Միհրան Աղբաբյան
Միհրան Սիրականի Աղբաբյան (անգլ.` Dr. Mihran S. Agbabian, դեկտեմբերի 9, 1923[1], Կիպրոս - փետրվարի 12, 2019, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայ ճարտարագետ-սեյսմոլոգ։ Փիլիսոփայության դոկտոր՝ կառուցվածքային ճարտարագիտության գծով (1951), պրոֆեսոր (1984): Հայաստանի Ամերիկյան համալսարանի պատվավոր նախագահ և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության փոխնախագահ։ ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ (1998)[2]:
Միհրան Աղբաբյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 9, 1923[1] |
Ծննդավայր | Կիպրոս |
Մահացել է | փետրվարի 12, 2019 (95 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրոն | Հայ Ավետարանական Եկեղեցի |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | ճարտարագետ և երկրաշարժագետ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նյու Յորքի գիտությունների ակադեմիա |
Կենսագրություն
խմբագրելՄիհրան Աղբաբյանը ծնվել է 1923 թվականի դեկտեմբերի 9-ին, Կիպրոսում, մեծացել Սիրիայի Հալեպ քաղաքում, այնուհետև տեղափոխվել է Լիբանան, սովորել Բեյրութի ամերիկյան համալսարանում։ 1944 թվականին ստացել է բակալավրի գիտական աստիճան ֆիզիկայի բնագավառում, 1947 թվականին՝ բակալավրի աստիճան ճարտարագիտության բնագավառում։ 1947 թվականին Աղբաբյանը մեկնել է ԱՄՆ, որտեղ ուսումը շարունակել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (Կալտեխ) և ստացել է մագիստրոսի աստիճան։ Սովորել է Բերկլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանում և 1951 թվականին քաղաքացիական ճարտարագիտության ոլորտում ստացել գիտությունների թեկնածուի աստիճան։
Մի քանի ճարտարագիտական ընկերություններում որպես կառուցվածքային ճարտարագետ աշխատելուց հետո Միհրան Աղբաբյանը 1963 թվականին դարձել է Agbabian Associates ընկերության համահիմնադիր։ Եղել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության փոխնախագահ, Հայկազյան համալսարանի խորհրդի փոխնախագահ, Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի նախագահ և Ամերիկայի հայ գիտնականների և ինժեներների խորհրդի առաջին համագումարի նախագահ։
Եղել է Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադիր-նախագահը[3], պաշտոնավարելուց հետո 1997 թվականին անցել է կենսաթոշակի և հոգաբարձության խորհրդի կողմից նշանակվել համալսարանի պատվավոր նախագահ՝ աշխատելով համալսարանի զարգացմանը նպաստող հատուկ ծրագրերի վրա[4]։
Աշխատանքները վերաբերում են ճարտարագիտական սեյսմոլոգիայի և սեյսմակայուն շինարարության հարցերին[5]։ 1947 թվականից բնակվել է ԱՄՆ-ում։
Մահ
խմբագրելՄիհրան Աղբաբյանը մահացել է 2019 թվականի փետրվարի 12-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում[6]։
Անդամակցություն
խմբագրել- Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ (1966)
- ԱՄՆ Ճարտարագիտության ազգային ակադեմիայի անդամ (1982)
- Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1990)
- ԵՊՀ պատվավոր դոկտոր (1994)
- Ռուսաստանի Բնական գիտությունների ակադեմիայի անդամ (1995)
- Հայկական բարեգործական ընդհանուր միության կենտրոնական խորհրդի անդամ
- «Հայֆիլմ» հիմնադրամի հիմնադիր-անդամ
Պարգևներ
խմբագրել- Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանի ճարտարագիտության վաստակավոր շրջանավարտ, Կալտեխի վաստակավոր շրջանավարտի մրցանակ
- Մովսես Խորենացու մեդալ
- Հայ եկեղեցու Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ շքանշան
- Նյու Յորքի ազգային էթնիկ կոալիցիոն կազմակերպությունների կողմից Աղբաբյանին շնորհվել է Էլլիս կղզու պատվո մեդալ՝ որպես ներգաղթյալ ակնառու ներդրումներ կատարելու համար (1955)
- Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք-կաթողիկոս Հովհաննես Պետրոս XVIII-ի կողմից Աղբաբյանը պարգևատրվել է «Սուրբ Վարդան Մամիկոնյան» շքանշանով
Ընտանիք
խմբագրել- Աղբաբյանն ամուսնացել է Էլիզաբեթ Աբգարյանի հետ։ Ունեն երեք որդի՝ Փոլը, որն ամուսնացած է Քեյթ Նայբերգի հետ, Բրայանը, որն ամուսնացած է Վալինա Ղուկասյանի հետ, և Մայքլը, թոռներն են՝ Սաբրինա, Էրիկա, Լորի, Արման։
Երկեր
խմբագրել- Earthquakes of the Armenian Highlands (seismic setting), 1991, t.p. (Agbabian Mihran).
- A new beginning for a new generation :recollections, 2002, t.p. (by Mihran S. Agbabian).
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=1295
- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա». www.sci.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Հայկական համառոտ հանրագիտարան, 1990։ Հ. 1:
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005:
- ↑ LLC, VIP Studio. «Հուշ-երեկո՝ նվիրված Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ. Միհրան Աղբաբյանին». www.arevelk.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Կենսագրական տվյալներ. Միհրան Ս. Աղբաբյան Արխիվացված 2019-08-25 Wayback Machine
- Հուշ-երեկո՝ նվիրված Հայաստանի Ամերիկյան համալսարանի հիմնադիր նախագահ դոկտ. Միհրան Աղբաբյանին(չաշխատող հղում)
- In Memory of Dr. Mihran Agbabian 1923-2019
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Աղբաբյան» հոդվածին։ |