգային թանգարանում

Սպուտնիկ 1-ի գլխավոր կոնստրուկտորը ՕԿԲ-1-ում Միխայիլ Խոմյակովն էր[17]։ Արբանյակն ուներ 585 մմ տրամագծ, կազմված էր երկու կիսագնդերից, որոնք հերմետիկ միացված էին օ-օղակների և ամրացված 36 պտուտակների միջոցով՝ 83.6 կգ ընդհանուր կշռով[18]։

Հոսանքի աղբյուրն ուներ 51 կգ զանգված[19] և ուներ ութանկյուն մանեկի տեսք՝ կենտրոնում ռադիոհաղորդիչով[20]։ Այն կազմված էր երեք արծաթ-ցինկային մարտկոցներից, որոնք պատրաստվել էին Նիկոլայ Լիդորենկոյի գլխավորությամբ։ Այս մարտկոցներից երկուսը սնում էին ռադիոհաղորդիչը, իսկ մեկը՝ ջերմակարգավորման համակարգը[19]։ Մարտկոցների սպասվող կյանքի տևողությունը 2 շաբաթ էր, աշխատեցին՝ 22 օր։ Հոսանքի սնուցումը միանում էր ավտոմատ՝ արբանյակի երկրորդ մակարդակի հրթիռից անջատվելուց հետո[21]:

 
Խորհրդային 40 կոպեկանոց նամականիշ, որի վրա պատկերված է արբանյակի ուղեծիրը

Արբանյակն ուներ 3.5 կիլոգրամանոց 1 Վատտ հզորությամբ ռադիոհաղորդիչ[22] , որը ստեղծվել էր Վյաչեսլավ Լապոյի կողմից[21] և աշխատում էր 20.005 և 40.002 ՄՀց հաճախականություններում։ Առաջին հաճախականությամբ ազդանշանները փոխանցվում էին 0.3 վ/ազդակ արագությամբ[23] : Ռադիոազդանշանների վերլուծությունը թույլ էր տալիս պատկերացում կազմել իոնոլորտի խտության մասին։ Ռադիոազդակներում գաղտնագրված էր նաև ջերմաստիճանը և ճնշումը[21] : Երբ արբանյակի ներքին ջերմաստիճանը գերազանցում էր 36 °C-ը հովհարային համակարգը միանում էր, իսկ 20 °C՝ հովհարը ավտոմատ անջատվում էր[24]: Երբ ջերմաստիճանը գերազանցում էր 50 °C-ը կամ իջնում 0 °C-ից ներքև, մեկ այլ ջերմակարգավորիչ համակրագ էր միանում՝ փոխելով ռադիոազդանշանների ուղղությունը (32 °F)[21]: Սպուտնիկ 1-ը լցված էր չոր ազոտով, 1.3 մթնոլորտ ճնշման տակ[25]։

Հրթիռին միացված ժամանակ Սպուտնիկ 1-ը պաշտպանված էր 80 սմ երկարությամբ կոնաձև ծածկով[26]։ Արբանյակի թեսթերն ՕԿԲ-1-ում իրականացվել է Օլեգ Իվանովսկու գլխավորությամբ[27]։

Արձակում և նպատակ

խմբագրել

Սպուտնիկի հրթիռի կառավարման համակարգը ստեղծված էր 223 կմ × 1450 կմ ուղեծրի համար 101.5 րոպե ուղեծրային պարբերությամբ[28]։ Ուղեգիծը հաշվարկվել էր Գեորգի Գրեչկոյի[29] կողմից օգտագործելով ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի գլխավոր հաշվարկային համակարգիչը[26]։

Սպուտնիկն արձակվեց 1957 թվականի հոկտեմբերի 4-ին միջազգային ժամանակով 19:28:34

(արձակման վայրում հոկտեմբերի 5-ն էր[30]) Ղազախական ԽՍՀ-ի Տյուրատամի 5-րդ շարքի N 1/5 տեղամասից[31]։

