Միկրոկնեմում մարջանանման
Միկրոկնեմում մարջանանման | |
![]() Միկրոկնեմում մարջանանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Մեխակածաղկավորներ (Caryophyllales) |
Ընտանիք | Հավակատարազգիներ (Amaranthaceae) |
Ենթաընտանիք | Բաբախայիններ (Salicornioideae) |
Տրիբա | Salicornieae |
Ցեղ | 'Microcnemum' |
Տեսակ | Միկրոկնեմում մարջանանման (M. coralloides) |
Միջազգային անվանում | |
Microcnemum coralloides |
Միկրոկնեմում մարջանանման (լատին․՝ Microcnemum coralloides), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել5-10 սմ բարձրությամբ միամյա խոտաբույս է։ Տերևները ռեդուկցված են, թեթևակի ցողունագիրկ և բթացած։ Հասկանման ծաղկաբույլերում գտնվող 1-3 սմ երկարությամբ ծաղիկները շատ մանր են և ունեն բարակ թաղանթային ծաղկապատ։ Ծաղկակից տերևները նման են ցողունայիններին, հիմքում գտնվողները 2-3 ծաղիկներով են։ Բույսն ունի մեկ առէջ։ Սերմերը սև են և կիսակլոր[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հայտնի է միայն Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արարատ բանավանի, Մասիսի և Բուրաստանի շրջակայքում)։ Տեսակի ընդհանուր արեալը շատ դիզյունկտիվ է։ Հանդիպում է նաև Իսպանիայում և Անատոլիայում (Կոնիա)[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 800-850 մ բարձրությունների վրա, աղակալված ճահիճներում և աղուտներում։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Հայտնի է ընդամենը մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման անմիջական սպռնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Ընդգրկված չէ CITES-ի կոնվենցիայի հավելվածում[1]։
Արարատի աղակալված ճահիճը ներկայումս առանձնացված է որպես բնության հուշարձան, սակայն պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոկնեմում մարջանանման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միկրոկնեմում մարջանանման» հոդվածին։ |