Ռուսինգա (կղզի)[1][2] (Ռուսինգա[3][4][5], անգլ.՝ Rusinga), կղզի, որը գտնվում է Վիկտորիա լճի արևելքում, Վինամ ծովածոցում (Կավիրոնդո[2])[3], Քենիայից դեպի հարավ արևմուտք[6], Նյանզա նահանգում։ Կղզու երկարությունը 16 կմ է, լայնությունը` 5 կմ, տարածքը` 42 կմ2։ Մայրցամաքից բաժանվում է համանուն նեղուցով[2]։ Գտնվում է Հոմա-Բեյ և Կիսումու քաղաքներից դեպի արևմուտք (Հոմա ծովախորշի մոտակայքում) և Մֆանգո կղզուց հյուսիս-արևելք (Մֆվանգանու[2])[1]: Կամուրջով միացված է Մբիտա բնակավայրին մայրցամաքի վրա[2][7]։ Մբիտան լաստանավով միացված է ծովածոցի հակառակ ափին։ Ռուսինգա կղզում կա օդանավակայան և ուղղաթիռի հարթակ[7]։

Ռուսինգա
Տեսակկղզի
Երկիր Քենիա
Վարչատարածքային միավորHoma Bay County?
Երկարություն16 կմ
Լայնություն5 կմ
Մակերես42 կմ²
Քարտեզ
Քարտեզ

Շրջանի կլիման կիսախոնավ է կամ կիսաչորային։ Ռուսինգա և Մֆանգանո կղզիները բնակեցված են սուբա ցեղախմբով, որոնք պատկանում են Բանտու ժողովուրդների խմբին, որոնց վրա ազդեցություն են ունեցել գերակայող լուոն ցեղախումբը` փոխներգործության և խառը ամուսնությունների միջոցով[6]։ Սուբաների մեծամասնությունն ապրում է Մֆանգանո կղզու վրա։ 2013 թվականին սուբաները Ռուսինգա կղզու վրա անցկացնում են ամենամյա Rusinga Festival մշակութային փառատոնը, որը տևում է երկու օր, դեկտեմբերին, նախասուրբծննդյան շաբաթվա մեջ[8]։ 2018 թվականին փառատոնին մասնակցել է 8000 մարդ 13 երկրներից[7]։ Կղզու անվանումը ծագում է Eluzinga բառից, որը սուբայի լեզվով թարգմանաբար նշանակում է «կղզի»[7]։

Ռուսինգա կղզու շրջակայքում գրանցվել են ավելի քան 100 թռչուն, որոնցից մի քանիսը գտնվում են վերացման եզրին։ Կղզում նաև ապրում է Նեղոսյան մողեսը, որը աֆրիկական մողեսներից ամենախոշորն է[6]։

Ռուսինգա կղզին հարուստ է քարացուկներով[6]։ Ռուսինգա կղզում 1948 թվականի հոկտեմբերի 2-ին Մերի Լիքին[3][4][5] հայտնաբերել է գրեթե ամբողջական գանգ KNM-RU 7290[9][10], որը պատկանում էր Proconsul heseloni Walker et al. տեսակին, 1993[11] , որը գրեթե 18 մլն տարեկան էր։ Մերի և Լուիս Լիկիներն իրենց հայտնագործությունը նշել են իրենց տղայի` Ֆիլիպի ծնունդով, որը ծնվել է 1949 թվականի հունիս 21-ին[9]։

Կերան ՄակՆալտին և նրա կոլեգաները Մինեապոլիսում գտնվող Մինեսոտայի համալսարանից Ռուսինգա կղզու վրա գտել են ընդարձակ հանածոյի անտառային համակարգ և վերականգնել են Proconsul heseloni ապրելավայրը։ Տարեկան ջերմաստիճանը տատանվում է 22,6-ից մինչև 34,5 °C, իսկ տեղումներն առատ են[12][13]։

