Միխայիլ Չերեմնիխ (ռուս.՝ Черемных, Михаил Михайлович, հոկտեմբերի 18 (30), 1890[1], Տոմսկ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 17, 1962(1962-08-17), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային գծանկարիչ, ծաղրանկարիչ, գրքերի պատկերազարդող, պաստառների վարպետ։

Միխայիլ Չերեմնիխ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 18 (30), 1890[1]
ԾննդավայրՏոմսկ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 17, 1962(1962-08-17) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
Մասնագիտությունպլակատի նկարիչ, ծաղրանկարիչ, նկարազարդող և դիզայներ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Mikhail Cheremnykh Վիքիպահեստում

ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկ։ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ։ Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Տոմսկի գիմնազիան, ընկերություն է արել Ն. Կոտովի հետ։ Նկարել սովորել է նկարիչ Ս. Պրոխորովի մոտ, որը նկարչության դասավանդման մեթոդիկան ղեկավարել է իր ուսուցչի` Պավել Չիստյակովի սկզբունքներով։

1911-1917 թվականներին սովորել է Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում` Կոնստանտին Կորովինի և Ս. Մալյուտինի մոտ։

Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, քաղաքական պատերազմի ժամանակ ստեղծել է քարոզչական պլակատներ («Պետք է պատրաստ լինել», «Որպեսզի այդ ձեռքից դանակ չընկնի, հակաֆաշիստական ճակատը պետք է ուժեղացնել»)։ 1919 թվականին ստեղծել է առաջին «ՌՈՍՏԱ պատուհանը»։

Եղել է «ՏԱՍՍ պատուհանի» և «Կրոկոդիլ» լրագրի ստեղծողներից մեկը։

1949-1962 թվականներին դասավանդել է Վ. Սուրիկովի անվան Մոսկվայի գեղարվեստական ինստիտուտում։ Համագործակցել է «Անաստվածը դազգահի մոտ», «Սմեխաչ» լրագրերի հետ[2]։ Հակակրոնական այբուբենի հեղինակն է։ Եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ։

Մ. Չերմենիխը թաղվել է Մոսկվայի Կոլումբարիումի Նովոդևիչ գերեզմանատանը։

Նրա առաջին կինը Ռաիսա Վինագրադովան էր։ Երկրորդ կինը Նինա Չերմենիխն էր, որը ամուսնու օգնականը, ընկերը, տեքստերի և պաստառների հեղինակն էր։ Նկարչի մահից հետո նա մի գիրք է գրել` նվիրված ամուսնու հիշատակին։

Մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. Антирелигиозная азбука М.-Л. Утильбюро Изогиза 1933

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Չերեմնիխ» հոդվածին։