Միխաել Լինդլ

ֆուտբոլիստ

Միխաել Լինդլ (գերմ.՝ Michael Liendl, հոկտեմբերի 25, 1985(1985-10-25)[1][2], Գրաց, Ավստրիա) ավստրիացի ֆուտբոլիստ, «Տվենտե» ակումբի և Ավստրիայի հավաքականի կիսապաշտպան։

Միխաել Լինդլ
Անձնական տվյալներ
Ազգությունը ավստրիացի
Քաղաքացիությունը  Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 25, 1985(1985-10-25)[1][2] (38 տարեկան)
Ծննդավայր Գրաց, Ավստրիա
Հասակ 175 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Տվենտե
Համար 18
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2004—2009 Ավստրիա Կանֆենբերգ 159 (37)
2009—2012 Ավստրիա Աուստրիա (Վիեննա) 82 (10)
2012—2014 Ավստրիա Վոլկսբերգ 57 (20)
2014—2015 Գերմանիա Ֆոտունա (Դյուսելդորֆ) 52 (11)
2015—2017 Գերմանիա Մյունխեն 1860 57 (12)
2017—մ.հ. Նիդերլանդներ Տվենտե 15 (0)
Ազգային հավաքական
Ավստրիա Ավստրիա (մինչև 17) 10 (0)
Ավստրիա Ավստրիա (մինչև 19) 3 (0)
2014 Ավստրիա Ավստրիա 1 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Լինդլը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է «Կանֆենբերգ» ակումբի կազմում։ Որի կազմում նա հինգ տարի մասնակցել է Էրստալիգային։ 2008 թվականին Լինդլը օգնել է թիմին դուրս գալ Էլիտա։ Հուլիսի 9-ին՝ «ԼԱՍԿա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը ավստրիական Բունդեսլիգայում[3]։ Հուլիսի 13-ին՝ հունգարական «Աուստրիա» ակումբի դեմ խաղի ժամանակ Լինդլը խփել է իր առաջին գոլը «Կոնֆենբերգ» ակումբի կազմում[4]։

2009 թվականի ամռանը Լանդլը տեղափոխվել է «Աուստրիա» ակումբ։ Օգոստոսի 2-ին իր հին ակումբի՝ «Կանֆենբերգ» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[5]։ Հոկտեմբերի 25-ին՝ «ԼԱՍԿա» ակումբի դեմ խաղի ժամանակ Լանդլը խփել է իր առաջին գոլը իր թիմի կազմում[6]։ Նույն թվականին նա թիմին օնել է առաջնությունում գրավել երկրորդ տեղը։

2012 թվականի ամռանը նա տեղափոխվել է «Վոլկսբերգ» ակումբ։ Հուլիսի 25-ին՝ «Աուստրիա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը «գայլերի» կազմում[7]։ Հուլիսի 29-ին՝ «Ռիդա» ակումբի դեմ խաղի ժամանակ Լանդլը խփել է իր առաջին գոլը «Վոլկսբերգ» ակումբի կազմում[8]։ 2014 թվականին նա անցկացրել է 21 խաղ և խփել 11 գոլ։

2014 թվականի սկզբին նա տեղափոխվել է Դյուսելդորֆի «Ֆորտունա» ակումբ։ Փետրվարի 10-ին՝ «Մյունխեն 1860» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Երկրորդ Բունդեսլիգայում[9]։ Ապրիլի 17-ին՝ «Զանդխաուզեն» ակումբի դեմ խաղի ժամանակ Լանդլը ձևակերպել է «դուբլ», ինչպես նաև խփել է իր առաջին գոլը նոր ակումբի կազմում[10]։

2015 թվականի ամռանը Լանդլը պայմանագիր է կնքել «Մյունխեն 1860» ակումբի հետ։ Հուլիսի 26-ին՝ Բեռլինի «Ունիոնա» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը նոր թիմի կազմում[11]։ Նոյեմբերի 21-ին՝ «Սան-Պաուլու» ակումբի դեմ խաղի ժամանակ նա խփել է իր առաջին գոլը «Մյունխեն 1860» ակումբի կազմում[12]։ 2017 թվականի ամռանը Լանդլը տեղափոխվել է նիդերլանդական «Տվենտե» ակումբ։ «ՎՎՎ-Վենլո» ակումբի դեմ խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Էրեդիվիզիում։

Միջազգային կարիերա խմբագրել

2014 թվականի հունիսի 3-ին՝ Չեխիայի հավաքականի դեմ ընկերական խաղի ժամանակ նա կատարել է իր նորամուտը Ավստրիայի հավաքականի կազմում[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. {{cite web|url=http://int.soccerway.com/matches/2008/07/09/austria/bundesliga/sv-stadtwerke-kapfenberg/lask-linz/632924/%7Ctitle= Капфенберг VS. ЛАСКа 0:1|publisher=soccerway.com|date=2008-07-09|lang=e}n}
  4. «Капфенберг VS. Аустрия 2:2» (անգլերեն). soccerway.com. 2008 թ․ հուլիսի 13.
  5. «Аустрия VS. Капфенберг 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ օգոստոսի 2.
  6. «Аустрия VS. ЛАСК 3:0» (անգլերեն). soccerway.com. 2009 թ․ հոկտեմբերի 25.
  7. «Вольфсберг VS. Аустрия 0:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 25.
  8. «Рид VS. Вольфсберг 0:2» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հուլիսի 29.
  9. «Мюнхен 1860 VS. Фортуна Дюссельдорф 1:1» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ փետրվարի 10.
  10. «Зандхаузен VS. Фортуна Дюссельдорф 0:3» (անգլերեն). soccerway.com. 2014 թ․ ապրիլի 17.
  11. «Унион Берлин VS. Мюнхен 1860 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 26.
  12. «Мюнхен 1860 VS. Санкт-Паули 2:0» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 21.
  13. «Чехия VS. Австрия 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 3.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխաել Լինդլ» հոդվածին։