Արամ Սարգսյան (ապրիլի 22, 1948(1948-04-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային, հայ և ռուս մարզիչ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ (1992-1996)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1985)։

Արամ Սարգսյան
Ծնվել էապրիլի 22, 1948(1948-04-22) (76 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունմարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ

Կենսագրություն

խմբագրել

Արամ Սարգսյանը ծնվել է 1948 թվականի ապրիլի 22-ին Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ 15 տարեկանում սկսել է զբաղվել Հունահռոմեական ըմբշամարտով՝ Արտաշես Մարտիրոսյանի գլխավորությամբ։ 1965 թվականին դարձել է Հայկական ԽՍՀ պատանիների չեմպիոն։

1975 թվականին անցել է մարզչական գործունեության։ 1981 թվականին հիմնադրել և ղեկավարել է Լենինականի «Սպարտակ» մարզական ընկերության ըմբշամարտի մարզադպրոցը։ Պատրաստել է միջազգային մակարդակի մի քանի մարզիկներ, այդ թվում օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը, աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը, Եվրոպայի առաջնության մրցանակակիր և աշխարհի գավաթակիր Հարություն Ռուբենյանը։ 1992-1996 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի հունահռոմեական ոճի ըմբշամարտի գլխավոր մարզիչը։ Նրա ղեկավարությամբ 1996 թվականին Ատլանտայի օլիմպիական խաղերում Արմեն Նազարյանը նվաճեց Հայաստանի համար առաջին ոսկե մեդալը, երբ այդ երկրի մարզիկները սկսեցին առանձին թիմով հանդես գալ օլիմպիադաներում։

1998-2002 թվականներին Արամ Սարգսյանը մարզչական գործունեությամբ է զբաղվել Ղազախստանում։ 2003 թվականից ապրում է Մոսկվայում և աշխատում է Մոսկվայի քաղաքային ֆիզկուլտուրայի և սպորտի միավորման հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցում։ Այն ըմբիշների թվում, որոնց նա պատրաստել է Մոսկվա տեղափոխվելուց հետո, Ռուսաստանի չեմպիոն, Եվրոպական և Օլիմպիական խաղերի մրցանակակիր Միհրան Հարությունյանն է և ուսանողների շրջանում Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի 2017 թվականի բացարձակ առաջնության երրորդ մրցանակակիր Զուրաբ Գեդեհաուրին[1][2]։

2013 թվականին Արամ Սարգսյանին շնորհվել է «Գյումրու պատվավոր քաղաքացու» կոչում[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Борцы Махов и Магомедов выиграли абсолютный чемпионат России». championat.com. 2017 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. Мовлади Абдулаев (2017 թ․ նոյեմբերի 25). «Три медали с Абсолютного чемпионата России». wsport.su. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. ԽՍՀՄ և ՀՀ վաստակավոր մարզիչ Արամ Սարգսյանին շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը