Միխայիլ Աստվածատուրով
Միխայիլ Իվանի Աստվածատուրով (հունվարի 13, 1878 կամ հունվարի 13, 1877, Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1936[1] կամ մարտի 29, 1936, Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1908)։
Ծնվել է | հունվարի 13, 1878 կամ հունվարի 13, 1877 |
---|---|
Ծննդավայր | Դերբենդ, Դաղստանի մարզ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մարտի 28, 1936[1] կամ մարտի 29, 1936 |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Թիֆլիսի գիմնազիա, Սանկտ Պետերբուրգի համալսարան (1900)[1], Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա (1904)[1] և Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա |
Մասնագիտություն | նյարդաբան, նյարդավիրաբույժ և հոգեբույժ |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1908) |
Աշխատավայր | Կայսերական բժշկա-վիրաբուժական ակադեմիա[1] |
Ամուսին | Q120006526? |
Զավակներ | Q120002200? |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ծնվել է Դերբենդ քաղաքում (այժմ՝ ՌԴ Դաղստանի Հանրապետությունում)։ 1900 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին աշխատել է Ն. Ե. Վվեդենսկու ֆիզիոլոգիական լաբորատորիայում։ 1904 թվականին ավարտել է Ռազմա-բժշկական ակադեմիան և աշխատանքի անցել հոգեբուժության ու նյարդախտաբանության ամբիոնում։ Աստվածատուրովը եղել է Վարշավայի զինվորական (1912 թվականից) և Պետերբուրգի նիկոլաևյան զինվորական հոսպիտալների (1914 թվականից) կոնսուլտանտ։ 1916-1936 թվականներին ղեկավարել է Ռազմա-բժշկական ակադեմիայի նյարդային հիվանդությունների ամբիոնը։ Աստվածատուրովը հեղինակ է 100-ից ավելի գիտական աշխատությունների։ Գիտական գործունեության հիմնական ուղղությունը եղել է շարժողական և ռեֆլեկտոր խանգարումների մեկնաբանումը էվոլյուցիայի ուսմունքի տեսանկյունով։ Աստվածատուրովի հետազոտությունները նվիրված են զգացողության խանգարումների կենսագենետիկական անալիզներին, կեղևաընդերային փոխհարաբերության խանգարումներին։
Մահ խմբագրել
Մահացել է մարտի 28-ին, Սանկտ-Պետերբուրգում։ Թաղված է Ալեքսանդր Նևսկու մայրավանքի գերեզմանատանը։
Երկեր խմբագրել
- Ներվային հիվանդություններ (թրգմ. ռուս), Ե., 1936:
- Психотерапия и психоанализ, П., 1923
Ծանոթագրություններ խմբագրել
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Աստվածատուրով» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 593)։ |