Մերի Լիքի (անգլ.՝ Mary Douglas Leakey, փետրվարի 6, 1913(1913-02-06)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - դեկտեմբերի 9, 1996(1996-12-09)[1][2][3][…], Նայրոբի, Քենիա[4]), բրիտանացի և քենիացի մարդաբան և հնէաբան, Լուիս Լիքիի կինը և համագործակիցը։

Մերի Լիքի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 6, 1913(1913-02-06)[1][2][3][…]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էդեկտեմբերի 9, 1996(1996-12-09)[1][2][3][…] (83 տարեկան)
Մահվան վայրՆայրոբի, Քենիա[4]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Գիտական աստիճանՊատվավոր դոկտոր (1968), Պատվավոր դոկտոր (1976) և Պատվավոր դոկտոր (1980)
Մասնագիտությունմարդաբան, հնագետ, նախապատմության ուսումնասիրող, հնեամարդաբան, կենսաբան և հնէաբան
ԱմուսինLouis Leakey?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՇվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
ԵրեխաներRichard Leakey?[6], Philip Leakey?[6] և Jonathan Leakey?[6]
 Mary Leakey Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Բրիտանացի հնագույն դարաշրջանների ոլորտում մարդաբանության մասնագետ Ջոն Ֆրիրի ուղիղ ժառանգն է։ Մերին ծնվել է 1913 թվականի փետրվարի 6-ին, Լոնդոնում։ Նա ստացել է հնէաբանի ոչ պաշտոնական նախապատրաստում, մասնակցել է պեղումների։ 1933 թվականին Լոնդոնում հանդիպել է իր ապագա ամուսնուն և նրա հետ սկսել է փնտրել Աֆրիկայի ժամանակակից մարդկանց նախնիների մնացորդները։

Ռուսինգա կղզում 1948 թվականի հոկտեմբերի 2-ին Մերի Լիքին գտնում է KNM-RU 7290[7] պրոկոնսուլի գրեթե ամբողջական կմախքը, որը պատկանում էր Proconsul heseloni Walker et al. տեսակին[8], 1993 թվականին այդ կմախքն արդեն 18 մլն. տարեկան էր։ Մերի և Լուիս Լիքիները գտածոն նշել են իրենց երեխայի` Ֆիլիպի ծննունդով, որը ծնվել է 1949 թվականի հունիսի 21-ին[7]։

1959 թվականին Օլդուվայսկյան կիրճում նա գտել է զինջանտրոպի մնացորդներ, հետագայում դասակարգված որպես Paranthropus boisei գանգ։

Լիքիի հաջորդ կարևոր գտածոն դարձել է ծնոտը, որը գտնվել էր Լաետոլի տեղանքում, որը գտնվում է Օլդուվայ կիրճից 40 կմ. հեռու։ Այդ տեսակը անվանվել է ավստրալապիտեկ աֆարսկի։ 1976-1978 թվականներին Լաետոլիում գտնվել է գոմինիդների կարծրացած ոտնահետք, որը իր հետքերն էր թողել փափուկ հրաբխային մոխրի վրա ավելի քան 3,65 մլն տարի առաջ, որը դարձել է հնագույն ապացույցը, որը մարդիկ ուղիղ են քայլել։

1970 թվականին հանրությանը Օլդուվայսկյան կիրճում արված գտածոների հետ ծանոթացնելու համար Մերի Լիքին բացում է թանգարան, որի ցուցանմուշները հետագայում բարելավվել են Լաետոլի գտածոներով[9]։

Ընտրված մատենագրություն խմբագրել

  • Օլդովայսկյան կիրճ` պեղումներ I և II հորիզոնականներում (Olduvai Gorge, vol. 3, Excavations in Beds I and II, 1971 թվական)։
  • Օլդովայսկյան կիրճ` հին մարդու իր որոնումները (Olduvai Gorge: My Search for Early Man, 1979 թվական)։
  • Վերացող աֆրիկյան արվեստ (Africa’s Vanishing Art, 1983 թվական)։

Գրականություն խմբագրել

  • Лики // Онлайн-энциклопедия «Кругосвет».

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #119313812 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. http://www.iswg.org/awards/past-gold-medal-recipients
  6. 6,0 6,1 6,2 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 Мартин, Роберт Как мы делаем это : эволюция и будущее репродуктивного поведения человека / пер. с английского Петр Петров. — М.: АНФ : Династия, 2016. — С. 182—183. — 378 с. — ISBN 978-5-91671-366-4
  8. Проконсул / Дробышевский С. В. // Полупроводники — Пустыня. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 572-573. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 27). — ISBN 978-5-85270-364-4.
  9. «Olduvai Museum in Tanzania» (անգլերեն). The Getty Conservation Institute. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 15-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերի Լիքի» հոդվածին։