Պետրաշևսկի (Բուտաշևիչ-Պևորաշևսկի) Միխայիլ Վասիլևիչ (ռուս.՝ Михаи́л Васи́льевич Петраше́вский, նոյեմբերի 1 (13), 1821, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 7 (19), 1866, Մինուսինսկ, Q4295273?, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս հեղափոխական, ուտոպիստ-սոցիալիստ։ Ազնվական։

Միխայիլ Պետրաշևսկի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1 (13), 1821
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 7 (19), 1866 (45 տարեկան)
Մահվան վայրՄինուսինսկ, Q4295273?, Ենիսեյսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ և Ցարսկոյե սելո լիցեյ
Մասնագիտությունլեզվաբան, թարգմանիչ, լրագրող և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Q44155484?
ԱնդամությունՊետրաշևականներ
 Mikhail Petrashevsky Վիքիպահեստում

Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1841 թվականին)։ Գրել է (մասնակցել են նաև Վ․ Ն․ Մայկովը, Ռ․ Ռ․ Շտրանդմանը և ուրիշներ) և խմբագրել «Կարմաննի սլովար ինոստրաննիխ սլով» (ռուս.՝ «Карманный словарь иностранных слов») օտար բառերի առձեռն բառարանը (երկրորդ հրտատարակչություն, 1846 թվական), որտեղ արծարծվել են դեմոկրատ, և մատերիալիստ, գաղափարներ, ուտոպիական սոցիալիզմի սկզբունքներ։ 1844 թվականից Պետրաշևսկի բնակարանը եղել է առաջադեմ մտավորականների հավաքատեղի, (1845 թվականից ամեն ուրբաթ օր՝ ռուս.՝ пятница»)։ «Պյատնիցաների» մասնակիցները (տես Պետրաշևականներ) օգտնվում էին Պետրաշևսկու գրադարանում պահվող արգելված գրականությունից ուտոպիական սոցիալիզմի, հեղափոխական շարժումների պատմության են վերաբերյալ)։ Պետրաշևսկին ֆրանսացի ուտոպիստ-սոցիալիստ Շ․ Ֆուրիեի հետևորդն էր, հանդես է եկել Ռուսաստանի քաղաքական կարգի դեմոկրատացման և գյուղացիներին հողով ազատագրելու պահանջով։ 1849 թվականին ձերբակալվել է, դատապարտվել գնդակահարության, որը փոխարինվել է ցմահ աքսորով (Արևելյան Սիբիր)։ 1856 թվականից ազատ աքսորաբնակ էր, ապրել է Իրկուտսկում, հրատարակել է «Ամուր» թերթը (1860 թվական)։ Տեղական իշխանությունների կամայականությունների դեմ ելույթի համար 1860 թվականին աքսորվել է Մինուսինսկի գավառ, որտեղ և մահացել է։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Петрашевский Михаил Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պետրաշևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։