Մեր լույսը (տսվանա՝  Lesedi la Rona), ոսկերչական որակի թափանցիկ անգույն ադամանդ, որը հայտնաբերվել է կանադական լեռնաարդյունաբերական Lucara Diamond Corporation ընկերության կողմից Կենտրոնական Բոտսվանայի հյուսիսային մասում գտնվող Կարովե հանքում։

Նկարագրություն խմբագրել

Գտնված ադամանդի զանգվածը 1111 կարատ է (222,2 գ), չափսերը՝ 65×56×40 մմ։ Ադամանդը հայտնաբերվել է 2015 թվականի նոյեմբերի 16-ին[1]։ Գտածոյի մասին կազմակերպությունը հայտնեց նոյեմբերի 18-ին[2][3]։

Ադամանդը մեծությամբ երկրորդն է պատմության մեջ։ Միակ ադամանդը, որը մեծ է չափսերով Կուլինանն է («Աֆրիկայի աստղը»), որը հայտնաբերվել է 1905 թվականին․ նրա զանգվածը նախքան մասերի բաժանելը 3106,75 կարատ էր[4]։ 21-րդ դարի նախորդ ռեկորդակիրը «Լեսոտոյի խոստում»-ն էր, որի զանգվածը 603 կարատ էր։ «Մեր լույսը» ադամանդը գնահատվում է 2.5 միլիարդ տարի[5]։

Ադամանդի ճշգրիտ գինը կախված է մի շարք հանգամանքներից և ըստ կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն Ուիլյամ Լեմբի՝ դրա մասին խոսելը դեռ շատ վաղ է։ Միևնույն ժամանակ մեկնաբաններն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ 2015 թվականի հուլիսին Lucara-ն նմանատիպ 341,9 կարատանոց մի ադամանդ վաճառեց 20,55 մլն ԱՄՆ դոլարով, իսկ 2010 թվականին Petra Diamonds ընկերությունը 507 կարատանոց ադամանդը վաճառեց 35,3 մլն ԱՄՆ դոլարով[6][7][8]։ Պոտենցիալ գնորդի առաջարկը՝ գնել ադամանդը 40 մլն ԱՄՆ դոլարով, կազմակերպությունը մերժեց[9]։

Ադամանդը գտնվել է 2015 թվականի նոյեմբերի 16-ին[10] Կարովա հանքավայրի հարավային հատվածում մոտավորապես 200 մ խորությունից, իսկ գտածոյի մասին հայտարարվել է նոյեմբերի 18-ին[11][12]։ Ադամանդը գտնելու մասին հայտարարության հաջորդ օրը կազմակերպությունը հաղորդեց նույն հանքավայրում ևս 2 ադամանդներ գտնելու մասին՝ 813 և 374 կարատ։

Անվանում խմբագրել

Ադամանդին սկզբից տվեցին ընդհանուր անուն՝ Կարովայի պատվին, որտեղից այն գտել էին[13]։ 2016 թվականի հունվարի 18-ին Lucara Diamond ընկերության գործադիր տնօրեն Ուիլյամ Լամբը բաց մրցույթ հայտարարեց Բոտսվանայի ամբողջ բնակչության համար, որպեսզի թանկարժեք քարի համար անվանում մտածեն։ Հաղթողը կստանար նաև 25000 բոտսվանական փուլա (մոտ 2170 ԱՄՆ դոլար)[14]։

2016 թվականի փետրվարի 9-ին Lucara Diamond-ը հայտարարեց, որ քարն անվանվել է Lesedi La Rona, որը թսվաներեն նշանակում է «Մեր լույսը»[15]։ Մրցույթի հաղթողը, ում տարբերակով կոչվեց քարը, Թեմբանի Մոիտլոբոգին էր Մադիկոլայից[16][17][18]։ Նա բացատրեց, որ ադամանդն այդպես է անվանել, քանի որ «այն հպարտություն է, լույս և հույս Բոտսվանայի համար»[18]։ Մրցույթի ընթացքում Lucara Diamond Corporation-ն անվան առաջարկներով 11000 էլեկտրոնային նամակ և 1000 հաղորդագրություն ստացավ[19]։

