Մինկո Նիկոլով
Մինկո Նիկոլով Նիկոլով (բուլղար․՝ Минко Николов Николов, ապրիլի 2, 1929, Տրոյան, Բուլղարիայի թագավորություն - դեկտեմբերի 31, 1966, Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղար գրաքննադատ և պատմաբան[1], արևմտաեվրոպական ժամանակակից գրականության հետազոտող, թարգմանիչ։
Մինկո Նիկոլով բուլղար․՝ Минко Николов Николов | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1929 Տրոյան, Բուլղարիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 31, 1966 (37 տարեկան) Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն |
Քաղաքացիություն | Բուլղարիա |
Մասնագիտություն | գրական քննադատ |
Հաստատություն(ներ) | Սոֆիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Անդամակցություն | Բուլղարիայի գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Սոֆիայի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՄինկո Նիկոլովը ծնվել է 1929 թվականի ապրիլի 2-ին Տրոյան քաղաքում, Բուլղարիայի թագավորություն։ 1948 թվականին ավարտել է Տրոյանի գիմնազիան, իսկ 1951 թվականին՝ Սոֆիայի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Դիսերտացիան պաշտպանել է Խրիստո Սմիռնենսկիի ստեղծագործության թեմայով։ Նրա ուսուցիչն է եղել Գեորգի Ցանևը։
1955 թվականից աշխատել է «Литературен фронт» թերթի խմբագրությունում։ «Български писател» հրատարակչության խմբագիր (1958-1959), Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտի գրական աշխատող (1959) և ավագ գրական աշխատող (1962)։ 1956-1957 թվականներին բուլղարական գրականության դասախոսություններ է կարդացել Բեռլինի Հումբոլդտի համալսարանում։
Մինկո Նիկոլովը մահացել է 1966 թվականի դեկտեմբերի 31-ին Սոֆիայում՝ 67 տարեկան հասակում[2]։
Ստեղծագործություն
խմբագրելԱռաջին հոդվածներն ու գրախոսությունները հրապարակվել են 1948 թվականին «Студентска трибуна», «Народна младеж» և «Литературен фронт» հրատարակչություններում։
Նիկոլովն ուսումնասիրելով Խրիստո Սմիռնենսկիի, Անտոն Ստրաշիմիրովի, Գեորգի Ռայչևի, Խրիստո Յասենովի, Բերտոլդ Բրեխտի ստեղծագործությունները՝ իմաստավորել է փիլիսոփայական և էսթետիկական նոր երևույթները արևմտաեվրոպական վեպում՝ ներառելով ընթացիկ գրական կյանքի գնահատականը։
Պենյո Պենևի «Բանաստեղծությունների» (1960), Անտոն Ստրաշիմիրովի «Բանաստեղծություններ յոթ հատորներում» (1962) և «Անտոն Ստրաշիմիրով» հավաքածուի խմբագիր։ Բուլղարերեն է թարգմանել Բերտոլդ Բրեխտի ստեղծագործությունները։
Մատենագրություն
խմբագրել- Христо Смирненски. Литературно-критически очерк. 1958 (2 прераб. изд. 1965).
- Павел Вежинов. Литературно-критически очерк. 1959.
- Кризата в модерния западен роман. 1961.
- Брехт. Литературен портрет. 1965.
- Антон Страшимиров. Монографичен портрет. 1963.
- Между мъртвата точка и хуманизма. За някои явления в съвременната западна литература. София: Български писател, 1967, 204 с.
- Избрани произведения. т.1-2. 1968.
- Избрани произведения (Антон Страшимиров. Христо Смирненски. Бертолд Брехт). София: Български писател, 1979, 524 с.
- Профили и проблеми. София: Български писател, 1989, 628 с.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Нели Генкова-Маринова, „85 г. от рождението на Минко Николов: интелектуален блясък, нетипичен за тези ширини“, Glasove.com, 24 февруари 2015.
- ↑ „Невяна Николова за баща си Минко Николов: Той е бил дете, жрец, но и пленник на книгите“, интервю на Нели Генкова-Маринова с Невяна Николова, в-к „Троян 21“, 24 февруари 2015.
Գրականություն
խմբագրել- Йордан Василев, Сабина Беляева, „Минко Николов“. - В: Речник по нова българска литература. София: Хемус, 1994, с.252-253.
Արտաքին հղումներ
խմբագրել- От и за Минко Николов в Своден каталог НАБИС - национален каталог на академичните библиотеки в България
- Статии на Минко Николов в сп. „Литературна мисъл“
- „Антон Страшимиров. Монографичен портрет“, електронно издателство LiterNet, 25 декември 2001