Միխայիլ Շոլոխովի հուշարձան (Դոնի Ռոստով)

Միխայիլ Շոլոխովի հուշարձան (ռուս.՝ Памятник Шолохову), ռուս արձակագիր, հրապարակախոս, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Խաղաղ Դոն», «Հերկած խոպան» վեպերի հեղինակ Միխայիլ Շոլոխովին նվիրված հուշարձան Դոնի Ռոստովի առափնյայում։ Բացվել է 2000 թվականին[1]։

Picto infobox architecture.png
Միխայիլ Շոլոխովի հուշարձան
Памятник Шолохову.jpg
Միխայիլ Շոլոխովի հուշարձանը Դոնի Ռոստովում
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Դոնի Ռոստով
Կառուցվել է2000
Շինության ձևըՀուշարձան
Կառուցել էքանդակագորրծ՝ Նիկոլայ Վասիլևիչ Մոժաև
Ներկա վիճակըԿանգուն

ՊատմությունԽմբագրել

2000 թվականի մայիսին Դոն գետի ափին՝ նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս, բազմաթիվ պատվոգրերի ու մեդալների դափնեկիր Միխայիլ Շոլոխովի 95-ամյակի կապակցությամբ Դոնի Ռոստով քաղաքում կանգնեցրել է Շոլոխովի առաջին հուշարձանը։ Շոլոխովի տարելիցը նշվում էր բոլոր խուտորներում, մարզային կենտրոններում և քաղաքներում և Ռոստովի մարզի գյուղերում[1]։

Մինչև 2000 թվականը Շոլոխովին նվիրված միայն մեկ փոքրիկ հուշարձան կար նրա հայրենի Վեշենսկայա գյուղում։ Դոնի առափնյայում 2000 թվականին տեղադրված հուշարձանի հեղինակն է ուկրաինացի քանդակագործ, Ուկրաինայի ԽՍՀ վաստակավոր արտիստ, Շոլոխովի անվան մրցանակի դափնեկիր Նիկոլայ Մոժաևը, ով գրողին քանդակել է ամբողջ հասակով՝ կանգնած պատվանդանի վրա։

Ավելի վաղ Ռոստովում տեղադրվել էին Շոլոխովի ստեղծագործությունների հերոսների քանդակներ՝ «Անպատկառը սագերի հետ» (քաղաքի կենտրոնում՝ Համալսարանական նրբանցք) և այլն։ Դրանց հեղինակը նույնպես Նիկոլայ Մոժաևն է (համահեղինակ ՝ Է. Մ. Մոժաև), ճարտարապետ Վ. Ի. Վոլոշինը։ Նիկոլայ Մոզաևը, որի գործերը սերտ կապված են Դոնի հետ, կարողացել է հաջողությամբ փոխանցել հայտնի գրական հերոսների պատկերները։

ՆկարագրությունԽմբագրել

Հուշարձանը ներկայացնում է գրողին ամբողջ հասակով՝ կանգնած պատվանդանի վրա, հագին ունի հասարակ շեղօձիք վերնաշապիկ, ձախ ձեռքին անփոփոխ ծխախոտն է, աջ ձեռքը՝ գրպանում։ Քանդակը պատրաստված է պղնձից և տեղադրված է մեկ մետր բարձրությամբ մարմարե պատվանդանի վրա։ Չորս աստիճանից բաղկացած գրանիտե սանդուղքը տանում է դեպի հուշարձանը[2]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Памятник М. А. Шолохову
  2. «Памятник М. А. Шолохову, Ростов-на-Дону»։ Изготовление памятников (ru-RU)։ Վերցված է 2019-09-11