Պատմություն խմբագրել

 
Բոտսվանայի ադամանդի հանքերը

Ադամանդը հայտնաբերվել է կանադական Lucara Diamond ընկերության Կարովա հանքավայրում՝ Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեից մոտ 500 կմ հյուսիս[11][20]։ Հանքավայրը տեղակայված է Լեթլաքան շրջանում, որտեղ ևս 3 ադամանդի հանքավայր կա՝ Օրափան, Լեթլհաքանը և Դամաչաան[13]։ Առաջին ադամանդը հանքից հանվել է 2012 թվականին։ Բոտսվանան, Հարավային Աֆրիկան և Նամիբիան աշխարհի առաջին 3 ադամանդ արտադրողներն են[21]։

Ադամանդի հայտնաբերումից ամիսներ անց այն ցուցադրվեց Սինգապուրում, Հոնգ Կոնգում, Նյու Յորքում և Բելգիայի Անտվերպեն քաղաքում, որը ադամանդի առևտրի համաշխարհային կենտրոնն է[22]։

Արժեք և առաջին աճուրդ խմբագրել

Քարի ճշգրիտ արժեքը հնարավոր չէ սահմանել, քանի դեռ չի որոշվել, թե ինչպես է այն կտրտվելու և քանի դեռ մանրամասնություններ չեն պարզվել նրա գույնի մասին։ Նախկին ադամանդ հանքարդյունաբերող երկրաբան Ֆիլ Սվինֆենի կարծիքով ադամանդը կարող է վաճառվել 40-60 մլն ԱՄՆ դոլարով[21]։ Ադամանդը կտրելու և վաճառելու գործընթացը «կարող է տարիներ տևել»[23]։ 2016 թվականի մայիսին Լոնդոնի Սոթբիս աճուրդը հայտարարեց, որ «Մեր լույսը» կներկայացվի աճուրդում 2016 թվականի հունիսի 29-ին[24]։ Ակնկալվում էր ադամանդը վաճառել 70 մլն ԱՄՆ դոլարով։ Մանրամասն հետազոտությունից հետո 1109 կարատանոց ադամանդը[15] ներկայացվեց աճուրդում[25]։

2016 թվականի հունիսի 29-ին Սոթբիս հանրային աճուրդում ամենաբարձր առաջարկված գինը 61 մլն ԱՄՆ դոլարն էր։ Քանի որ առաջարկվող գինն ավելի ցածր էր նախատեսվածից, քարը չվաճառվեց[26]։ Աճուրդը բացվեց 50 մլն ԱՄՆ դոլարով և գործընթացը տևեց 15 րոպեից էլ քիչ[27]։ Ըստ Դևիդ Բենեթի Սոթբիսից՝ առաջին անգամն էր, որ իրենց կազմակերպությունը ընդամենը մեկ առարկայի համար էքսկլյուզիվ աճուրդ էր կազմակերպել։ Ձախողված աճուրդից հետո ադամանդի գինն ընկավ նաև Տորոնտոյի ֆոնդային բորսայում։ «Մեր լույսը» հավանաբար կվաճառվի մասնավոր կերպով[27][28]։