Արբանյակի ձայներ

խմբագրել

Արբանյակի ձայները հեռագրային ազդանշանների նման էին, որոնք տևում էին 0.3 վայրկյան[32]։ Բիպերի հաճախականությունը և նրանց միջև դադարը որոշվում էր ճնշման կառավարման ընկալող-հաղորդող համակարգի կողմից[33]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Siddiqi, Asif A..
  2. Jorden, William J (5 October 1957).
  3. Ralph H. Didlake, KK5PM; Oleg P. Odinets, RA3DNC (28 September 2007).
  4. "Sputnik". vibrationdata.com.
  5. "Sputnik 1 – NSSDC ID: 1957-001B".
  6. Korolev, Sergei (26 May 1954).
  7. 7,0 7,1 Создание первых искусственных спутников Земли. Начало изучения Луны. Спутники "Зенит" и "Электрон",book: Гудилин В.
  8. "Korolev and Freedom of Space: 14 February 1990 – 4 October 1957" Արխիվացված 7 Հոկտեմբեր 2006 Wayback Machine.
  9. The Presidium of the Central Committee of the CPSU (8 August 1955).
  10. "The Beginning" (in Russian).
  11. "Spacecrafts launched in 1957".
  12. Межконтинентальная баллистическая ракета Р-7 (Russian). Arms.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Sputnik-3 at Russianspaceweb.com
  14. Siddiqi, Asif A.. Sputnik and the Soviet Space Challenge, Gainesville, Florida. The University of Florida Press, 2003, p. 163. ISBN 0-8130-2627-X
  15. 45th Anniversary of the First Start of Native ICBM R-7 at Ukrainian Aerospace Portal (ռուս.)
  16. Sputnik launch vehicle 8K71PS
  17. Олегу Генриховичу Ивановскому – 80 лет [80th Anniversary of Oleg Genrikhovich Ivanovsky] (in Russian).
  18. Space Era Start at BBC Russia (Russian)
  19. 19,0 19,1 Fifty Space Years Արխիվացված 2012-11-15 Wayback Machine by A. Zheleznyakov (Russian)
  20. Korolev:Facts and Myths Արխիվացված 2009-01-09 Wayback Machine, book by Yaroslav Golovanov (Russian)
  21. 21,0 21,1 21,2 21,3 Sputnik Design at Russianspaceweb.com
  22. V.Poroshkov.
  23. Form of Signals of the First Earth's Artificial Satellite Արխիվացված 2007-10-25 Wayback Machine – a document at the website of Russian state archive for scientific-technical documentation
  24. Satellite Sputnik-1
  25. Sputnik and Amateur Radio
  26. 26,0 26,1 V.Poroshkov. Создание и запуск Первого спутника Земли [Creation and Launch of the First Earth's Satellite] (Russian). Novosti Kosmonavtiki. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  27. Олегу Генриховичу Ивановскому – 80 лет [80th Anniversary of Oleg Genrikhovich Ivanovsky] (Russian). Novosti Kosmonavtiki. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. Main Results of the Launch of the Rocket with the First ISZ Onboard on 4 October 1957 Արխիվացված 2 Հոկտեմբեր 2007 Wayback Machine – document signed by S.P. Korolev, V.P. Glushko, N.A. Pilyugin and V.P. Barmin, in the book by Vetrov "Korolev and His Job" (ռուս.)
  29. Secrets of 1957 Sputnik Launch Revealed at Foxnews
  30. «Sputnik's mission». RussianSpaceWeb. Oct 2012.
  31. (Իսպաներեն) Sputnik 1 Արխիվացված 2007-09-27 Wayback Machine
  32. «Первые спутники». Черток Б. Ракеты и люди. Фили. Подлипки. Тюратам / Б. Черток. — М.: Машиностроение, 1996.
  33. Афанасьев И. «Большой космический клуб» / И. Афанасьев, А. Лавренов. — Изд-во «РТСофт», 2006
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպուտնիկ 1» հոդվածին։