Միխայիլ Բուլգակովի թանգարան
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միխայիլ Բուլգակովի թանգարան (այլ կիրառումներ)
Միխայիլ Բուլգակովի թանգարան Մոսկվայում (ռուս.՝ Музей Михаила Булгакова), Միխայիլ Աֆանասևիչ Բուլգակովի կյանքին և գործունեությանը նվիրված առաջին և միակ պետական թանգարանը Ռուսաստանում։
Միխայիլ Բուլգակովի թանգարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հուշային թանգարան, շենք և Մշակութային ժառանգություն |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Մոսկվա |
Հասցե | Moskva, Bolšaja sadovaja, dům 10, vchod 6, 4. patro (Москва, ул. Большая Садовая, дом 10,6-й подъезд, 4-й этаж, квартира 50) |
Հիմնադրված է | 2007 |
Կայք | bulgakovmuseum.ru |
![]() | |
![]() |
ՊատմությունԽմբագրել
Թանգարանի առաջին տնօրենը եղել է Իննա Օմարովնա Միշինան։ 2012 թվականի մայիսին հնգամյա պայմանագիրն այլևս չերկարաձգվեց։
2012 թվականի հունիսի 15-ին մեկնարկեց բաց մրցույթ Միխայիլ Բուլգակովի թանգարանի զարգացման հայեցակարգի համար[2]։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին ամփոփվեցին դրա արդյունքները[3]։ 2013 թվականի ապրիլի 19-ին իտալացի ճարտարապետ Գաբրիել Ֆիլիպինը, հաղթելով մրցույթը, ներկայացրեց իր բարեփոխված նախագիծը[4]։
2013 թվականի ապրիլին Բուլգակովի թանգարանի տնօրենը դարձավ Պյոտր Մինսիլյա Կրուզը՝ «Афиша-Мир» ամսագրի նախկին գլխավոր խմբագիրը[5]։ Բուլգակովի թանգարանի զարգացման աշխատանքներին մասնակցում է նաև «Большой город» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Ֆիլիպ Ձյադկոն[6]։
Վատ բնակարանԽմբագրել
Մ. Ա. Բուլգակովի թանգարանը գտնվում է № 50 բնակարանում, որտեղ էլ տեղի են ունենում Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպի որոշ գործողություններ, ուր կայանում է Սատանայի պարահանդեսը։ «Վարպետը և Մարգարիտան» վեպի յոթերորդ գլուխը կոչվում է «Վատ բնակարան»։
ՑուցահանդեսներԽմբագրել
Բուկգակովի թանգարանում գլխավորը փոփոխականությունը, ճկունությունը և «բաց լինելն» է։ Միտում կա զարգացնելու գիտալուսավորչական համակարգը։ Ութ ցուցադրական սենյակներից և ևս չորսում նախատեսվում են մշտական ցուցահանդեսներ։ Այժմ դրանք են.
- Մ. Ա. Բուլգակով-գորղի առաջին աշխատասենյակը
- «Կապույտ սենյակ» ցուցադրություն
- «Կոմունալ խոհանոց» ցուցադրություն
- Հյուրասենյակ
- «Պիղատոսի տուն» ցուցադրություն
- Վատ Սանդուղք
- «Ստվերներ» ցուցահանդես-նախագիծ
- «Վարպետը և Մարգարիտան» վեպի հիման վրա իսպանացի նկարիչ Իկեր Սպոցիոյի պատկերազարդումների ցուցադրությունը
- «Նախօրեին» ցուցադրություն
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ GeoNames — 2005.
- ↑ «Последние новости»։ Музей Михаила Булгакова։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-15-ին։ Վերցված է 2013-05-15
- ↑ «Творческая группа из Италии займётся разработкой концепции музея Булгакова»։ Московский институт социально-культурных программ։ 2012-10-09։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-15-ին։ Վերցված է 2013-05-15
- ↑ Виктория Вяхорева (2013-04-22)։ «Каким будет Музей Булгакова: Видеопроекции и звуки коммуналки в коридорах, мультимедийный центр у Патриарших, озеленение Садового и другие детали»։ Город։ «Афиша»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-05-15
- ↑ Василий Корецкий (2013-05-15)։ «Слоёное место»։ «Русский репортёр»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-05-15
- ↑ Елена Ванина (2013-05-01)։ ««Чем лучше человек знает Булгакова, тем больше у него будет вопросов»: Пётр Мансилья-Круз о будущем музея Булгакова»։ «Афиша»։ Արխիվացված օրիգինալից 2013-05-16-ին։ Վերցված է 2013-05-15