Միջազգային բանկային հաշվեհամար (IBAN)

Միջազգային բանկային հաշվեհամար (անգլ.՝ International Bank Account Number (IBAN)), միջազգայնորեն ընդունված համակարգ բանկային հաշիվները նույնականացնելու և միջազգային փոխանցումների մշակումը նվազագույն ռիսկով իրականացնելու համար։ Ի սկզբանե այն ընդունվել է Եվրոպական բանկային ստանդարտների կոմիտեի (ECBS) կողմից, իսկ ավելի ուշ որպես միջազգային ստանդարտ ISO ISO 13616:1997- ի ներքո։ Ներկայիս ստանդարտը ISO 13616:2007-ն է, որը նշում է SWIFT- ին որպես պաշտոնական գրանցամատյան։ Ի սկզբանե ստեղծված լինելով Եվրամիության ներսում վճարումները հեշտացնելու համար, այն ներդրվել է եվրոպական երկրների մեծամասնության և աշխարհի  բազմաթիվ երկրների կողմից, հիմնականում Մերձավոր Արևելքում և Կարիբյան ծովում։ 2016 թվականի փետրվարի դրությամբ 69 երկիր օգտագործում էր IBAN համարակալման համակարգը[1]

Բրիտանական բանկի (հորինված) քաղվածքի տիտղոսաթերթ, որտեղ ցույց է տրվում IBAN հաշվի գտնվելու վայրը

IBAN-ը բաղկացած է մինչև 34 այբբենական նիշերից, որոնք պարունակում են երկրի կոդ, ստուգման երկու նիշ և թվերի շարք, որը ներառում է շահառուի բանկի կոդը, մասնաճյուղի կոդը և շահառուի հաշվեհամարը։ Ստուգման նիշերը հնարավորություն են տալիս  ստուգելու բանկի հաշվեհամարը և հաստատելու նրա ամդամակցությունը համակարգին նախքան փոխանցումն իրականացնելը։

Նախապատմություն խմբագրել

IBAN-ից առաջ բանկային հաշվի նույնականացման տարբեր ստանդարտները (այսինքն`բանկը, մասնաճյուղը, routing կոդերը և հաշվի համարը)  խառնաշփոթ էին առաջացնում որոշ օգտվողների համար։ Դա հաճախ հանգեցնում էր նրան, որ անհրաժեշտ routing տեղեկատվությունը բացակայում էր փոխանցումներից։ ISO 9362-ով սահմանված է ,որ նշված routing տեղեկատվությունը(հաճախ հայտնի նաև որպես բիզնեսի նույնականացման կոդեր (BIC կոդ), SWIFT ID կամ SWIFT կոդ կամ SWIFT-BIC) հատուկ ձևաչափ չի պահանջում, այնպես որ հաշիվների և գործարքների տիպերի նույնականացումը թողնվում էր փոխանցման  կողմերի համաձայնության վրա։ Այն նաև չէր պարունակում ստուգիչ թվանշաններ, ուստի մակագրության սխալները հայտնաբերելի չեն եղել, և ուղարկող բանկը չի կարողացել վավերացնել routing-ի տվյալները նախքան փոխանցում կատարելը։ Սխալ routing կոդերը հանգեցրել են վճարումների հետաձգմանը և ավելացրել են լրացուցիչ ծախսեր ուղարկող և ընդունող բանկերի, հաճախ նաև միջնորդ բանկերին մոտ[2]։

Այս դժվարությունները հաղթահարելու համար 1997 թ.-ին Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը (ISO) հրապարակեց ISO 13616: 1997[3]: Այս առաջարկի ճկուն լինելու պատճառով Եվրոպական բանկային ստանդարտների կոմիտեն (ECBS) կարծում էր, որ այն անիրագործելի կլինի, և նրանք մշակեցին ստանդարտի իրենց տարբերակը, որն ի թիվս այլ բաների, թույլ էր տալիս միայն մեծատառեր և պահանջում էր,որ յուրաքանչյուր երկրի համար IBAN-ը ունենա ֆիքսված երկարություն[4]։ ISO 13616:1997 հետագայում հանվեc և փոխարինվեc ISO 13616:2003-ով[3]։ Ստանդարտը նորից վերանայվեց 2007-ին, երբ այն բաժանվեց երկու մասի։

IBAN- ը պարտադրում է ճկուն, բայց կանոնավոր ձևաչափ, որը բավարար է հաշվի նույնականացման համար և պարունակում է վավերացման տեղեկատվություն`մուտքագրման սխալներից խուսափելու համար։ Այն կրում է ամբողջ routing տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է մի բանկից մյուսը փոխանցում կատարելու համար, որտեղ էլ որ լինի։ Այն պարունակում է  բանկային հաշվեհամարի հիմնական մանրամասները, ինչպիսիք են երկրի կոդը, մասնաճյուղի կոդը(Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հայտնի են որպես տեսակավորման կոդեր) և հաշվեհամարները,այն նաև պարունակում է ստուգիչ թվանշաններ, որոնք կարող են վավերացվել հենց սկզբում՝ մեկ ստանդարտ ընթացակարգի միջոցով[5]։ Այն տեղերում , որտեղ օգտագործվում է IBAN,  փողի փոխանցման սխալները կրճատվել են ընդհանուր փոխանցումների 0,1%-ի չափով։

Կառուցվածքը խմբագրել

IBAN-ը բաղկացած է մինչև 34 տառերից և թվերից հետևյալ կերպ.

