Մերկ նստածը (նկար)

Ամեդեո Մոդիլիանիի նկար

«Մերկ նստածը» (իտալ.՝ Nudo seduto), իտալացի գեղանկարիչ և քանդակագործ, էքսպրեսիոնիզմի կարկառուն ներկայացուցիչ Ամեդեո Մոդիլիանիի նկարը։ Հեղինակը կտավը վրձնել է 1916 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 92 × 60 սմ։

Picto infobox artiste.png
Մերկ նստածը
Amedeo Modigliani 060.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱմեդեո Մոդիլիանի
տարիմոտ 1916[1]
բարձրություն92,4 սանտիմետր
լայնություն59,8 սանտիմետր
ժանրնյու
նյություղաներկ և կտավ
գտնվում էՔորթոուլդ պատկերասրահ
հավաքածուՔորթոուլդ պատկերասրահ
կայք
Ծանոթագրություններ
Commons-logo.svg Female Nude - Amedeo Modigliani - P.1932.SC.271 Վիքիպահեստում

Այսօր «Մերկ նստածը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Կուրտոյի արվեստի ինստիտուտում (Լոնդոն, Միացյալ Թագավորություն

ՆկարագիրԽմբագրել

Մոդիլիանին 1917 թվականից 1919 թվականներն ընկած ժամանակահատվածում վրձնել է նկարաշար՝ նյու ժանրում։ Այս կտավը, նկարված 1916 թվականին, համարվում է Ամեդեոյի հետաքրքրության վառ օրինակը՝ հանդեպ կանանց հոլանի մարմիններին։ Նկարի ոճը բնորոշ է հեղինակի ուշ շրջանի գործերին, սակայն կան նաև տարբերվող բնորոշ առանձնահատկություններ։

Կինը պատկերված է շատ նուրբ յուրաձևությամբ։ Մաշկը լուսավոր է և թողնում է պատանեկության ու գեղեցկության տպավորություն, իսկ վարսերը Մոդիլիանիի համար ոչ բնորոշ մանրամասնությամբ են նկարված՝ սև երանգի խորը ակոսները, որոնք մնացել են վրձնի հետքից՝ խոպոպների տպավորություն են ստեղծում։ Կնոջ դեմքի կենդանությունը զգալիորեն տարբերվում է հեղինակի ուշ շրջանի աշխատանքներից, որտեղ կանայք պատկերված են դատարկ աչքերով։ Կնոջ աչքերը փակ են, իսկ կզակը հենած է ուսին։ Միայն դժվորությամբ կարելի է ենթադրել, որ այդ անհարմար դիրքով կինը քնած է։ Դիրքը ստեղծում է ուժեղ ներքին լարվածություն՝ մեծ սեքսուալ էներգիայով։ Երկու ձեռքով կինը հենվել է անհարմար մահճակալին։ Նա այնպիսի դիրքով է, որ զիստերը ինքնաբերաբար առաջ են մղվել։ Կնոջ մարմինը պատկերված է մինչև ազդրերը և ողջ ուշադրությունը սևեռվում է կրծքերին և ցայլքի եռանկյունուն։

Բեաթրիս ԳաստինգսԽմբագրել

Չնայած որ կտավի կնոջ դեմքը ոճավորված է, այնուամենայնիվ կարելի է ճանաչել Բեաթրիս Գաստինգսին։ Նրա երկայնացած դեմքը հիշեցնում է աֆրիկյան դիմակ, որոնցով հիացած էր Ամեդեո Մոդիլիանին։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել