Մերապի (հրաբուխ)

հրաբուխ

Մերապի, ամենաակտիվ գործող հրաբուխն Ինդոնեզիայում, գտնվում է Ճավա կղզու վրա, որն ամենամեծ բնակչություն ունեցող կղզին է աշխարհում[1] և որտեղ բնակվում է երկրի բնակչության կեսից ավելին։ Լեռան բարձրությունը 2914 մ[2] է, տեղակայված Ջոկյակարտա[3] քաղաքից ոչ հեռու, իսկ մայրաքաղաք Ջակարտայից՝ 520 կմ[4]։

Մերապի հրաբուխ
id/Gunung Merapi
Մերապի, հուլիս, 2005 թ.
ՏեսակՍտրատոհրաբուխ
ԵրկիրԻնդոնեզիա
ՏեղադրությունՃավա կղզի
Նյութանդեզիտ
Վերջին ժայթքում2020 թ.
Բարձրություն (ԲԾՄ)2914 մ
Հարաբերական բարձրություն1356 մ
Սմիթսոնիան կոդ263250
Պրամբանան հինդուիստական տաճարը Մերապիի ստորոտում

Խոշոր ժայթքումները դիտվում են 7 տարին մեկ անգամ, իսկ փոքրերը՝ տարվա մեջ մոտ երկու անգամ։ Հրաբուխը ծխում է գրեթե ամեն օր։ 1006 թվականի ժայթքման հետևանքով վերացել է հնդ-ճավայան Մատարամի թագավորությունը։ Ամենաավերիչ ժայթքումներից մեկը գրանցվել է 1673 թվականին, երբ ավերվել են մի քանի քաղաքներ և ստորոտում գտնվող շատ գյուղեր։ 19-րդ դարում գրանցվել է 9 ժայթքում, իսկ 20-րդ դարի առաջին կեսին՝ 13:

Լեռան անունը թարգմանվում է «կրակի լեռ»։ Մերապին Ճավա կղզու հարավում գտնվող հրաբուխների խմբում ամենաերիտասարդն է։ Այն տեղակայված է սուբդուկցիայի գոտում, որտեղ Հնդավստրալական երկրաբանական սալը սուզվում է Եվրասիական սալի տակ։ Այն Ինդոնեզիայի 129 ակտիվ գործող հրաբուխներից մեկն է և նրա մի մասը գտնվում է Խաղաղօվկիանոսյան «հրե օղակի» հարավարևելյան մասի խզվածքային գոտում՝ ձգվող Արևմտյան կիսագնդից, Ճապոնիայի վրայով դեպի Հարավարևելյան Ասիա։

1930 թվականի ժայթքման ժամանակ մահացել են 1300 մարդ։ 1974 թվականի ժայթքման ժամանակ ոչնչացել են երկու ավան, իսկ 1975 թվականին՝ մեծ ավան, 5 կամուրջ ու 29 մարդ։ Բացի այդ, արձանագրվել են զբոսաշրջիկների ու հրաբխաբանների մահվան մի քանի դեպքեր, որոնց գերեզմանները կարելի է գտնել հենց հրաբխի վրա։ Մերապիի 2010 թվականի ժայթքման ժամանակ տարհանել են 350000 մարդ, սակայն նրանցից ոմանք վերադարձել են, որի արդյունքում մահացել են 353 մարդ՝ ընկնելով պիրոկլաստիկ հոսքի մեջ։

2018 թվականի ժայթքման ժամանակ, հրաբխից 5 կմ շառավղով, տարհանեցին մարդկանց և Ջոկյակարտայի Ադիսուջիպտո օդանավակայանը փակվեց՝ մեծ քանակությամբ արտամղված մոխրի պատճառով։ [5][6][7]

Վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2020 թվականի հունիսի 21-ին և արտամղված հրաբխային խարամի սյան բարձրությունը կազմել է 6 կմ բարձրության[8]։

Ստորոտում գտնվող հնագույն տաճարներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Highest population, island». Guinness World Records. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 6-ին.
  2. «Global Volcanism Program». Smithsonian Institution. Վերցված է 2019-03-17-ին.
  3. Суперанская А. В. Словарь географических названий. — М.: АСТ-ПРЕСС КНИГА, 2013. — 208 с. — С. 40.
  4. https://regnum.ru/news/2897869.html
  5. «Indonesia evacuates residents, shuts airport after Java volcano erupts». Reuters. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. «Mount Merapi erupts, residents told to evacuate». Jakarta Post. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին. {{cite news}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)(չաշխատող հղում)
  7. «Gunung Merapi erupts again». Kompas. 2018 թ․ մայիսի 11. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  8. https://ru.euronews.com/2020/06/21/merapi-has-woken-again

Արտաքին հղումներ խմբագրել