Բացել գլխավոր ցանկը

Միհրդատի նամակ (լատ.՝ Epistula Mithridatis), Պոնտոսի թագավորության նշանավոր արքա Միհրդատ Զ Եվպատորի նամակը՝ ուղղված Պարթևական տերության Արշակունի կառավարիչ Հրահատ Գ-ին (կառավարման թվականները՝ մ.թ.ա. 70-57)։ Հայտնաբերվել է հռոմեացի պատմիչ Գայոս Սալլուստիոս Կրիսպոսի նամակների հավաքածուից, որն էլ թույլ է տալիս ենթադրել, որ այն գրվել է մ․թ․ա․ 1-ին դարում։ Ուղերձում մասնավորապես հույն արքան օգնություն է խնդրում պարթևական արքունիքից՝ հռոմեական զավթիչների դեմ պայքարում, որում Պոնտոսին աջակցում էր Մեծ Հայքի թագավորությունը՝ ի դեմս «արքայից արքա» Տիգրան Բ Մեծի։ Այս գտածոն համարվում է պոնտոսա-պարթևական հարաբերությունների մասին վկայող մեզ հայտնի ամենակարևորագույն աղբյուրը։

Պոնտոսի ռազմակալումից հետո Հրահատին ուղղված խնդրագիրը հռոմեացիները հայտնաբերում են Միհրդատի անձնական արխիվից։ Այնուամենայնիվ, բազմաթիվ գիտնականներ հակված են այն տարբերակին, որ Միհրդատ Եվպատորը ոչ մի խնդրանք էլ չի ներկայացրել Հրահատ Արշակունուն և այս փաստարկը Գայոս Սալլուստիոս Կրիսպոսի անձնական հորինվածքն է։ Նրանք նշում են, որ Կրիսպոսը չէր կարող ձեռք բերել այդ նամակը և այն թարգմանել լատիներեն։ Որոշ աղբյուրներ հավաստում են այն մասին, որ նամակը հայտնաբերել է Հռոմի եռապետ Գնեոս Պոմպեոսը՝ արևելք կատարած արշավանքի արդյունքում և այն հանրապետական արքունիքին ներկայացրել միայն Երրորդ Միհրդատյան պատերազմերից հետո (նշանավորվել է Պոնտոսի և Մեծ Հայքի թագավորությունների ջախջախիչ պարտությամբ): Մասնագետների մեկ այլ խմբի պնդմամբ էլ Միհրդատի նամակը պոնտոսյան պրոպագանդայի արդյունքում հնչեղություն ստացած փաստաթուղթ է։

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել