Միհրան Մճեդլով

հայ փիլիսոփա

Միհրան Պետրոսի Մճեդլով (հոկտեմբերի 18, 1928(1928-10-18)[1], Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 29, 2007(2007-01-29), Մոսկվա, Ռուսաստան), հայ խորհրդային փիլիսոփա, փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1968 թ.), պրոֆեսոր (1972 թ.), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (|1978 թ.)։

Միհրան Մճեդլով
Ծնվել էհոկտեմբերի 18, 1928(1928-10-18)[1] Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էհունվարի 29, 2007(2007-01-29) (78 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կոմունիստ[1], Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ[1], ՌԳԱ սոցիոլոգիայի ինստիտուտ և Մոսկվայի պետական համալսարան[1]
Գործունեության ոլորտկրոնագիտություն[2], կրոնի սոցիոլոգիա[2], Սոցիալական փիլիսոփայություն[2], մարքսիզմ[2] և աթեիզմ[2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1953)[1]
Կոչումպրոֆեսոր[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1968)
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
ՌԴ գիտության վաստակավոր գործիչ և ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշակերտներԵգոր Մախաով

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (1953 թ.)։ 1960-1976 թվականներին եղել է ԽՄԿԿ ԿԿ օրգան «Կոմունիստ» («Коммунист») ամսագրի փիլիսոփայության և իրավունքի բաժնի վարիչ, Մոսկվայի համալսարանի պատմական մատերիալիզմի ամբիոնի պրոֆեսոր։ 1976 թվականից ԽՄԿԿ ԿԿ-ին առընթեր մարքսիզմ- լենինիզմի ինստիտուտի տնօրենի տեղակալն է։ Մճեդլովը ԳԴՀ-ում լույս տեսնող Կ. Մարքսի և Ֆ․ էնգելսի երկերի լիակատար ժողովածուի հրատարակության խմբագրական հանձնաժողովի անդամ է, ռուս, երկրորդ հրատարակության՝ առարկայական ցուցիչի (մաս 1-2, 1978 թ.) գլխավոր խմբագիր։ Մճեդլովի գիտական ուսումնասիրությունները վերաբերում են պատմական մատերիալիզմի, գիտական աթեիզմի, գիտական կոմունիզմի պրոբլեմներին, արդի բուրժական փիլիսոփայության և սոցիոլոգիայի քննադատությանը[3]։

Երկեր խմբագրել

  • «Настольной книги атеиста»
  • «Атеистического словаря»
  • «Религии и народы современной России» (բառարան)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 646.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. «Мчедлов М.П.. Книги онлайн». www.koob.pro. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 646