  • երկրի ծածկագիր՝ օգտագործելով ISO 3166-1 ալֆա-2-ը - երկու մեծատառ,
  • ստուգիչ թվանշաններ -երկու նիշ, և
  • Հիմնական բանկային հաշվի համար (Basic Bank Account Number - BBAN) – մինչև 30 տառ և թվանշան, որոնք կախված երկրից տարբեր են

Ստուգիչ թվանշանները հնարավորություն են տալիս հստակ ստուգել բանկային հաշվի համարը , հաստատել դրա ամբողջականությունը նախքան գործարքը կատարելը։

IBAN-ը էլեկտրոնային եղանակով փոխանցման դեպքում չպետք է պարունակի բացատներ։ Տպելիս այն արտահայտվում է չորս նիշերի խմբով,որոնք առանձնացված են մեկ բացատով .նիշերի վերջին խումբը ունի փոփոխական երկարություն , ինչպես ցույց է տրված ստորև բերված օրինակում

Երկիր IBAN-ի օրինակ
Բելգիա BE71 0961 2345 6769
Ֆրանսիա FR76 3000 6000 0112 3456 7890 189
Գերմանիա DE91 1000 0000 0123 4567 89
Հունաստան GR96 0810 0010 0000 0123 4567 890
Ռումինիա RO09 BCYP 0000 0012 3456 7890
Սաուդյան Արաբիա SA44 2000 0001 2345 6789 1234
Իսպանիա ES79 2100 0813 6101 2345 6789
Շվեյցարիա CH56 0483 5012 3456 7800 9
Միացյալ Թագավորություն GB98 MIDL 0700 9312 3456 78

Թույլատրված IBAN նիշերն են 0-ից 9 թվանշանները, և լատիներեն այբուբենի տառերը՝ A-ից Z[6]: Սա վերաբերում է նույնիսկ այն երկրներին (օրինակ ՝ Թաիլանդ), որտեղ այդ տառերը չեն օգտագործվում մայրենի լեզվում։

Հիմնական բանկային հաշվի համար խմբագրել

Հիմնական բանկային հաշվի համարի (BBAN) ձևաչափը որոշվում է  յուրաքանչյուր երկրի կենտրոնական բանկի կամ նշանակված վճարային մարմնի կողմից։ Ընդունված ձևաչափերը կարող են լինել իրարից տարբեր։ Ազգային մարմինը կարող է գրանցել իր BBAN ձևաչափը SWIFT- ով, որը սակայն պարտադիր չէ։ Այն կարող է ընդունել IBAN առանց գրանցման։ SWIFT- ը հանդես է գալիս նաև որպես SWIFT համակարգի գրանցման մարմին, որն օգտագործվում է IBAN չընդունած երկրների մեծամասնության կողմից։ Երկու համակարգերի հիմնական տարբերությունն այն է, որ SWIFT- ը չի պահանջում, որ երկրի ներսում օգտագործվող BBAN- ները լինեն նախապես սահմանված երկարությամբ։

Յուրաքանչյուր երկրի համար BBAN- ը պետք է ունենա հաստատուն երկարություն և պարունակի տառեր և/կամ թվեր։ Այն ներառում է ներքին բանկային հաշվի համար, մասնաճյուղի նույնացուցիչ և հնարավոր routing տեղեկատվություն։ Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ routing/ հաշվեհամարի համարակալման տարբեր համակարգեր ՝ առավելագույնը ներառելով 30 թիվ և/կամ տառ։

Ստուգիչ թվեր խմբագրել

Ստուգիչ թվերը հնարավորություն են տալիս ուղարկող բանկին (կամ նրա հաճախորդին) կատարել նշանակման վայրի և հաշվեհամարի ստուգում տվյալների մուտքագրման պահին[4]։ Այս ստուգումը երաշխավորվում է հայտնաբերելու ցանկացած դեպք, երբ մեկ նիշ բաց է թողնվել, կրկնօրինակվել, սխալ մուտքագրվել կամ որտեղ երկու նիշերը հակառակ են գրվել։ Այսպիսով, routing-ի և հաշվի համարների սխալները գործնականում վերացված են[6]

Վերամշակում խմբագրել

IBAN-ի նախագծային նպատակներից մեկն այն էր, որ հնարավորինս շատ վավերացում իրականացվի տվյալների մուտքագրման պահին[7]։ Մասնավորապես, IBAN-ը կարդացող համակարգչային ծրագիրը կկարողանա վավերացնել.

