Մինամիտորի (ճապ.՝ 南鳥島), մեկուսացված կղզի Խաղաղ օվկիանոսի հյուսիսարևմտյան մասում։ Մակերեսը կազմում է 1,2 կմ²։ Ավելի վաղ մտել է Անսոն կղզեխմբի կազմի մեջ։

Մինամիտորի
Տեսակկղզի
Երկիր Ճապոնիա
Վարչատարածքային միավորՕհասավարա
Մասն էOgasawara Archipelago?
Երկարություն1,5 կմ
Լայնություն1,5 կմ
Մակերես1,46 ± 0,01 կմ² (հունվարի 1, 2021)[1]
Քարտեզ
Քարտեզ

Աշխարհագրություն խմբագրել

Մինամիտորին Ճապոնիայի արևելքում գտնվող կղզիներից է։ Գտնվում է Տոկիոյից 1848 կմ հարավ-արևելք։ Այն համարվում է Տոկիոյի ամենաարևելյան տարածքը, Օհասավարա գյուղի վարչական մասը։ Մոտակա ցամաքը Մարիանսկ կղզեխմբի Ֆարալոն դե Պախարոզ կղզին է։ Չնայած նրա փոքր չափերի, կղզին ունի խիստ ռազմավարական նշանակություն։

Պատմություն խմբագրել

 
Կղզու տեսքը օդից

Կղզին առաջին անգամ հիշատակվել է 1694 թվականին[2]։ Մինչև 10-րդ դարի կեսերը կղզու վայրը դեռ անհայտ էր։ Ճապոնական կայսրությունը պաշտոնապես կղզին գրավել է 1898 թվականի հուլիսի 24-ին[3]։ Կղզու գտնվելու վայրը արձանագրվել է ամերիկյան հետազոտական նավի կողմից 1874 թվականին, իսկ 5 տարի անց այստեղ կանգ են առել ճապոնացիները։ 1935 թվականին Ճապոնական Կայսերական նավատորմը այստեղ տեղադրել է օդերևութաբանական կայան և կառուցել թռիչքավայրէջքային գոտի։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մոտ 4000 ճապոնացի զինվորներ պաշտպանել են կղզի։

Պատերազմի արդյունքներով մնացած Բունիական կղզիները անցան Ամերիկայի հսկողության տակ։ 1964 թվականին ԱՄՆ-ի առափնյա հսկիչները կղզում տեղադրել են LORAN նավիգացիոն համակարգը։

Կղզին Ճապոնիայի իրավասության ներքո վերադարձվել է 1968 թվականին։

Տնտեսություն խմբագրել

2012 թվականին մի խումբ ճապոնացի գիտնականներ որոշել են ուսումնասիրել կղզու տարածքը, որպեսզի հայտնաբերեն հազվագյուտ հանդիպող մետաղներ։ Ըստ ռեսուրսների նախնական գնահատմամբ, իտրիումի քանակը կազմել է 6,8 տոննա։ Այդ թիվը բավարար է առաջիկա 200 տարիների ընթացքում Ճապոնիայի բնակչության կարիքները բավարարելու համար[4].[5]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.gsi.go.jp/KOKUJYOHO/MENCHO/backnumber/GSI-menseki20210101.pdfGeospatial Information Authority of Japan. — P. 84.
  2. Welsch, Bernhard: The asserted discovery of Marcus Island in 1694; in: Journal of Pacific History, Vol. 36, No. 1; 2001, pp. 105—115
  3. Kuroda, Nagahisa: Report on a trip to Marcus Island, with notes on the birds; in: Pacific Science, Vol. 8, No. 1; 1954
  4. Япония нашла у себя 6,8 млн тонн редкоземельных металлов
  5. «Discovery of rare earths around Minami-Torishima|Todai Research». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինամիտորի» հոդվածին։