Միաս
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Միաս (ռուս.՝ Миасс), քաղաք Ռուսաստանի Չելյաբինսկի մարզում, Միասի քաղաքային օկրուգի վարչական կենտրոնը։ Բնակչությունը կազմում է 151,275 մարդ (2019)։ Գտնվում է Միաս գետի ափին, Իլման լեռան ստորոտում, Չելյաբինսկի շրջկենտրոնից 96 կմ արևմուտք։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Միաս | |||||
| |||||
Երկիր | Ռուսաստան | ||||
Համայնք | Miass Urban Okrug?[1] | ||||
Հիմնադրված է | 1773 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1773 | ||||
Մակերես | 112 կմ² | ||||
ԲԾՄ | 340 մետր | ||||
Բնակչություն | ▼147 449 մարդ (2023)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+5 | ||||
Հեռախոսային կոդ | 3513 | ||||
Փոստային դասիչ | 456300 | ||||
Պաշտոնական կայք | g-miass.ru | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 1773 թվականին որպես պղնձաձուլական գործարանին կից ավան և անվանվել Միաս գետի անունով։ Քաղաք է 1926-ից։
Արդյունաբերություն
խմբագրելՍԱՀՄ արդյունաբերական, մշակութային և գիտական խոշոր կենտրոններից է, երկաթուղային հանգույց։ Մեքենաշինության (ավտոմոբիլաշինություն՝ «Ուրալ» ռազմական ավտոմոբիլներ, տրակտորներ, հաստոցներ, ճանապարհային մեքենաներ և այլն) կենտրոն։ Միասի մոտ է Իլմենի արգելոցը։ Զարգացած է նաև շինանյութերի արտադրությունը (մետաղակոնստրուկցիաների, խոշորպանելային տնաշինության, գիպսե իրերի, աղյուսի գործարաններ), թեթև և սննդի արդյունաբերությունը (մանվածքագործվածքային, կոշիկի, տրիկոտաժի ֆաբրիկաներ, կաշվի գործարան, մսի կոմբինատ, ալրաղաց գործարան, կաթի կոմբինատ և այլն)։ Կան ՊՇԷԿ, ԶԷԿ-եր, փայտամշակման կոմբինատներ։
Պատկերասրահ
խմբագրել-
Պղնձաձուլարանի գործարան
-
Միաս քաղաքի պատմամշակութային արժեքներից, պատմության թանգարանի շենքը
-
Քաղաքի հարավային հատվածը Իլմենսկի շրջանից
-
2013 թվականի ձմռանը ինքնաթիռից Միաս քաղաքի տեսքը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ OKTMO (ռուս.)
- ↑ https://rosstat.gov.ru/storage/mediabank/OkPopul_Comp_2023_Site.xlsx (ռուս.) — 2023.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միաս» հոդվածին։ |