Մերետ Սկավլան (նորվ.՝ Merete Skavlan, հուլիսի 25, 1920(1920-07-25)[1], Քրիստիանիա, Նորվեգիա - նոյեմբերի 2, 2018(2018-11-02)), նորվեգացի դերասանուհի, թատրոնի ռեժիսոր։

Մերետ Սկավլան
Ծնվել էհուլիսի 25, 1920(1920-07-25)[1]
ԾննդավայրՔրիստիանիա, Նորվեգիա
Մահացել էնոյեմբերի 2, 2018(2018-11-02) (98 տարեկան)
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Էյնար Սկավլան
Ամուսին(ներ)Պեր Սանդրերլենդ[2]

Կենսագրություն

խմբագրել

Մերետ Սկավլանը ծնվել է Քրիստիանիայում, թերթի խմբագիր և թատրոնի ռեժիսոր Էյնար Սկավլանի և երաժշտության ուսուցիչ Մարգարեթ Բարթլոդի ընտանիքում[3]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ներգրավվել է դիմադրության շարժման կազմում և 1943 թվականին միացել է ոչ պաշտոնական «Ստանիսլավսկի» խմբին[3]։ Այս խմբի անդամները հիմնադրել են «Studioteatret» թատրոնը, որտեղ էլ 1945 թվականին առաջին անգամ Մերետը բեմ է բարձրացել՝ հանդես գալով Թորնթոն Ուայլդերի «Երկար սուրբծննդյան ընթրիք» պիեսում[4]։ Studioteatret-ի բեմում խաղացել է մինչև 1950 թվականը[5]։

1950-1952 թվականներին որպես դերասան հանդես է եկել Det Nye Teater-ում, 1952-1959 թվականներին՝ Folketeatret-ում, 1959-1967 թվականներին՝ Օսլոյի նոր թատրոնում։ 1960-ական թվականներին հանդես է եկել նաև Fjernsynsteatret-ում՝ խաղալով Գարսիա Լորկայի «Բերնարդա Ալբայի տունը», Միսիս Սմիթ՝ Էժեն Իոնեսկոյի «Ճաղատ սոպրանոն» պիեսներում[3]։

Աշխատել է որպես թատրոնի հրահանգիչ, մասնակցել Riksteatret-ի, Նորվեգիայի ազգային թատրոնի, Det Norske Teatret թատրոնի արտադրությանը։ Որպես ռեժիսոր ներկայացել է Էմմա Օրցիի «The Scarlet Pimpernel» պիեսի էկրանավորմամբ, որպես բեմական պրոդյուսեր ներկայացել է 1969 թվականին Det Norske Teatret թատրոնի համար ստեղծված «Spring and Port Wine» պիեսով։ Դասավանդել է Նորվեգիայի ազգային թատերական ակադեմիայում[3]։

1984-1990 թվականներին աշխատել է Նորվեգիայի հեռարձակող ընկերությունում, եղել է Ռադիոթատրոնի տնօրեն[5]։ 1991 թվականին Գերհարդ Նուպի հետ ձևավորել է անկախ թատերական խումբ[3]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. https://nbl.snl.no/Per_Sunderland
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Kvalvik, Bent. «Merete Skavlan». In Helle, Knut (ed.). Norsk biografisk leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Olsen, Arne Thomas; Else Martinsen (1995). Studioteatret. Frihet og fornyelse (Norwegian). Oslo: Universitetsforlaget. ISBN 82-00-22366-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. 5,0 5,1 Henriksen, Petter, ed. (2007). «Merete Skavlan». Store norske leksikon (Norwegian). Oslo: Kunnskapsforlaget. Վերցված է 2009 թ․ ապրիլի 14-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մերետ Սկավլան» հոդվածին։