Միհրան Հարությունյան

հայ ըմբիշ

Միհրան Էդիկի Հարությունյան (ռուս.՝ Мигран Эдикович Арутюнян, մարտի 25, 1989(1989-03-25), Վաղարշապատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի հունահռոմեական ոճի ըմբիշ, բազմաթիվ մրցաշարերի չեմպիոն և մրցանակակիր, հայ-ադրբեջանական պատերազմի մասնակից։ Հանդիս է գալիս մինչև 66 կգ քաշայինների կարգում ներկայում Հայաստանի, նախկինում Ռուսաստանի դրոշի ներքո։ Հանդիսանում է Ռուսաստանի չեմպիոն (2012), Հայաստանի չեմպիոն (2013), Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր (2015), 2016 թվականի Ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ Արժանացել է Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետի կոչման (2011)[1], ինչպես նաև Երևան քաղաքի պատվավոր քաղաքացի տիտղոսի (2016)[2][3]։

Միհրան Հարությունյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մականուն(ներ)՝Մաեստրո (Maestro)
Ազգություն՝Հայ
Մասնագիտացում՝Հունահռոմեական ըմբշամարտ
Երկիր՝Հայաստան Հայաստան
Ռուսաստան Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝Մարտի 25, 1989,
Ծննդավայր՝Էջմիածին, ՀԽՍՀ
Մարզիչ(ներ)՝Արամ Սարգսյան
1,66 մետր
Քաշ՝67 կիլոգրամ

Կենսագրական տվյալներ խմբագրել

Միհրան Հարությունյանը ծնվել է 1989 թվականի մարտի 25-ին Խորհրդային Հայաստանի Էջմիածին քաղաքում։ 4 տարեկանում տեղափոխվել է Մոսկվա[3]։

Մարզական գործունեություն խմբագրել

Ըմբշամարտ խմբագրել

Միհրան Հարությունյանը Մոսկվայում սկսել է զբաղվել հունահռոմեական ըմբշամարտով ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանի առաջնորդության ներքո։ 2006 թվականին դարձել է Եվրոպայի պատանիների առաջնության հաղթող։ 2008 և 2009 թվականին արժանացել է մեդալների աշխարհի պատանեկան առաջնություններում[3]։

2011 թվականին Ռուսաստանի առաջնությունում նվաճել է արծաթե մեդալ և հաղթել է Իսպանիայում և Շվեդիայում միջազգային մրցաշարերի ժամանակ։ 2012 թվականին արժանացել է Ռուսաստանի չեմպիոնի կոչմանը։ Չնայած այս հաջողություններին՝ Ռուսաստանի ազգային հավաքականի մարզչական անձնակազմը հնարավորություն չի տվել Միհրան Հարությունյանին մասնակցելու 4 մրցաշարերից որևէ մեկին, որոնք Լոնդոնում օլիմպիական խաղերին մասնակցելու արտոնագիր էին տալիս, իսկ այն մասնակիցներին, որոնց այս հնարավորությունը տրվեց, չկարողացան ստանալ Ռուսաստանի համար օլիմպիական արտոնագիր մինչև 66 կգ քաշային կարգում[3]։

Դրանից հետո Միհրանը որոշում է շարունակել իր կարիերան Հայաստանի դրոշի ներքո։ 2013 թվականին դարձել է Հայաստանի չեմպիոն, սակայն մինչև 2014 թվականի կեսերը երկու տարվա «կարանտինի» պատճառով չի մասնակցել կարևորագույն միջազգային մրցույթներին։ Երկամյա «կարանտինը» կապված էր երկրի փոփոխության հետ։ 2014 թվականի աշնանը մասնակցել է Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությանը, որտեղ հաղթել է Շվեդիայի և Թուրքիայի ըմբիշներին, այնուհետև քառորդ եզրափակչում պարտվեց հունգարացի Տամաշ Լյորինցուն և չկարողացավ մտել հաղթողների շարք[3]։

