Միշել Տեր-Զաքարյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միշել Տեր-Զաքարյանը (ծնված՝ 18 փետրվարի, 1963, Երևան), ֆրանսահայ նախկին ֆուտբոլիստ է և մարզիչ, Նանտ ակումբի գլխավոր մարզիչը։
Միշել Տեր-Զաքարյան ֆր.՝ Michel Der Zakarian | |||
---|---|---|---|
![]() | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 18, 1963 (60 տարեկան) | ||
Ծննդավայր |
Երևան, ![]() | ||
Հասակ | 1.80 մ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Պատանեկան կարիերա | |||
1969-1974 1974-1979 1979-1980 |
![]() ![]() ![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1980-1988 1988-1998 |
![]() ![]() |
166 (2) 263 (16) | |
Ազգային հավաքական | |||
1980 1996-1997 |
![]() ![]() |
0 (0) 5 (0) | |
Մարզչական կարիերա | |||
1998-1999 1999-2000 2001-2006 2007-2008 2009-2012 2012- |
![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() | ||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Երիտասարդական կարիերա Խմբագրել
Միշել Տեր-Զաքարյանը ծնվել է Երևանում, իսկ կարիերան սկսել է Մարսելի «Vivaux Marronniers Sports» ակումբում։ 1974 թվականին նա միացել է Մարսելի «Մազարգ» ակումբին, որի կազմում նվաճել է միջերկրածովյան խաղերի երիտասարդական լիգայի գավաթը։
Նանտ Խմբագրել
1979 թվականին Կանարյան կղզիներում Միշել Տեր-Զաքարյանը պայմանագիր ստորագրեց «Նանտի» հետ։ Մեկ տարի անց նա ակումբի հետ հաղթեց Ֆրանսիայի 3-րդ դիվիզիոնում։ Տարվա վերջում Միշելը հրավիրվեց Ֆրանսիայի երիտասարդական հավաքական։
1981-1982 մրցաշրջանում Պատրիս Ռիոյի վնասվածքի պատճառով Զաքարյանը 18 խաղ անցկացրեց՝ կենտրոնական պաշտպանների զույգ կազմելով Մաքսիմ Բոսիսի հետ։ 1983 թվականին նա Նանտի հետ Ֆրանսիայի չեմպիոն է դարձել։ 1985 և 1986 թվականներին ակումբի հետ դարձել է երկրի փոխչեմպիոն, իսկ 1986 թ. ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հասել է քառորդ եզրափակիչ։ Միշելը «Նանտում» անցկացրեց 9 մրցաշրջան և 1988 թ. տեղափոխվեց «Մոնպելյե»։
Հայաստանի ազգային հավաքականում ելույթները Խմբագրել
Խաղ | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Մրցաշար |
---|---|---|---|---|---|
1 | 31 օգոստոս 1996 | Հրազդան մարզադաշտ Երևան | Պորտուգալիա | 0-0 | 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
2 | 9 հոկտեմբեր 1996 | Հրազդան մարզադաշտ Երևան | Գերմանիա | 1-5 | 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
3 | 30 մարտ 1997 | Բորիս Պայչաձե մարզադաշտ Թբիլիսի | Վրաստան | 0-7 | Ընկերական խաղ |
4 | 30 ապրիլ 1997 | Հրազդան մարզադաշտ Երևան | Հյուսիսային Իռլանդիա | 0-0 | 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
5 | 7 մայիս 1997 | Կիև | Ուկրաինա | 1-1 | 1998 թ. Աշխարհի առաջնության որակավորման փուլ |
Նվաճումներ Խմբագրել
- Ֆրանսիայի չեմպիոն – 1983 թ. Նանտի կազմում
- Ֆրանսիայի առաջնության արծաթե մեդալակիր – 1985, 1986 Նանտի կազմում
- Ֆրանսիայի գավաթակիր – 1990 թ. Մոնպելյեի կազմում