Միխայիլ Գալուզին (ռուս.՝ Михаи́л Ю́рьевич Галу́зин, հունիսի 14, 1960(1960-06-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային և ռուս դիվանագետ։ Արտակարգ և լիազոր դեսպան (2014)։

Միխայիլ Գալուզին
 
Կրթություն՝ Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունիսի 14, 1960(1960-06-14) (63 տարեկան)
Ծննդավայր Մոսկվա, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Ռուսաստան և  ԽՍՀՄ
 
Պարգևներ

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանին առընթեր Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը (1983)։ Տիրապետում է ճապոներեն և անգլերեն լեզուներին։ 1983 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։

  • 1983-1986 թվականներին՝ Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանատան աշխատակից։
  • 1992-1997 թվականներին՝ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատան աշխատակից։
  • 1999-2001 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի փոխտնօրեն։
  • 2001-2008 թվականներին՝ Ճապոնիայում Ռուսաստանի դեսպանատան դեսպանորդ-խորհրդական։
  • 2008-2010 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների դեպարտամենտի տնօրեն։
  • 2010 թվականի փետրվարից 2012 թվականի հոկտեմբերը՝ Ռուսաստանի ԱԳՆ Ասիայի երրորդ դեպարտամենտի տնօրեն։
  • 2012 թվականի հոկտեմբերի 11-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Ինդոնեզիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
  • 2012 թվականի հոկտեմբերի 16-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Կիրիբատիում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
  • 2012 թվականի հոկտեմբերի 25-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Արևելյան Թիմորում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2]։
  • 2012 թվականի հոկտեմբերի 25-ից 2017 թվականի օգոստոսի 7-ը՝ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիային առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ՝ համատեղության կարգով[3]։
  • 2013 թվականի մարտի 15-ից 2018 թվականի հունվարի 29-ը՝ Պապուա Նոր Գվինեայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան համատեղության կարգով[2]։
  • 2018 թվականի հունվարի 29-ից՝ Ճապոնիայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[4]։

Ամուսնացած է, ունի որդի։

Դիվանագիտական աստիճան խմբագրել

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպան (2005 թվականի մարտի 29)[5]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպան (2008 թվականի ապրիլի 23)[6]
  • Արտակարգ և լիազոր դեսպան (2014 թվականի դեկտեմբերի 16)[7]

Պարգևներ խմբագրել

  • Բարեկամության շքանշան (2016 թվականի դեկտեմբերի 21)՝ Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում 2016 թվականին Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայում մեծ ներդրման և գագաթաժողովի անցկացման համար[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել