Ջոն Հե Ին (հանգըլ՝ 정해인, ապրիլի 1, 1988(1988-04-01), Սեուլ, Հարավային Կորեա), հարավկորեացի դերասան։ Առաջին անգամ հայտնվել է 2013 թվականին՝ AOA Black խմբի «Moya» երաժշտական հոլովակում, իսկ պաշտոնապես իր նորամուտը նշել է 2014 թվականին՝ նկարահանվելով «Դարի հարսը» հեռուստասերիալում[1][2]։
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։
Ջոն Հե Ինի երրորդ նախապապը Յոնգ Յակյոնգն է՝ ուշ չոսոնյան ժամանակաշրջանի մեծ մտածողը[3]։ Ավարտել է Փյոնգթեկի համալսարանի Ժամանցային հեռարձակման ֆակուլտետը։ Համալսարանում մասնակցել է տարբեր միջոցառումների, ներառյալ՝ երաժշտական ներկայացումներ[4][5]։
Բանակ է զորակոչվել 21 տարեկան հասակում։ Ծառայելուց և քոլեջում սովորելուց հետո պայմանագիր է ստորագրել գործակալության հետ[6][7]։