Աշխարհի գավաթի ոչ հաջող ելույթից հետո ելույթ ունեցավ Բառնաուլի միջազգային մրցաշարին[4], որտեղ զբաղեցրեց առաջին տեղը և մասնակցեց Մոսկվայում Սերգեյ Տարասկինի պատվին անց կացված 22-րդ համառուսական հունահռոմեական ըմբշամարտի մրցաշարին՝ նվաճելով առաջին տեղը։ Սակայն այդ մրցաշարում ստացավ ծնկի վնասվածք, որի պատճառով չկարողացավ մասնակցել Հայաստանի հերթական առաջնությանը։ Մրցաշարի մեկնարկից առաջ օրգանիզմի վիճակի կտրուկ վատթարացման պատճառով շտապ օգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց, և նա ստիպված է եղել դուրս գալ մրցույթից[5]։

2015 թվականին 4 մարզիկների[6] և մարզչական կազմի անձնակազմով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ելույթ է ունենում Բաքվում Եվրոպական առաջին խաղում, որտեղ Միհրան Հարությունյանը զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ չեմպիոնի տիտղոսի նվաճման համար պայքարում պարտվելով ռուս ըմբիշի։ Բաքվի մրցաշարից վերադարձած Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի պատվիրակությանը դիմավորեցին հերոսների նման[3][7][8]

Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին անցկացված օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր[9]։

Ընդհանուր մենամարտեր խմբագրել

2018 թվականին Միհրան Հարությունյանը սկսել է զբաղվել ընդհանուր մենամարտեր մարզաձևով։ 2018 թվականի մայիսին Ռուսաստանի Դաշնության Ռոստով քաղաքում անցկացված Fight Nights Global մրցաշարին հաղթել է Ալի Յուսեֆին[10], իսկ դեկտեմբերին տեղի ունեցած «Վոլգայի մրցաշարում»՝ Եվգենի Պերեպեչենին[11]։ Նույն թվականին ընդհանուր հաշվով անցկացրել է երեք մենամարտ, որից երկուսը հաղթական։ Մենամարտերի ժամանակ հանդես է գալիս «Մաեստրո» մականվամբ[12]

Մասնակցությունը հայ-ադրբեջանական պատերազմին խմբագրել

Միհրան Հարությունյանը կամավորագրվել և մասնակցում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված հայ-ադրբեջանական պատերազմին, մասնավորապես Շուշի քաղաքի և հարակից տարածքների համար մղվող մարտերին։

Պարգևներ և կոչումներ խմբագրել

Միհրան Հարությունյանն արժանացել է Հայաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի (7.09.2016)[13] և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (5.07.2015) շքանշանների[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Приказ Минспорттуризма РФ от 24 февраля 2011 года № 26-нг О присвоении спортивного звания «Мастер спорта России международного класса»․ Արխիվացված 2016-12-05 Wayback Machine(ռուս.)
  2. «Երևանի ավագանին հաստատեց Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Ռաֆայել Քոթանջյանին և Սառա Եսայանին «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին որոշման նախագծերը». Վերցված է 2016 Հոկտեմբեր 6-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Պայքար երազանքի համար
  4. Բառնաուլի միջազգային մրցաշարին։
  5. Միհրան Հարությունյան. Ներողությում եմ խնդրում բոլորից, ում հուսախաբ արեցի։
  6. [1]
  7. Հայաստանում հունահռոմեական ըմբշամարտի պատվիրակությանը դիմավորեցին հերոսների նման։
  8. Միհրան Հարությունյան. Շատ հուզված եմ, չէի սպասում նման ընդունելություն Էջմիածնում։:
  9. «Ռիո-2016. Միհրան Հարությունյանը տապալեց ադրբեջանցի Չունաեւին և ապահովեց առնվազն արծաթե մեդալ». sport.news.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին. {{cite web}}: Text "NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին" ignored (օգնություն)
  10. «Арутюнян дебютировал победой в ММА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.(ռուս.)
  11. «Тигран Арутюнян одержал вторую победу в турнирах . 3 свой поединок проиграл Казахстанскому бойцу на GFC. ММА». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.(ռուս.)
  12. «Мигран "Маэстро" Арутюнян желает всем яркого уикэнда».(ռուս.)
  13. Հայաստանի նախագահի հրամանագիր
  14. Հայաստանի նախագահի հրամանագիր

Արտաքին հղումներ խմբագրել