2016 թվականի հունիսին ադամանդն ապահովագրվեց 120 մլն ԱՄՆ դոլարով[29]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Biggest diamond in 100 years adds $150 million to miner» (անգլերեն). CNN. 2015 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
  2. «Lucara Makes Diamond History; Recovers 1,111 Carat Diamond». News (անգլերեն). Lucara Diamond Corp. 2015 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. «В Ботсване найден второй по величине алмаз в истории». Интерфакс. 2015 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  4. «Алмаз столетия найден в Ботсване». National Geographic Россия. 2015 թ․ նոյեմբերի 20. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  5. «Lesedi la Rona diamond set to be sold at auction for £52m». www.bbc.com. BBC News. 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  6. Ian Bickis (2015 թ․ նոյեմբերի 19). «Vancouver company recovers 1,111 carat diamond from mine in Botswana» (անգլերեն). CP24. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Vancouver mining company finds 1,111-carat diamond in Botswana» (անգլերեն). News Vancouver. 2015 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  8. Luckerson V. (2015 թ․ նոյեմբերի 19). «This Is the Biggest Diamond Found in More Than a Century» (անգլերեն). Fortune. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.
  9. «Найденный в Ботсване «алмаз столетия» оценили более чем в $60 млн». Интерфакс. 2015 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. «Biggest diamond in 100 years adds $150 million to miner». www.cnn.com. CNN. 2015 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  11. 11,0 11,1 «Lucara makes diamond history recovers 1,111 carat diamond» (PDF). www.lucaradiamond.com. Lucara Diamond. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  12. «Lesedi La Rona». www.sothebys.com. Sotheby's. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  13. 13,0 13,1 Cornish, Laura (2015 թ․ մայիսի 27). «Lucara Diamonds looks for buyers for 342 carat in July exceptional stone tender». www.miningreview.com. Spintelligent (Pty) Ltd. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  14. Ngwako, Portia (2016 թ․ հունվարի 18). «Batswana To Name Biggest Diamond». www.thevoicebw.com. The Voice Pty Ltd. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  15. 15,0 15,1 Malm, Sara (2016 թ․ մայիսի 4). «Time to upgrade your engagement ring? Thousand-carat diamond the size of a TENNIS BALL is set to sell for £50 million». Daily Mail Online. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 5-ին.
  16. «Lucara Names 1,111 Carat Diamond Lesedi La Rona». www.marketwired.com. Marketwired L.P. 2016 թ․ փետրվարի 9. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  17. «Lucara Names 1,111 Carat Diamond Lesedi La Rona». www.lucaradiamond.com. Lucara Diamond. 2016 թ․ հունիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  18. 18,0 18,1 Ngwako, Portia (2016 թ․ փետրվարի 9). «Largest Diamond Named». www.thevoicebw.com. The Voice Newspaper Botswana. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  19. le Cordeur, Matthew (2016 թ․ փետրվարի 9). «Largest diamond found in 100 years named». www.fin24.com. News24. Վերցված է 2016 թ․ փետրվարի 10-ին.
  20. «World's second-largest diamond 'found in Botswana'». www.bbc.com. BBC. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  21. 21,0 21,1 MacDonald, Alex (2015 թ․ նոյեմբերի 19). «World's Second-Largest Diamond Discovered in Botswana». www.wsj.com. The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  22. Lars Andersen (2016 թ․ մայիսի 27). «Largest uncut diamond in the world at Antwerp: exclusive presentation». The Brussels Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  23. Nace, Trevor (2015 թ․ նոյեմբերի 20). «Diamond – The World's Second Largest – Was Found In Botswana». www.forbes.com. Forbes. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 23-ին.
  24. Becker, Vivienne (2016 թ․ մայիսի 5). «Lesedi La Rona: The Diamond of a Lifetime». www.sothebys.com. Sotheby's. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  25. Metha, Diana (2016 թ․ մայիսի 4). «Tennis-ball sized diamond found by Canadian firm could fetch $90M». www.ctvnews.ca. CTV News. Վերցված է 2016 թ․ մայիսի 7-ին.
  26. «Tennis-ball sized Lesedi La Rona diamond fails to sell at London auction». www.cbc.ca. Canadian Broadcasting Corporation. 2016 թ․ հունիսի 29. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  27. 27,0 27,1 DeMarco, Anthony (2016 թ․ հունիսի 29). «World's Largest Rough Diamond Fails to Sell At Auction». www.forbes.com. Forbes. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  28. Wilson, James (2016 թ․ հունիսի 29). «Huge diamond fails to dazzle in Sotheby's sale». www.ft.com. Financial Times. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
  29. «Lesedi La Rona insured for P1.3bn». www.mmegi.bw. Mmegi. 2016 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել