Կոնտրֆորս (ֆրանս. contre-force-հակազդող ուժ), որմնահեց, որմնամույթի, առանձին կանգնած մույթի, ընդլայնական որմի և այլ ձևով լրացուցիչ ամրություն, որն իր վրա կրելով հիմնականում հորիզոնական հրող ուժերը (թաղածածկի, կամարի, գմբեթի հրող ուժերը, բնահողի ճնշումը հենապատին, ամբարտակի հիմքին ազդող ճնշումը և այլն)՝ ուժեղացնում է հիմնական կրող կառուցվածքը։ Հրող մեծ ուժերի դեպքում սովորաբար իր հորիզոնական հատվածքի չափերը դեպի հիմքը գնալով մեծանում են (սահուն կամ սանդղաձև)։ Կոնտրֆորսը լինում է քարաշեն, բետոնե, երկաթբետոնե։ Քարաշեն կոնտրֆորսը գոթիկայի հիմնական կառուցվածքային և կոմպոզիցիոն տարրերից է։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոնտրֆորս» հոդվածին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 583