Միխայիլ Շտիտելման
Միխայիլ Եֆիմովիչ Շտիտելման (ռուս.՝ Михаил Ефимович Штительман, նոյեմբերի 13, 1911, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1941, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային գրող։
Միխայիլ Շտիտելման | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 13, 1911 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1941 (29 տարեկան) |
Վախճանի վայր | Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կենսագրություն
խմբագրելՄիխայիլ Շտիտելմանը ծնվել է 1911 թվականի նոյեմբերի 13-ին Օդեսայում հաշվապահ Եֆիմ Մոիսեևիչ Շտիտելմանի ընտանիքում[1][2]։ 1914 թվականին ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Վաղ տարիքից նա գրել է, դեռևս դպրոցում սովորելու տարիներին թողարկել է «Վսխոդի» գրական ամսագիրը։ Պատանեկության տարիներին դարձել է «Լենինսկիե վնուչատա» թերթի և «Գոռն» ամսագրի թղթակից։ 1920-ական թվականների վերջից մատակարարող է աշխատել Դոնի Ռոստովի «Ժեստ-Վեստեն» գործարանում, իսկ 1930-ական թվականների սկզբից աշխատակցել է Տուապսեի թերթերից մեկին, ևս մի քանի տարի անց՝ «Բոլշևիստսկայա սմենա» թերթին[3]։ Միաժամանակ սովորել է մանկավարժական ինստիտուտի գրական ֆակուլտետում։
1934 թվականին Միխայիլ Շտիտելմանը Ռոստովում հրատարակել է պատմվածքների իր առաջին ժողովածուն՝ «Որդին ծնվել է», իսկ 1936 թվականին Մոսկվայում՝ երկրորդը՝ «Պատմվածքներ ընկերների մասին»։ 1938 թվականին լույս է տեսել նրա ամենահայտնի գրքի` «Վիպակ մանկության մասին»-ի առաջին մասը, որը հետագայում մի քանի անգամ վերահրատարակվել է և բեմադրվել թատրոններում։ Վիպակի երկրորդ մասը լույս է տեսել «Օկտյաբր» ամսագրում (1940, թիվ 1)։ Նույն թվականին բանաստեղծ Գրիգորի Կացի հետ հրատարակել է ակնարկների «Երիտասարդ լինելու երջանկությունը» գիրքը։ Գրող Միխայիլ Շտիտելմանը իր ուսուցիչն ու դաստիարակն էր համարում Պոլիեն Յակովլևին[4]։
1939 թվականի մարտին ընդունվել է ԽՍՀՄ գրողների միություն, իսկ 1940 թվականի ապրիլին նշանակվել է այդ կազմակերպության Ռոստովի մարզային մասնաճյուղի ղեկավար, աշխատել «Մոլոտ» թերթի պատասխանատու քարտուղար։ 1941 թվականին Միխայիլ Շիտելմանն ու Գրիգորի Կացը գրել են «Քո բարի ընկերը» պիեսը, որը նույն թվականին բեմադրվել է Լենինյան կոմերիտմիության թատրոնում (ռեժիսոր՝ Բորիս Ֆատելևիչ[1])[3]։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Մ. Ե. Շիտելմանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, նշանակվել 19-րդ բանակի «Դեպի հաղթանակ» թերթի պատասխանատու քարտուղար, որում ընդգրկված էին ռոստովցի մի շարք գրողներ և լրագրողներ, այդ թվում Գրիգորի Կացը և Գրիգորի Գրիդովը։ Ռազմաճակատում նա ակտիվորեն տպագրվել էր, գրել ֆելիետոններ, ակնարկներ, բանաստեղծություններ, փոքր հոդվածներ, մասնակցել Համամիութենական գրական ռադիոհանդեսին։ Ներկայացվել է Կարմիր աստղ մարտական շքանշանի։
Երբ 1941 թվականի հոկտեմբերին 19-րդ բանակը հայտնվեց շրջափակման մեջ, Կացը զոհվեց Վյազմայի մերձակայքում տեղի ունեցած մարտերից մեկում։ Երկար ժամանակ Շիտելմանը համարվում էր անհետ կորած, և միայն 1980 թվականին նրա գերեզմանը գտան ռոստովցի որոնողները, որից հետո գրողի աճյունը թաղվեց Վյազմայի Եկատերինյան գերեզմանատան եղբայրական գերեզմանում[3]։
Ընտանիք
խմբագրելԿինը` Եվգենյա Բորիսովնա Շտիտելման
Դուստրը՝ մատենագետ, լեհերենից ուկրաիներենի թարգմանիչ Իրենա Միխայլովնա Բարանովսկայա (Շտիտելման)[5]
Գրքեր
խմբագրել- Любовь. Рассказы. Ростов: Азово-Черноморское краевое книжное издательство, 1934.
- Сын родился. Рассказы. Ростов: Азчериздат, 1934.
- Рассказы о друзьях. М.: Советский писатель, 1936.
- Повесть о детстве. Ростов: Ростиздат, 1938 (переиздания — 1938 и 1939, там же; М.: Советский писатель, 1949; М.: Детгиз, 1960; Ростов-на-Дону: Книжное издательство, 1970; М.: Детская литература, 1974). Перевод на польский язык — Michał Sztitelman. Smak soli i pieprzu. Варшава: Iskry, 1965.
- Счастье быть молодым (в соавторстве с Г. Кацем). Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
- Твой добрый друг: лирическая комедия в трёх актах, девяти картинах (с Г. М. Кацем). М.—Л.: Искусство, 1942.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 ««Песня не умолкнет никогда…»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ М. А. Гонтмахер. Евреи на донской земле Արխիվացված 2013-08-31 Wayback Machine: Որոշ աղբյուրներում հիշատակվում է նաև Մաքս Շտիտելման անունը։
- ↑ 3,0 3,1 3,2 «Штительман Михаил Ефимович» (ռուսերեն). Смоленский некрополь. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «Полиен Яковлев: судьба и книги». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
- ↑ Ни слова против правды(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
խմբագրել- Миронов Г. М. Штительман // Краткая литературная энциклопедия. Т. 8: Флобер — Яшпал. — М.: Советская энциклопедия, 1975. — Стб. 798.