Ռուսինգայի բրածո ֆաունան ներկայացված է բաց տարածության մեջ ապրող կենդանիներով։ Ռուսինգա կղզում գտնվել են բրածո կենդանիներ պալեոտրագուսների տեսակից, Ընձուղտանմաններ ընտանիքից[14]։

Ռուսինգայում թաղված է Քենիայի աֆրիկացիների ազգային միության գլխավոր քարտուղարը, տնտեսական պլանավորման նախարարը, Քենիայի արևմտամետ կողմնակիցներից մեկը, Թոմ Մբոիյան, որը սպանվել է Նայրոբիում 1969 թվականին[7][15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Демократическая Республика Конго, Уганда, Кения, Руанда, Бурунди, Танзания // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 2009 г. ; гл. ред. Г. В. Поздняк. — М. : ПКО «Картография» : Оникс, 2010. — С. 152—153. — ISBN 978-5-85120-295-7 (Картография). — ISBN 978-5-488-02609-4 (Оникс).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կաղապար:Карта
  3. 3,0 3,1 3,2 Варшавский, Анатолий Семенович Человек ищет своих предков. — М.: Дет. лит., 1967. — С. 192. — 270 с.
  4. 4,0 4,1 В. З. Панфилов, Б. В. Якутин, М. И. Исаев и др. Онтология языка как общественного явления / Отв. редакторы Г. В. Степанов, В. З. Панфилов. — М.: Наука, 1983. — С. 43. — 312 с.
  5. 5,0 5,1 Якушин, Б. В. Гипотезы о происхождении языка / отв. ред. Г. В. Степанов. — М.: Наука, 1984. — С. 70. — 137 с. — (Науч.-попул. сер.).
  6. 6,0 6,1 6,2 6,3 «The Mfangano-Rusinga Island Complex». UNESCO World Heritage Centre (անգլերեն). United Nations. 2019. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Rusinga festival: saving the Abasuba culture» (անգլերեն). The EastAfrican. 2018 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. «#KeFestivals: Rusinga Festival -» (անգլերեն). Paukwa. 2019 թ․ հունիսի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  9. 9,0 9,1 Мартин, Роберт Как мы делаем это : эволюция и будущее репродуктивного поведения человека / пер. с английского Петр Петров. — М.: АНФ : Династия, 2016. — С. 182—183. — 378 с. — ISBN 978-5-91671-366-4
  10. Антонова, Л. В. Удивительная археологи. — М.: ЭНАС, 2008. — С. 350. — 302 с. — (О чем умолчали учебники). — ISBN 978-5-93196-841-4
  11. Проконсул / Дробышевский С. В. // Полупроводники — Пустыня. — М. : Большая российская энциклопедия, 2015. — С. 572—573. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 27). — ISBN 978-5-85270-364-4.
  12. Michel, L.A. et al. Remnants of an ancient forest provide ecological context for Early Miocene fossil apes(անգլ.) // Nature Communications. — 2014. — Т. 5. — doi:10.1038/ncomms4236
  13. «Ученые восстановили среду обитания обезьян, живших 18 млн лет назад». РИА Новости. 2014 թ․ փետրվարի 18. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  14. Година, Анна Яковлевна Историческое развитие жираф [Текст: Род Palaeotragus]. — М.: Наука, 1979. — С. 87. — 115 с. — (Труды Палеонтологического института / АН СССР; Т. 177).
  15. А. С. Балезин и др. Черная Африка: прошлое и настоящее : учебное пособие по Новой и Новейшей истории Тропической и Южной Африки / под ред. А. С. Балезина, С. В. Мазова, И. И. Филатовой ; Российская акад. наук, Ин-т всеобщей истории, Центр африканских исслед., Ун-т Дмитрия Пожарского. — М.: Ун-т Дмитрия Пожарского, 2016. — ISBN 978-5-91244-179-0
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուսինգա (կղզի)» հոդվածին։