Մերի Մովսիսյան

երգչուհի

Մերի Մովսիսյան, հայ օպերային երգչուհի։ Ծնվել է Երևանում։ 2010 թվականին գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը, պրոֆեսոր Աննա Սարաջյանի վոկալ դասարանը[1]։ 2011 թվականին գերազանց ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մագիստրատուրան և ստացել ոսկե մեդալ և հատուկ մրցանակ Ռումինիայում անցկացվող երիտասարդ երգիչների «Դարքլեի» մրցույթի ժամանակ։ Նա եղել է «Տաթևիկ Սազանդարյան» դասական վոկալ մրցույթի դափնեկիր և ստացել առաջին մրցանակը։

Մերի Մովսիսյան
Ծնվել էԵրևան
ԵրկիրՀայաստան
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերայի երգչուհի, մենակատար
Երգչաձայնսոպրանո
Գործունեությունայժմ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
 Mary Movsisyan Վիքիպահեստում

Գործունեություն խմբագրել

2014 թվականին Մերի Մովսիսյանը մասնակցել է Բելգիայի թագուհի Էլիզաբեթին նվիրված միջազգային մրցույթին։ Նա հաճախել է ԱՊՀ-ի երիտասարդ երգիչների համար վոկալ դասերին, որը կազմակերպել էր Յուրի Բաշմետը Բելառուսի ակադեմիայում, և պրոֆեսոր Սվետլանա Նեստերենկոյի և Դմիտրի Վդովինի վոկալ դասընթացները[2]։

2011 թվականին, Մոսկվայի կոնսերվատորիայի ամառային միջազգային դպրոցը ավարտելուց հետո (պրոֆեսոր Պյոտր Գլուբոկիի դասընթաց), նա մասնակցեց Մոսկվայի «Բարձրացող աստղերը Կրեմլում» փառատոնին «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախումբի նվագակցությամբ, որը գլխավորում էր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, և ստացավ Ռուսաստանի Դաշնության առաջին տիկին Սվետլանա Մեդվեդևայից «Երախտագիտության վկայագիր»։

2011 թվականին նա մասնակցություն ունեցավ «Մոսկվան դիմավորում է ընկերներին» փառատոնում։ Նույն թվականին Մերի Մովսիսյանը մասնակցեց Լոնդոնի Սբ. Ջոն Սմիթ համերգասրահում կազմակերպված Հայաստանի երիտասարդ երգիչների համերգին։ 2013 թվականից Մերին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է, որտեղ նա կատարում է Միքաելայի դերը «Կարմեն» օպերայում, Անուշի դերը «Անուշ»-ում[3] , Պամինայի դերը «Կախարդական սրինգ»ում («Die Zauberflöte»)[4], Մանոնի դերերգը «Մանոնում»[5], Վիոլետայի դերը «Տրավիատա»-ում և շատ ուրիշ դերերգեր[6]։

Մերի Մովսիսյանը հաճախել է Միրելլա Ֆրենիի վարպետության դասերը Իտալիայում, Աքսել Էվերաերթի՝ Նիդերլանդներում, Բարբարա Ֆրիտոլիի և Դեյլի Ֆանդինգի դասընթացները Երևանում և այլն։ 2018 թվականին նա մասնակցել է «Կերկրադե» փառատոնին Նիդերլանդներում։ Նա մի քանի ելույթ է ունեցել նաև Դուբայի Օպերայի թատրոնում, Քուվեյթի Օպերայի և բալետի թատրոնում և այլ օպերային բեմահարթակներում։

Դերակատարումներ խմբագրել

Օպերա Դեր[6]
Մոնթեգյուներ և Կապուլետիներ Ջուլիետ
Մանոն Լեսկո Մանոն[5]
Կախարդական սրինգ Պամինա[7]
Ֆիգարոյի ամուսնությունը Սյուզաննա
Ջանի Սկիկի Լաուրետա
Ցարի հարսնացուն Մարֆա
Ճանապարհորդություն դեպի Ռեյնս Կորինա
Իոլանտա (օպերա) Իոլանտա
Կարմեն Միքաէլա
Անուշ Անուշ[3]
Ռիգոլետտո Ջիլդա
Տրավիատա Վիոլետա

Օրատորիաներ և սիմֆոնիկ ստեղծագործություններ խմբագրել

Կոմպոզիտոր Ստեղծագործություն
Մոցարտ Ռեքվիեմ
Պերգելեզի Stabat Mater
Պուլենկ Stabat Mater

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.opera.am/am/artists/opera_company/191 Արխիվացված 2019-05-04 Wayback Machine Մերի Մովսիսյան, սոպրանո
  2. Մերի Մովսիսյան(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 https://www.youtube.com/watch?v=1ec77-_bLnY
  4. https://www.azatutyun.am/a/29789652.html
  5. 5,0 5,1 https://www.youtube.com/watch?v=R4UXmCjll6A
  6. 6,0 6,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 4-ին.
  7. https://www.youtube.com/watch?v=awoCoCq1Xtc

Արտաքին հղումներ խմբագրել