Միշել Թելո (պորտ.` Michel Teló, հունվարի 21, 1981(1981-01-21), Medianeira, Պարանա, Բրազիլիա), բրազիլացի երգիչ և երգահան՝ Սերտանեժո (Sertanejo) երաժշտական ժանրի երգիչ։ Ունեցել է միջազգային ճանաչում Ai se eu te pego! [1] երգով։ Մինչև որպես սոլո երգիչ հանդես գալը, Թելոն եղել է մի շարք երաժշտական խմբերի վոկալիստ, որոնցից հատկապես նշմարելի է եղել Grupo Tradição կոչվող խումբը։

Միշել Թելո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունպորտ.՝ Michel Teló de Nereira
Ծնվել էհունվարի 21, 1981 (43 տարեկան)
ԲրազիլիաՄեդիանեյրա, Պարանա, Բրազիլիա
Երկիր Բրազիլիա
ԺանրերՍերտանեժո, փոփ
ՄասնագիտությունԵրգիչ, երգահան
Երգչաձայնտենոր
Գործիքներակորդեոն և վոկալ
Գործունեություն2009–այժմ
ԼեյբլUniversal Music Brazil
ԱմուսինԹաիզ Ֆերսոզա
Կայքmicheltelo.com.br
 Michel Teló Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Միշել Թելոն ծնվել է 1981 թվականի հունվարի 21-ին Մեդիանեյրում, փոքր հացի փռի սեփականատերերի ընտանիքում։ Ունի երկու մեծ եղբայր։ Միշելի առաջին ելույթը տեղի է ունեցել 1989 թվականին, դպրոցական երգչախմբում, երբ նա առաջին անգամ մեներգ է կատարել ակուստիկ կիթառի նվագակցությամբ։ 1991 թվականին Թելոն սկսում է ակորդեոն նվագել և 1993 թվականին դպրոցական ընկերների հետ ստեղծում «Guri» խումբը։ 16 տարեկանում Միշելն առաջարկ է ստանում միանալ բրազիլական ժողովրդական երաժշտություն նվագող «Grupo Tradicao» խմբին։ 2008 թվականին նա լքել է այդ խումբը և մեկ տարի հետո թողարկում իր առաջին ստուդիային «Balada Sertaneja» ալբոմը։ Այս ձայներիզի «Ei Psiu, Beijo me Liga» երգը դառնում է ազգային հիթ շքերթի առաջատար, ավելի ուշ շքերթը ղեկավարել են 2010 թվականին թողարկված «Amanha Sei La» և «Fugidinha» երգերը։ «Ai Se Eu Te Pego» սինգլն առաջին հորիզոնական է գրավել իսպանական, պորտուգալական, չիլիական, հոլանդական, իտալական, ֆրանսիական և արգենտինական հիթ-շքերթներում։ 2012 թվականի հունվարին թողարկվել է երգի անգլալեզու տարբերակը` «If i catch you» վերնագրով։ Բորիս Բարաբանովի խոսքերով, Միշելը վստահորեն աշխատում է «հարևան շքամուտքի տղայի» կերպարով և ցույց է տալիս «այն նույն անկեղծությունը, որի համար երգչուհի Զազին սիրել են Եվրոպայում»։ Տեսաբանի կարծիքով, Միշելը դարձել է լատինոյի նոր հերոս` հաջողությամբ վերցնելով էստաֆետը Ռիկի Մարտինից և Էնրիկե Իգլեսիասից[1]։

Անձնական կյանք խմբագրել

2008 թվականին Միշելն ամուսնացել է Անա Կառոլինա Թելոյի հետ։ 2011 թվականին խոսակցություններ էին տարածվել, ըստ որոնց ամուսնությունը ճգնաժամի մեջ է, քանի որ Միշելն ավելի շատ ժամանակ կտրամադրի աշխատանքին և ընտանիքը կթողնի երկրորդ պլանում։ Շուտով Միշելը մամուլի միջոցով ժխտել է այդ խոսակցությունները և հայտարարել է 2012 թվականին որդի ունենալու ցանկության մասին։ Բայց 2012 թվականի փետրվարի 11-ին Անա Կարոլինան Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հայտարարել է, որ նրանք բաժանվել են։ Այժմ Միշելն ամուսնացած է բրազիլացի դերասանուհի Թաիս Ֆերսոնզեի հետ և բնակվում է Կամպու-Գրանդի քաղաքում։ 2016 թվականի օգոստոսի 1-ին նրանք աղջիկ են ունեցել, ում անվանել են Մելինդա։ 2017 թվականի հուլիսի 25-ին նրանք որդի են ունեցել։

Սկավառակագրություն խմբագրել

  • 2009: Balada Sertaneja
  • 2010: Michel Teló – Ao Vivo
  • 2011: Michel na Balada

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Барабанов, Борис (23 ноября 2012). «Мишел Тело». Коммерсантъ-Weekend. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել