Գրիգորի Գրիդով
Գրիգորի Բորիսովիչ Գրիդով (ռուս.՝ Григорий Борисович Гридов, իսկական ազգանունը՝ Դավիդովիչ (ռուս.՝ Давидо́вич), սեպտեմբերի 28, 1899, Նիկոլաև, Q4320554?, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 8, 1941, Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային երգագիր բանաստեղծ և մանկական բանաստեղծ։
Գրիգորի Գրիդով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 28, 1899 |
Ծննդավայր | Նիկոլաև, Q4320554?, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 8, 1941 (42 տարեկան) |
Վախճանի վայր | Սմոլենսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ և գրող |
Լեզու | ռուսերեն |
Կենսագրություն
խմբագրելԳրիգորի Դավիդովիչը ծնվել է 1899 թվականի սեպտեմբերի 28-ին, Նիկոլաև քաղաքում[2]։ Նա սկսել է բանաստեղծություններ գրել ռեալական դպրոցում սովորելու տարիներին։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրա ընտանիքը տեղափոխվել է Դոնի Ռոստով։ 1920 թվականին անցել է Կարմիր բանակի շարքերը և ծառայել որպես թատերական հրահանգիչ։ Զորացրվելուց հետո սովորել է Դոնի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, այնուհետև՝ Հյուսիսկովկասյան համալսարանում։
1930-ական թվականներին Գրիգորի Գրիդով-Դավիդովիչը գրել է մի շարք երգերի և ռոմանսների տեքստեր։ Նրա երգերի կատարողներից էին Իզաբելլա Յուրևան, Պյոտր Լեշչենկոն, Կլավդիա Շուլժենկոն[2]։
Նա հրատարակել է մի շարք երգերի ժողովածուներ, էստրադային քառյակներ, մանկական բանաստեղծություններ, Վլադիմիր Լենսկու հետ գրել է «Կոլոմբինա» 3 գործողությամբ օպերետի լիբրետոն։
Հայրենական մեծ պատերազմի սկզբում Գ. Բ. Գրիդով-Դավիդովիչը առաողջական խնդիրների պատճառով ազատվել է բանակ զորակոչվելուց։ «Մոլոտ» թերթում նա հրապարակել է «Ոտքի՛, մեծ ժողովուրդ» բանաստեղծությունը, «Աշխարհազորականների երգը», գրել է «Ո՛չ մեկ, ո՛չ երկու» երգը Գորկու անվան թատրոնի «Ֆելդմարշալ Կուտուզով» բեմադրության համար։ 1941 թվականի սեպտեմբերին նա կարողացել է ընդգրկվել 19-րդ բանակի «Դեպի հաղթանակ» զինվորական թերթի խմբագրակազմում, որում ընդգրկված էին ռոստովցի մի շարք գրողներ և լրագրողներ, այդ թվում Միխայիլ Շտիտելմանը և Գրիգորի Կացը։ Երբ 1941 թվականի հոկտեմբերին 19-րդ բանակը հայտնվեց շրջափակման մեջ, Գ. Բ. Գրիդով-Դավիդովիչը զոհվեց Վյազմայի մերձակայքում տեղի ունեցած մարտերից մեկում[2]։
Երկար ժամանակ Գրիդովը համարվում էր անհետ կորած, և միայն 1980 թվականին նրա գերեզմանը գտան ռոստովցի որոնողները, որից հետո բանաստեղծի աճյունը թաղվեց Վյազմայի Եկատերինյան գերեզմանատան եղբայրական գերեզմանում[2]։
Կինը՝ Օլգա Պրոկոֆևնա Գրիդովա։
Գրքեր
խմբագրել- Похождения плюшевых мишек. Стихи для младшего школьного возраста. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
- Поёт молодая страна: песни. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
- Цвети, мой сад: стихи и песни для эстрады. Ростов-на-Дону: Ростиздат, 1939.
- Родная страна: песни для пения с фортепиано. Ростов-на-Дону: Ростовское областное издательство, 1941.
Երաժշտական հրատարակություններ
խմբագրել- Нет счастья без страданий: Романс для голоса с фортепиано. Музыка Михаила Бессмертного, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Донполиграфбум, 1925.
- Вы ушли всё разбив так нежданно: Романс для голоса с фортепиано. Музыка Михаила Бессмертного, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Донполиграфбум, 1925.
- В признании вашем: Романс для голоса с фортепиано. Музыка Михаила Бессмертного, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Музпред, 1926.
- Стаканчики гранёные. Нотное издание (музыка Б. А. Прозоровского, стихи Г. Б. Гридова). Краснодар: Издание Б. А. Прозоровского, 1928.
- Песня о подруге: Для двухголосного хора с фортепиано. Музыка Павла Гутина, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
- Комсомольская походная: Для голоса или одноголосного хора с фортепиано. Музыка Павла Гутина, слова Григория Гридова. Ростов-на-Дону: Ростиздат, 1938.
- Краснофлотская: Для двухголосного хора с фортепиано. Музыка Семёна Ароновича Заславского, слова Григория Борисовича Гридова. Ростов-на-Дону: Ростиздат, 1940.
- И не раз, и не два: Походная песня для двухголосного хора с фортепиано. Музыка Бориса Фомина, слова Григория Гридова. М.: Союз советских композиторов и Музыкальный фонд СССР, 1941.
- Бир эмес, коп жолу: Для хора без сопровождения. Музыка Б. И. Фомина, слова Г. Б. Гридова. Фрунзе: Киргизгосиздат, 1942.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Այլ տվյալներով՝ Գրիդովը ծնվել է 1900 թվականին։
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Гридов Григорий Борисович» (ռուսերեն). Смоленский некрополь. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 29-ին.
Գրականություն
խմբագրել- Антонина Попова «Автор песни нашёлся». Газета «Военный вестник Юга России», 2015 год, № 44, стр. 7