Միխայիլ Գալակտիոնով
Միխայիլ Գալակտիոնով (ռուս.՝ Михаил Романович Галактионов, հոկտեմբերի 5, 1897[1], Կիև, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1948 կամ մարտի 31, 1948[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային և քաղաքացիական պատերազմների մասնակից, ռազմական պատմաբան և լրագրող[2]։
Միխայիլ Գալակտիոնով | |
---|---|
ռուս.՝ Михаил Романович Галактионов | |
հոկտեմբերի 5, 1897[1] - ապրիլի 5, 1948 (50 տարեկան) կամ մարտի 31, 1948[1] (50 տարեկան) | |
Ծննդավայր | Կիև, Ռուսական կայսրություն |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Զորատեսակ | ԽՍՀՄ Զինված ուժեր |
Կոչում | գեներալ-մայոր և գեներալ-մայոր[1] |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ և Երկրորդ համաշխարհային պատերազմ |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելՄիխայիլ Գալակտիոնովը ծնվել է 1897 թվականին Կիևում։ Ավարտել է Կիևի համալսարանը, ծառայել ցարական բանակում, մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին, եղել է ենթասպա[2]։
1918 թվականին ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, մասնակցել է Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին։ 1920 թվականին Գալակտիոնովն ավարտել է Մ. Վ. Ֆրուզեի ռազմական ակադեմիան։ Հետպատերազմյան շրջանում դասավանդել է տարբեր ռազմական բուհերում[2]։
1930-ական թվականներին ծառայել է ԽՍՀՄ պաշտպանական խորհրդի խմբում։ 1937 թվականին կեղծ տեղեկությունների պատճառով հեռացվել է աշխատանքից և կուսակցությունից։ Կես տարի հետո վերականգնվել է կուսակցությունում[2]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների սկզբում աշխատել է «Կարմիր Աստղ» թերթում, միաժամանակ` նաև քարոզչական բաժնում։ Հեղինակ է ռազմական-պատմական թեմաներով բազմաթիվ հոդվածների։ Եղել է «Կարմիր աստղի» խմբագրական խորհրդի անդամ։ 1943 թվականի օգոստոսի 29-ին Գալակտիոնովին շնորհվել է գեներալ-մայորի կոչում[2]։
Պատերազմի ավարտից հետո եղել է «Պրավդա» թերթի ռազմական բաժնի պատասխանատուն։ 1946 թվականին գործուղվել է ԱՄՆ[2]։
Մահ
խմբագրել1948 թվականի ապրիլի 5-ին ինքնասպանություն է գործել։ Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը[2]։
Պարգևներ
խմբագրել- Լենինի շքանշան
- Կարմիր դրոշի շքանշան
- Հայրենական մեծ պատերազմի 1-ին աստիճանի շքանշան (23.09.1945)
Երկեր
խմբագրելԳրքեր
խմբագրել- Темпы операций. - М.: Воениздат, 1936 - 422 с.
- Марнское сражение. - М.: Воениздат, 1938 - 80 с.
- Марна. - М.: Воениздат, 1939. - 64 с. - (Библиотека красноармейца)
- Просчеты германского командования в планировании войны. - М.: Воениздат, 1942 - 24 с.
- О роли второго фронта против Германии в первую мировую войну. - М.: Госполитиздат, 1943 - 18 с.
Հոդվածներ
խմբագրել- Броня и мотор. Война и революция. 1932. № 4.
- Стратегическая и тактическая подвижность современных армий. Книга и оборона СССР. 1932. № 14.
- Артиллерия и танки. Война и революция. 1932. № 11-12.
- Танк Кристи. Война и революция. 1933. № 11-12.
- Подвижность и маневр будущего. Книга и оборона СССР. 1934. № 1.
- Мото-мехсилы и авиация в операции «Канны». Война и революция. 1934. № 7-8.
- Английская стратегия и Антанта. Военно-исторический журнал. 1940. № 6.
- Органические пороки германской стратегии. Военная мысль. 1942. № 2-3.
- Некоторые особенности современной войны. Военная мысль. 1942. № 6.
- Современные фронты. Военная мысль. 1942. № 8.
- Стратегические резервы. Военная мысль. 1942. № 10.
- Две стратегии. Военная мысль. 1943. № 2-3.
- Фош как полководец первой мировой войны. Военная мысль. 1943. № 7.
- Человек и техника в современной войне. Военная мысль. 1945. № 10-11.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://generals.dk/general/Galaktionov/Mikhail_Romanovich/Soviet_Union.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Галактионов Михаил Романович» (ռուսերեն). [1]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 28-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=