Վիլյանուևայի Սուրբ Թոմասի եկեղեցի, կրոնական կառույց Ֆիլիպինների Իլիլո նահանգի Միագաո քաղաքում, Ֆիլիպինների ամենահին և ամենագեղեցիկ կաթոլիկ եկեղեցիներից մեկը, ֆիլիպինյան ռոկոկոյի հիանալի օրինակ։ Ֆիլիպիններում ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված չորս տաճարներից մեկն է՝ որպես Ֆիլիպինների բարոկկո եկեղեցի օբյեկտի մաս[1]։

Միագաոյի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկական թեմական տաճար
ԵրկիրՖիլիպիններ Ֆիլիպիններ
ՏեղագրությունMiagao?
Դավանանքլատինական եկեղեցի
ՎանականությունAugustinians?
ԹեմArchdiocese of Jaro?
Հիմնական ամսաթվերը1797
Մասն էBaroque Churches of the Philippines?
Ժառանգության կարգավիճակNational Cultural Treasure? և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածThomas of Villanova?
ԱնվանվածThomas of Villanova?
Ճարտարապետական ոճբարոկկո ճարտարապետություն
Հիմնադրված1797
Շինանյութավազաքար
Քարտեզ
Քարտեզ
 Miag-ao Church Վիքիպահեստում

Միագաոյի եկեղեցին կառուցվել է 1786-1797 թվականներին բլրի գագաթին իսպանացի միսիոներ-ավգուստինյանների կողմից դեղին-նարնջագույն ավազաքարի մոնոլիտ բլոկներից[2][3]։ Եկեղեցու ճարտարապետությունը վառ վկայություն է ավգուստինյան միաբանութան վանականների շինարարական մեծ փորձի մասին (ոչ մի կողմակի ճարտարապետ կամ ինժեներ ներգրավված չի եղել նախագծման և շինարարության մեջ)։ Կառուցվել է որպես ամրացված եկեղեցի՝ քրիստոնյաներին մորո ցեղերի հարձրակումներից պաշտպանելու համար, այն մոնումենտալ է, ունի մեկուկես մետր բարձրությամբ պատեր, երկու ցածր, վերևում նեղացող պահակային աշտարակներ անհավասար բարձրությամբ[4] և գաղտնի անցումներ։ Գետնի մակարդակից 6 մետր խորություն ունեցող հիմքերով[5], հաստ սյուներով և հզոր կոնտրֆորսներով հագեցած շենքը լավ պաշտպանված է երկրաշարժերից։

Եկեղեցու ճակատը զարդարված է յուրահատուկ ոճով, ինչը արդյունք էր ֆիլիպինյան վարպետների կողմից եվրոպական կաթոլիկ ավանդույթի ստեղծագործական ընկալման։ Մասնագետները տաճարի ձևավորման մեջ տեսնում են նաև իսլամական և չինական ազդեցության տարրեր[6]։

Ճակատային մասի ամենահետաքրքիր մասը ճակտոնի ամբողջ բարձրութամբ ձգվող խորաքանդակն է, որը պատկերում է կոկոսյան արմավենի։ Լինելով ֆիլիպինյան լանդշաֆտի անբաժանելի մասը՝ կոկոսյան արմավենուն միաժամանակ ծառայում է որպես իմացության խորհրդանիշ։ Ֆիլիպինյան հինավուրց լեգենդը կոկոսյան արմավենու մասին պատմում է, որը սիրող մայրն իր երեխաներին է հանձնում այդ ծառը, որը պահում է նրանց ամբողջ կյանքի ընթացքում։ Միևնույն ժամանակ, ուսին մի տղա ունեցող տղամարդը հենվում է արմավենու վրա, ինչը վերաբերում է Սուրբ Քրիստոֆերի առասպելին, որը գետն անցկացրել է մանուկ Քրիստոսին և աշխարհի բոլոր դժվարությունները։ Հետաքրքիր է, որ Սուրբ Քրիստոֆերը հագել է տեղական ֆիլիպինական հագուստ։ Ճատոնի վրա՝ արմավենու ձախ և աջ կողմում, ներկայացված են տեղական բուսական աշխարհի այլ օրինակներ, մասնավորապես` պապայա և գուավա[4][7]։ Եկեղեցու հովանավոր սրբի՝ Սուրբ Թոմասի կերպարը երկու երեխաների հետ պատկերված է եկեղեցու գլխավոր մուտքի վերևում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Baroque Churches of the Philippines - UNESCO World Heritage Centre». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին.
  2. «7 Must-See Churches in Iloilo». 2013 թ․ մարտի 25. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  3. «A UNESCO World Heritage Site, Miagao's Church of St Thomas of Villanueva». Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  4. 4,0 4,1 «Baroque Churches of the Philippines». Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
  5. «The Baroque Fortress Church of Iloilo: Miag-ao». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  6. «Miag-ao church is an architectural treasure of Iloilo». 2011 թ․ հուլիսի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
  7. «Miagao Church». Official Website of the Municipality of Miagao. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել