Միխայիլ ֆոն դեր Նոննե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Միխայիլ ֆոն դեր Նոննե (1836[1][2] կամ մայիսի 12, 1838 - 1906[1][2] կամ ապրիլի 12, 1919), Երևանի նահանգային ճարտարապետ և ճարտարագետ, պետական խորհրդական, գնդապետ, քաղաքային խորհրդի դեպուտատ:
Միխայիլ ֆոն դեր Նոննե | |
---|---|
Ծնվել է | 1836[1][2] կամ մայիսի 12, 1838 |
Ծննդավայր | Պետերբուրգի նահանգ |
Մահացել է | 1906[1][2] կամ ապրիլի 12, 1919 |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Պետերբուրգի առաջին կադետական կորպուս |
Մասնագիտություն | ճարտարապետ և ճարտարագետ |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր ճարտարապետ[3] |
Պարգևներ և մրցանակներ | Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է 1838 թվականի մայիսի 12-ին Պետերբուրգի գավառում։ 1854 թվականի հունիսի 4-ին անցել է զինվորական ծառայության՝ շտաբի փոխտեղակալի կոչումով։
1859 թվականի հուլիսի 16-ին ստացել է սպայի կոչում, 1861 թվականի հուլիսի 25-ին՝ տեղակալի կոչում։ Եղել է վաշտի հրամանատար և մասնակցել 1863 թվականի կովկասյան արշավանքին։ 1866 թվականի հուլիսի 14-ին դարձել է փոխկապիտան, 1871 թվականի օգոստոսի 30-ից՝ կապիտան։
1868 թվականին տեղափոխվել է Երևան։ 1884 թվականի հունիսի 20-ին ստացել է ավագ գնդապետի կոչում։ Ծառայել է ինժեներական զորքերում։ 1876-1909 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարագետ։ 1898 թվականին 4 տարի ժամկետով ընտրվել է Երևանի քաղաքային դումայի իրավասու։ Միևնույն ժամանակ եղել է Երևանի նահանգի՝ բանտարկյալների հոգաբարձության կոմիտեի նախագահ։
ՄահԽմբագրել
Մահացել է 1919 թվականի ապրիլի 12-ին՝ 81 տարեկան հասակում։ Թաղված է Բաքվի լյուտերանական գերեզմանատանը։
Շինարարական նախագծերԽմբագրել
Երևանում մի շարք հասարակական և մասնավոր շինարարական նախագծերի հեղինակ է, այդ թվում՝
- Երևանի բանտ (1800-ական թվականներ) (կանգուն չէ)
- Արական գիմնազիայի շենքի առաջին նախագիծ՝ Աստաֆյան (ներկայումս՝ Աբովյան) փողոցում (1881 թվական)
- Միխայիլ ֆոն դեր Նոննեի եկամտաբեր տները Գուբերնսկայա (ներկայումս՝ Հանրապետության) փողոցում (1895 և 1876 թվականներ)
- Արական գիմնազիայի շենքը՝ Նազարովսկայա (ներկայումս՝ Ամիրյան) փողոցում (1896 թվական)
- Մուրթուզ Ղուլի խանի եկամտաբեր տունը (1900 թվական)
- Շուստովի գործարանի սպիրտի զտման մասնաշենքը (1907 թվական)