Միլա Նիտիչ
Միլա Նիտիչ (իրական անունը՝ Լյուդմիլա Սերգեևնա Նիտիչուկ, սեպտեմբերի 26, 1990[1], Ստարայա Սինյավա, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգչուհի։
Միլա Նիտիչ | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 26, 1990[1] (33 տարեկան) Ստարայա Սինյավա, Խմելնիցկիի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Ուկրաինա |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Կայք | milanitich.com |
Կենսագրություն
խմբագրելՎաղ մանկությունից Միլան զբաղվել է երաժշտությամբ և երգով, երաժշտական ձիրքը ժառանգել է տատիկից և հայրիկից։ Լյուդմիլայի հայրը` Սերգեյ Նիկոլայի Նիտիչուկը, մասնագիտությամբ երաժիշտ է, հոգևորական, հնչյունային ռեժիսոր, իսկ մայրը՝ Օքսանա Վլադիմիրովնա Նիտիչուկը տնտեսագետ[2]։ 8 տարեկանից աղջիկը սովորել է երաժշտական դպրոցում՝դաշնամուրի դասարանում։ Իսկ 2003 թվականից Միլան վոկալի դասերի է արդեն սկսել հաճախել Խմելնիցկիում, ուր ծնողների հետ տեղափոխվել էր 2002 թվականին։ 16 տարեկանում Միլան սկսել է աշխատել Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության շրջանայի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի և էստրադային նվագախմբի հետ, ակտիվ համերգային գործունեության շնորհիվ երգելու ոլորտում լավ պրակտիկա է ստացել։ Լյուդմիլա Նիտիչուկը կրթություն է ստացել Խմելնիցկի ազգային համալսարանում, որտեղ 2007 թվականին ընդունվել է ինժեներ-մանկավարժի մասնագիտությամբ (կարի արտադրատեսակների մոդելավորում-նախագծում)։
2008-ին Միլա Նիտիչը մեկնել էր Կիև՝ «Կարաոկե Մայդանում» նախագծի համար։ Իր ունակությունների և հանդիսատեսի աջակցության շնորհիվ նա դարձել է «Շանս» հեռուստանախագծի տասներորդ եթերաշրջանի մասնակիցը և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կատարել է Էրիկ Կարմենի երգը Ս.Ռախմանինովի «All by Myself» երաժշտության ներքո։ Որպես նվեր «Շանս» նախագծին մասնակցելու համար հնարավորություն էր ընձեռվել երգ ձայնագրել Վլադիմիր Բեբեշկոյի ստուդիայում, որից էլ առաջարկություն է ստացել փորձարկել իր ուժերը և ցուցադրել իրեն Յուրմալայում՝ հայտնի Նոր ալիք միջազգային փառատոնի ընտրական փուլում։ Աղջիկը մրցույթում գրավել է միայն 3-րդ տեղը, սակայն Ալլա Պուգաչովայից ստացել է «Նոր ալիք»-ի՝ «Ալլայի ոսկե աստղ» հատուկ մրցանակը և հիսուն հազար դոլար դրամական պարգև։ «Կերպարանքը կբարելավվի, երգացանկը կգտնվի, բայց այն, ինչ տրված է բնությունից, թող ծառայի ամբողջ կյանքում»,- ասել է Ալլա Պուգաչովան։
Ձեռքբերումներ
խմբագրել- Ուկրաինական «Կարաոկե Մայդանում» հեռուստանախագծի մասնակից
- Ուկրաինական «Շանս» հեռուստանախագծի եզրափակչի մասնակից
- Յուրմալայի «Նոր ալիք» միջազգային մրցույթի (երրորդ տեղ) մասնակից, ստացել է «Ալլայի ոսկե աստղ» մրցանակը
- «Եվրատեսիլ-2011»-ի ուկրաինական ընտրության մասնակից
- 1+1 հեռուստաալիքի «Երկրի ձայն» նախագծի կիսաեզրափակչի մասնակից։
Երգեր
խմբագրել- Чарівна скрипка
- Просто кохай
- Не Дикаприо
- Где ты?
- Загубила
- До свиданья, бэйби
- Время-Вода
- Глупая любовь
- Что тебе подарить
- Каюсь
- Время-вода
- Кактус
- Просто быть счастливой
- Верни мою любовь
- Город
- Мечта
Արտաքին հղումներ
խմբագրել- «Мила Нитич: «Ожидала чего угодно – только не приза Пугачевой»». mycityua.com. 5 августа 2009 г. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
- «Мила Нитич получила специальный приз Пугачевой на «Новой волне 2009»». livestory.com.ua. 2 августа 2009 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
- «Мила Нитич. Красота по-украински». shopper.ua. 6 мая 2010 г. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
- «Міла Нітіч - Eurovision». eurovision.on-1.tv. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 29-ին.
Ծանոթագրություններ
խմբագրել