Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալբիստան (այլ կիրառումներ)

Ալբիստան, քաղաք Կիլիկիայում, Հալեպի վիլայեթում Ալբիստանի գավառակում։ 1915 թվականի դրությամբ այն գավառակի ամենահայաշատ բնակավայրն էր։

Բնակավայր
Ալբիստան
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՀամայնքՔահրամանմարաշի մարզ[1] և Հալեպի վիլայեթ
Այլ անվանումներԱբլաստանն, Ալպոսդան, Ալպութան, Աղբսթան, Ապլասթա, Ապլասթան, Էլբիստան, Էպլեսթեյն, Ղփթիսթան, Պլասթա
Մակերես2,319 կմ²
ԲԾՄ1150 մետր
Բնակչություն142 548 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունալբաստանցի
Ժամային գոտիUTC+3
Փոստային դասիչ46300
Պաշտոնական կայքeczanelik.com/kahramanmaras-elbistan-nobetci-eczaneleri.html
Ալբիստան (Թուրքիա)##
Ալբիստան (Թուրքիա)

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ալբիստանն արաբերեն նշանակում է պարտեզ։

Քաղաքի անվանումները

խմբագրել

Քաղաքն ունեցել է բազմաթիվ անվանումներ, որոնք են Աբլաստան, Աբլըստան, Ալբասթայն, Ալբըստան, Ալբիսթան, Ալպիստան, Ալպոսդան, Ալպսթան Ալպստան, Ալպութան, Ալպուստան, Ալպուստան, Աղբսթան, Ապլասթա, Ապլասթան, Ապլեթին, Ապլեսթին, Ապլստան, Էլբիստան, Էպլեսթեյն, Էպլստեյն, Ղփթիսթան, Պլասթա, Պլաստա։

Պատմություն

խմբագրել

Կառուցվել է VIII - IX դարերում։ Քաղաքի տները կառուցված են եղել աղյուսով և շրջապատված են եղել պտղատու այգիներով, արգավանդ դաշտերով։

X-XI դարերում քաղաքը հայտնի է եղել Պլաստա անունով։ Այն ժամանակ հայերը զգալի թիվ էին կազմում։

1897 թվականին Ալբիստանում հիմնվել է «Միություն Կիլիկիո» ընկերությունը։

Հայ արհեստավորների աշխատանքը մեծ համբավ ուներ՝ մասնավորապես հայ վարպետների գործած կտավը, կապան և կարպետը։

Ալբիստանը թուրքերի ձեռքով ավերվեց 1915-1918 թվականներին։ Հայերի մեծ մասը ոչնչացվեց և տեղահանվեց։

Բնակչություն

խմբագրել

1873-1873 թվականներին ուներ 130 տուն հայ և մոտ 2000 թուրք բնակիչ։ 1914 թվականին ուներ 12000 բնակիչ, որից 4000-ը հայեր էին։ 1952 թվականին ուներ 7474 թուրք բնակիչ։

Օգտակար հանածոներ

խմբագրել

Ալբիստանում է գտնվում Իչմե ջերմուկը։ Քաղաքն հարուստ է եղել երկաթի պաշարներով, որոնք օգտագործել են զեյթունցիները։

Պատմամշակությային կառույցներ

խմբագրել

Ալբիստանն ուներ Սբ. Հակոբ և Սբ. Գևորգ հայկական եկեղեցիներ։ Կար նաև արական և իգական վարժարաններ։ Քաղաքի շրջակայքում կար խեթական, հռոմեական և բյուզանդական հնություններ[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GEOnet Names Server — 2018.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 71
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբիստան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 148