Միհրան Աղազարյան
Միհրան Կարապետի Աղազարյան (սեպտեմբերի 5, 1892[1][2], Ալբիստան, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] - հոկտեմբերի 11, 1933[1][2], Բեյրութ, Լիբանան[1][2]), սփյուռքահայ հասարակական գործիչ, հրապարակագիր, խմբագիր, մանկավարժ։
Միհրան Աղազարյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1892[1][2] |
Ծննդավայր | Ալբիստան, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1][2] |
Մահացել է | հոկտեմբերի 11, 1933[1][2] (41 տարեկան) |
Մահվան վայր | Բեյրութ, Լիբանան[1][2] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կեդրոնական վարժարան (1914)[1] |
Մասնագիտություն | հասարակական գործիչ, հրապարակախոս, խմբագիր և ուսուցիչ |
Աշխատավայր | Լիբանան[1] |
Կուսակցություն | Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցություն[1][2] |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է սեպտեմբերի 5-ին, Զեյթունի Ալբիստան քաղաքում։ Սովորել է Կ. Պոլսի Ազգային կեդրոնական վարժարանում 1909–1914 թթ.։ Եղել է հնչակյան կուսակցության անդամ։
Հոդվածներ
խմբագրելՀոդվածներ է տպագրել Կ. Պոլսի «Կայծ» ամսագրում։ 1915 թվականին աքսորվել է Դեր էլ-Զոր, իսկ պատերազմից հետո որպես ուսուցիչ աշխատել է Մարաշի ազգային վարժարանում և Մերձավոր Արևելքի որբանոցներում։ 1924 թվականից բնակվել է Բեյրութում։ 1926 թվականին, դաշնակցության դեմ բուռն պայքարի պայմաններում, ընտրվել է Լիբանանի ազգային գավառական ժողովի անդամ։
1921-1928 թվականներին ֆրանսիական գաղութային իշխանությունները բանտարկել են Աղազարյանին որպես առաջադեմ գործչի։ Աղազարյանը եղել է Լիբանանում լույս տեսնող «Լիբանան» և «Ժողովուրդ» թերթերի խմբագիր և դրանց էջերում պրոպագանդել է Խորհրդային Հայաստանի նվաճումները, սոցիալիզմի գաղափարները։ Հրատարակել է «Ինչպես կգողնան» 1926 թ., «Սիսի վերջին աթոռակալը և իր մեղապարտ գավառականը» 1926 թ. և այլ գրքեր։ Աղազարյանին սպանվել է դաշնակցականների կողմից 1933 թվականի հոկտեմբերի 11-ին, Բեյրութում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միհրան Աղազարյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 239)։ |