  • Երկրի կոդը
  • IBAN- ում նիշերի քանակը համապատասխանում է երկրի ծածկագրի համար նշված քանակին
  • Երկրի կոդի համար սահմանված BBAN ձևաչափը
  • Հաշվի համարը, բանկի կոդը և երկրի կոդի համադրությունը համատեղելի են ստուգիչ թվերի հետ

Ստուգիչ թվանշանները հաշվարկվում են ՝ օգտագործելով MOD-97-10 ՝ համաձայն ISO / IEC 7064: 2003[6] (այս հոդվածում կրճատված է mod-97), որը մատնանշում է ստուգման նիշերի համակարգերի մի շարք, որոնք ունակ են պաշտպանել տողերը սխալներից, որոնք տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդիկ պատճենում են տվյալները։ Մասնավորապես, ստանդարտը նշում է, որ հնարավոր է հայտնաբերել հետևյալը.

  • Տեղերով փոխարինման բոլոր սխալները (մեկ նիշի փոխարինումը մյուսով, օրինակ ՝ 4234-ը 1234-ով)
  • Տեղափոխման բոլոր կամ համարյա բոլոր սխալները (երկու նիշերի տեղափոխումը, որոնք կամ հարակից են կամ դրանց միջև կա մեկ նիշ, օրինակ ՝ 12345-ի փոխարեն 12354 կամ 12543)
  • Տեղափոխման բոլոր կամ գրեթե բոլոր սխալները (ամբողջ տողի հերթափոխը ձախից աջ կամ հակառակը)
  • Կրկնակի փոխարինման սխալների մեծ մասը .նույն տողում երկու առանձին փոխարինման սխալներ, օրինակ ՝ 1234567-ի փոխարեն 7234587
  • Բոլոր մյուս սխալների մեծ մասը

IBAN- ների համար հիմնական կանոնն այն է, որ հաշիվ սպասարկող ֆինանսական հաստատությունը պետք է ունենա IBAN, քանի որ կան մի շարք ոլորտներ, որտեղ նույն հաշվից և մասնաճյուղերից տարբեր IBAN- ներ կարող են ստեղծվել , որոնք կբավարարեն IBAN-ի վավերացման ընդհանուր կանոններին։ Հատկապես այն դեպքերում, երբ 00 վավեր ստուգման նիշ է, 97-ը չի լինի վավեր ստուգիչ թվանշան, ինչպես նաև, եթե 01 -ը վավեր ստուգիչ թվանշան է, 98-ը չի լինի վավեր ստուգման նիշ, նույնը նաև 02 -ի և 99-ի դեպքում։

ՄԱԿ-ի CEFACT TBG5- ը հրապարակել է IBAN վավերացման անվճար ծառայություն 32 լեզուներով բոլոր 57 երկրների համար, որոնք ընդունել են IBAN ստանդարտը[8]։ Նրանք նաև հրապարակել են ստուգման ալգորիթմի Javascript ելակետային կոդը[9]։

ECBS-ի անդամ երկրների բանկային հաշիվների IBAN ստուգիչն առկա է իր կայքում անգլերեն լեզվով[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «IBAN registry – This registry provides detailed information about all ISO 13616-compliant national IBAN formats – Release 63» (PDF).
  2. «Handbook for the Standardisation and Application of Basic Bank Account Number (BBAN) and International Bank Account Number (IBAN) in Cyprus» (PDF). Central Bank of Cyprus. 2003 թ․ սեպտեմբեր. Introduction. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. 3,0 3,1 «Banking and related financial services -- International Bank Account Number (IBAN)». International Organisation for Standardisation. 2003 թ․ հուլիսի 24. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 11-ին.
  4. 4,0 4,1 «IBAN Standard Implementation Guidelines – SIG203 V4» (PDF). European Committee for Banking Standards. 2000 թ․ դեկտեմբեր. 9.3 Ordering customer. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին. «IBANs make validation possible for telebanking, FEDI» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  5. «IBAN: International Bank Account Number» (PDF). EBS204 V3.2. European Committee for Banking Standards. 2003 թ․ օգոստոս. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 1-ին.
  6. 6,0 6,1 6,2 «ISO/IEC 7064:2003 – Information technology – Security techniques – Check character systems». International Organization for Standardization. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
  7. «Handbook for the Standardisation and Application of Basic Bank Account Number (BBAN) and International Bank Account Number (IBAN) in Cyprus» (PDF). Central Bank of Cyprus. 2003 թ․ սեպտեմբեր. Section 4 – Advantages. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 7-ին. «Reduction of human errors» {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. «International Bank Account Number (IBAN) – IBAN online check». UN/CEFACT United Nations Centre for Trade Facilitation and Electronic Business. 2012 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  9. «International Bank Account Number (IBAN) – Basic information». UN/CEFACT United Nations Centre for Trade Facilitation and Electronic Business. 2012 թ․ ապրիլի 23. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  10. «Iban Checker». European Banking Resources. ecbs.org. 2008 թ․ սեպտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միջազգային բանկային հաշվեհամար (IBAN)» հոդվածին։